«Հայկ» կինոստուդիան միացվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնին

Մշակութային

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Փաստացի նշված կազմակերպությունները, ըստ իրենց կանոնադրությունների, իրականացնում են նմանօրինակ և նույնաբովանդակ գործառույթներ. արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը: ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում ընկերությունները կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, թվայնացնում ու տարածում են ֆիլմերը, ինչպես նաև կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն:

Միաժամանակ այս կազմակերպությունները համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան)` ներկայացնելով կինոարվեստը միջազգային ասպարեզներում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում: ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/07/15/1280351/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում