Ինչու էր 28 տարվա մեջ առաջին անգամ Երեւան շտապել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը

Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ կառավարությունում ընդունեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը սակավախոս էր բովանդակության առումով, իսկ թե իրականում ինչով էր պայմանավորված ԿՀՎ ղեկավարի շտապ Երեւան ժամանումն, «Իրավունք TV»-ի տաղավարում հետաքրքրվեցինք քաղաքագետ ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ: Ըստ նրա` վերջին բոլոր զարգացումները` կապված թե՛ արեւմտյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, թե՛ դեսպանների հետ, թե՛, օրինակ, Եվրոպական միության հատուկ հանձնակատարի պարբերաբար արվող հայտարարությունների առումով, ամբողջությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համապատկերում են, որի բաղադրիչն է նաեւ հայ-ադրբեջանական, ինչպես իրենք են սիրում ասել` «խաղաղության օրակարգի» մատուցումը:

— Չէի առանձնացնի ԿՀՎ ղեկավարի այցը, որովհետեւ բոլորն էլ պատճառահետեւանքային կապով կապված են միմյանց: Իհարկե, 28 տարվա մեջ առաջին անգամ նման այցը համարում եմ դարակազմիկ, որը տեղի ունեցավ բացառիկ գաղտնիության պայմաններում: Եթե ուշադիր եղաք, արտահոսքը հիմնականում նետված էր ռուսական կողմից եւ արված էր որոշակի կոնկրետ նպատակների համար: Ըստ իս, նպատակն այն էր կա՛մ խափանել, կա՛մ որոշակիորեն ձգձել գործընթացը` կապված ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա լարված իրավիճակի հետ: Բայց այս այցը, որպես այդպիսին, իրենից ոչինչ չէր ներկայացնի, եթե, օրինակ, երեկ Բաքու ժամանած չլինեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը եւ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը: Այս մասին նախապես Ալիեւն իր վերջին հարցազրույցում տվել է շատ մեծ նշանակություն` ասելով, որ նախապատրաստվում են կնքել իրենց համար չափազանց կարեւոր գործարքներ: Իսկ մինչ այդ եղել են մամուլում նույնիսկ հրապարակումներ, որ Ադրբեջանից պահանջում են, եւ կա արդեն նախնական համաձայնություն, որպեսզի գազի արտահանման ծավալները շուրջ 30 տոկոսով ավելացնի, ինչը կլինի հակազդող գործոն ռուսական էներգակիրների բացակայությանը Եվրոպայում: Այսինքն` Ադրբեջանի միջոցով փորձում են լրացնել այն բացը, որը առաջ է եկել «Հյուսիսային հոսք-1»-ի հայտնի տուրբինների հետ կապված խոչընդոտի հետեւանքով: Սա հարված է ուղիղ Ռուսաստանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի վաղվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում