Արոնյանն ու Վեյ Յին կվիճարկեն հաղթողի կոչումը
ՍպորտԱրագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարում Լևոն Արոնյանը կիսաեզրափակչում 3-1 հաշվով հաղթեց Յան-Քշիշտոֆ Դուդային եւ իրավունք ստացավ պայքարելու գլխավոր մրցանակի համար:
Արոնյանը հաղթանակներ տոնեց 2-րդ և 4-րդ պարտիաներում, մյուս երկուսում գրանցվեց ոչ-ոքի: Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Վեյ Յին։
Եզրափակիչում Արոնյանն ու Յին արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած 2 մրցախաղ կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին կորոշի կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղը:

