«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սորոսականները հիմա էլ սողոսկում են հեռուստաեթեր

Հասարակություն

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում օրերս գումարվել է նիստ, որի օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան եւ հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը: Նիստի օրակարգի հաստատումից հետո՝ հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Պարզվում է՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «Յան թիվի» եւ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար՝ 101, 73, 84 եւ 69 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, ինչն, իհարկե, բոլորովին էլ զարմանալի չէ ու ոչ թե նրա համար, որ իրենք վստահաբար լավագույնն էին, այլ խիստ քաղաքականացված, ավելի ճիշտ՝ ՀՀՇաֆիկացված հանձնաժողովում, որտեղ հետեւողականորեն մերժում են լիցենզիա տալ իր պրոֆեսիոնալիզմով տարիներ շարունակ հեռուստաեթերում ուրույն տեղ զբաղեցրած «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ին, հանկարծ նրա փոխարեն՝ հաղթող է ճանաչվում «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որն առավել հայտնի է Սորոսի հիմնադրամից տարբեր տարիներին ստացած խոշոր դրամաշնորհներով: Իսկ այն, ինչ սորոսական հետք ունի, այս իշխանության գլխի վրա տեղ ունի:

Հիշեցնենք, որ «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համահիմնադիրն է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ դարձած, ապա աշխատանքից ազատված  ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ: Նրա հիմնադրած հիմնադրամի ներքո գործում է «Բուն TV» առցանց ալիքը, որը պարբերաբար դրամաշնորհներ է ստացել Սորոսի «Բաց հասարակություններ-Հայաստան» հիմնադրամից: Օրինակ, 2014 թվականին՝ մոտ 15 000 դոլար՝ ԼԳԲՏ-ականների թեմայով, 2017 թվականին՝ 68 հազար դոլար՝ բանակային հարցերի վերաբերյալ: Մամուլում առկա տարբեր հաշվարկներով՝ տարիների ընթացքում նրանց ստացած սորոսական դրամաշնորհները կազմել են շուրջ 433.000 հազար ԱՄՆ դոլար: Սակայն, սա դեռ ամենը չէ, «Բուն TV»-ին ներկայացնող համանուն գիտամշակութային հիմնադրամը նախորդ տարի 90.200 ԱՄՆ դոլար էլ ստացել է Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամից՝ NED-ից, որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը:

Ինչեւէ, ինչու հենց հիմա «Բուն TV»-ին հայտնվեց հեռուստաեթերում, առավել ուշագրավ է դառնում, երբ ուսումնասիրում ենք առցանց ալիքի գործունեությունը: Հենց նրանք էին հարթակ տրամադրում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական «խաղաղասիրական» թեմաներով լոլոներ կարդացող բանախոսներին: Եվ, ըստ էության, ստացվում է, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի այս հարթակով շարունակվի մարդկանց «ուղեղների լվացումը»՝ մինչեւ օրվա իշխանությունը կկտրի, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» արյունոտ գույնով ժապավենը: Որպեսզի պարզ լինի, թե ինչ բովանդակություն ունեն նման հաղորդումները, նշենք, որ, օրինակ, Բաքվի, Սումգայիթի ջարդերի եւ Հայաստանից ադրբեջանցիների տեղահանության միջեւ հավասարության նշան է դրվում, իսկ Արցախյան ազատամարտում մեր ինքնապաշտպանությունը բնութագրում է, որպես հայ զինվորի գլուխ ցխելու, սիրտ հանելու, արյուն խմելու, մի խոսքով՝ գազանաբարո մոլուցք, որը իր բնութագրմամբ, խանգարում է խաղաղություն հաստատելուն: Ի դեպ, այս մասին բարձրաձայնել է բժիշկ Զաքար Խոջաբաղյանը դեռ տարիներ առաջ, ով այն ժամանակ պնդում էր, որ «Բուն TV»-ով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն, ռազմական հետախուզությունը եւ հակահետախուզությունը: Ավելին՝ նույն այդ հարթակում բազմաթիվ ելույթներ են եղել նաեւ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու: Ու այս ամենի ֆոնին՝ «Բուն TV»-ին խոստանում է, որ իրենց նպատակն է՝ «չլսված ձայների հանրայնացումը եւ բազմակարծությունը խթանելը»: Դե պատկերացրեք, թե դրա տակ ինչ է սպասվում առաջիկայում հեռուստադիտողին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան