Մենք չենք կարող ապրել առանց արեւի` Լյուսին մեր արեւ Տիգրանի պես արեւ ու սեր բերեց ամենքիս…Շնորհավորանքներս Տիկին Արմինե ջան
Ախ կանայք
«Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, մշտապես զինվորների ու նրանց ընտանիքների կողքին կանգնած մեր գործընկեր, հանրությանը հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը յուրովի շնորհավորել է անմահ հերոս, ժպտերես Տիգրան Շահբարյանի լուսե քույրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ՝ հերոսածին մայրիկին Արմինե Հարությունյանին, գրելով.
Արեւի ու լույսի աղջիկը , փառք աստծո լույս աշխարհ եկավ
Մեր ԱՐԵՒ Տիգրան Շահբարյանի քույրը՝Լույս Լյուսին մեր արեւ Տիգրանի պես արեւ ու սեր բերեց ամենքիս…

Բերեց լույս, հավատ, օրհնություն ու սեր…
Մեր Լյուսին, իր ծնունդով ստիպեց մեզ հավատալ՝ՈՐ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ…
ԻՍԿ ՄԵՐ ԱՐԵՒ ՏԻԳՐԱՆԸ ԿԱ,ԱՊՐՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ, ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՊՐԵԼ ՄԻՇՏ.ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԱՐԵՒԻ…
ԸՆԴՈՒՆԵՔ ՋԵՐՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՍ
ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐ, ԻՄ ԹԱՆԿԱԳԻՆ ՏԻԿԻՆ ԱՐՄԻՆԵ ՋԱՆ
ԴՈՒՔ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՔ ԵՒՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ՈՐ ՀԱՅԸ ՊԱՐՏՎԵԼ ՉԳԻՏԻ
ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՁԵԶ, ՈՒԺԵՂ ՈՒ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՄԱՅՐ…