«Վհուկների որս». Բանկային գաղտնիքի հասանելիության հակառակ երեսը. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում տնտեսագիտության դոկտորը

Տեսանյութեր

Հուլիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի խնդրահարույց նախագիծ, որի հաստատման դեպքում ՊԵԿ-ին կթույլատրվի ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց դատարանի որոշման։ Թե ինչքանով է դա վտանգավոր նախագիծ, քանի որ ՊԵԿ-ի ներկայացուցիչները կամ, ժողովրդական լեզվով ասած, հարկային տեսուչները առանց դատարանի թույլտվության և որևէ խոչընդոտի կարող են ստանալ քաղաքացիների բանկային գաղտնիքի մասին տեղեկատվություն:

Ինչո՞ւ է Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովից պահանջում է լիազորությունների ընդլայնում՝ հասանելիություն բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին՝ առանց դատարանի որոշման, եթե հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն արդեն ՊԵԿ-ին հնարավորություն է տալիս վերահսկելու տնտեսվարողների բանկային բոլոր շարժերը: Ո՞րն էր առաջարկվող փոփոխությունների իրական նպատակը, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա հարցի պատասխանը «ԻրավունքTV» -ի եթերում փորձել է ստանալ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ, ով փաստեց.

- Որևէ քաղաքակիթ երկրում նման բան չկա, և հասկանալի է, որ ՊԵԿ-ն ուզում է դրանով հեշտացնել իր գործը, բայց ընդհանուր միջավայրի վրա դա շատ բացասական ազդեցություն կունենա` թե՛ ներքին միջավայրի վրա և թե՛ հատկապես արտաքին ներդրումների առումով դա բավական վատ նախադեպ կարող է առաջացնել, և օրինական ճանապարով, ինչպես նորմալ, քաղաքակիրթ երկրում, մինչև ծայրահեղ միջոցներ չեն լինում, դատարանի բացահայտումներ չեն լինում, նման հեշտ ու մատչելի տեղեկատվություն չի տրամադրվում։ Բոլոր ոլորտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, իսկ ո՞վ ասաց, որ այդ մարմիններում հրեշտակներ են միայն, և որևէ մեկը չի ուզենա չարաշահել այդ տեղեկատվությունը այլ նպատակներով։ Մեր երկիրն այդ առումով դեռ կատարյալ միջավայր չի ձևավորել, որևէ մեկը երաշխավորված չէ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում