«ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ, Ե­ԹԵ ՈՒ­ԶՈՒՄ Է ԼԻ­ՆԵԼ ՈՒ­ԺԵՂ, ՊԵՏՔ Է ՉԴԱ­ՎԱ­ՃԱ­ՆԻ ՌՈՒ­ՍԱՍ­ՏԱ­ՆԻՆ». ՆՈ­ՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆՑ

Հանդիպում

Եվ այս­պես, Նի­կոլն ինչ­պես հայ–ադրբե­ջա­նա­կան, այն­պես էլ հայ–թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տա­նում է ստո­րագ­րու­թյան փուլ: Ի՞նչ է դա խոս­տա­նում Հա­յաս­տա­նին: Իշ­խող թե­ւը շե­շտը դրել է այն պնդման վրա, թե հո ողջ կյանք­ներս թշնա­մու­թյուն չե՞նք ա­նե­լու, պետք է «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան» բա­ցել: Իսկ ա­հա այս գոր­ծըն­թաց­նե­րի հետ կապ­ված՝ կա նա­եւ հա­կա­ռակ ծայ­րա­հե­ղու­թյու­նը` ոչ մի հաշ­տու­թյուն թուր­քի հետ ի­մաս­տով: Իսկ ո՞րն է «ոսկե մի­ջի­նը», առ­հա­սա­րակ` կա՞ նման բան այս դեպ­քում… «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում, անդ­րա­դառ­նա­լով հայ–թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը միտ­ված իշ­խա­նու­թյուն­նե­րի ջան­քե­րին, Հա­յաս­տա­նի ԶՈՒ հիմ­նա­դիր, պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, ԽՍՀՄ եւ ՌԴ զին­ված ու­ժե­րի գե­նե­րալ–լեյ­տե­նանտ ՆՈ­ՐԱՏ ՏԵՐ–ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ­ՑԸ նման կար­ծիք հայտ­նեց.

— Թուրք–հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ այ­սօր հայ հա­սա­րա­կու­թյու­նը ա­մե­նա­տար­բեր կար­ծիք­նե­րն ու­նի: Ի­հար­կե՝ նրանք, ով­քեր գի­տեն ի­րա­կան պատ­մու­թյու­նը, եր­բեք էլ չեն հա­վա­տա բա­րիդ­րա­ցի­ա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, բայց ոչ բո­լորն են այդ­քան խո­րը դի­տար­կում ի­րա­վի­ճա­կը: Օ­րի­նակ, ես ե­ղել եմ Ստամ­բու­լում ու ապ­շել, երբ տե­սել եմ, թե ինչ­պես է հայ կի­նը թուրք ե­րե­խա­նե­րի դաս­տի­ա­րա­կու­թյամբ զբաղ­վում. պատ­կե­րաց­րեք, թե ինչ մտա­ծե­լա­կեր­պի հայ կին էր:

Թուր­քի­ան թե՛ քա­ղա­քա­կան, թե՛դի­վա­նա­գի­տա­կան ա­ռու­մով շատ գրա­գետ, ճկուն եւ շատ վտան­գա­վոր եր­կիր է ոչ մի­այն Հա­յաս­տա­նի, այլ` բո­լո­րի հա­մար: Թե՛ Թուր­քի­ան, թե՛ Ադր­բե­ջա­նը խո­րա­մանկ ժպտում են Պու­տի­նին, բայց տա­կից փոր­ձում են ի­րենց խա­ղե­րը տալ այլ երկր­նե­րի հետ: Պար­զա­պես նրանց բախ­տը չի բե­րել, ո­րով­հե­տեւ ՌԴ–ն ի­րենց խո­րա­ման­կու­թյուն­նե­րից մի քայլ ա­ռաջ է:

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՌԱԶ­ՄԱ­ԲԱ­ԶԱՆ ՊՈ­ՄԻ­ԴՈ­ՐԻ ՊԱ­ՀԵՍՏ ՉԷ, ՈՐ ԵՐԲ ՈՒ­ԶԵ­ՆԱՔ` ՀԱ­ՆԵՔ

— Լավ, այս դեպ­քում ի՞նչ ա­նի Հա­յաս­տա­նը` ու­նե­նա­լով նման վտան­գա­վոր թշնա­մի­ներ:

— Հա­յաս­տա­նը, ե­թե ցան­կա­նում է լի­նել ու­ժեղ, ու­նե­նալ հզոր թի­կունք, պետք է չդա­վա­ճա­նի ա­ռա­ջին հեր­թին Ռո­ւսաս­տա­նին, որ­պես­զի կա­րո­ղա­նա ա­մուր կանգ­նել ոտ­քի վրա: Այ­սօր Ռո­ւսաս­տա­նից է կախ­ված ողջ աշ­խար­հի կա­յու­նու­թյու­նը:

Վե­րա­դառ­նա­լով հայ–թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սեր­տաց­մա­նը, ա­պա ինքս ող­ջու­նում եմ այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րու­մը դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում: Բայց չպետք է այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մա­նը գնալ պարտ­ված կար­գա­վի­ճա­կով, ո­րով­հե­տեւ Հա­յաս­տա­նը, ի վեր­ջո, չի պա­տե­րազ­մել 44–օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ինչ­պես Ադր­բե­ջա­նի, այն­պես էլ թուրք–ահա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի հետ: Ա­յո՛, Ադր­բե­ջա­նը, Թուր­քի­ան եւ հա­զա­րա­վոր մու­սուլ­ման ա­հա­բե­կիչ­ներ պայ­քա­րում է­ին ըն­դա­մե­նը քսանհա­զա­րա­նոց Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի դեմ, ով­քեր 44–օր մի­այ­նակ կռվում է­ին: Այն­պես որ, Ադր­բե­ջա­նը կռվել է ՊԲ–ի հետ, ոչ թե Հա­յոց բա­նա­կի հետ: Եվ, գի­տեք, որ­քան էլ զար­մա­նա­լի հնչի, այս­տեղ շատ ճիշտ է ա­րել Փա­շի­նյա­նը, որ հայ­կա­կան բա­նա­կը չի ներգ­րա­վել, ո­րով­հե­տեւ դա շատ ա­վե­լի մեծ մասշ­տա­բի կվե­րա­ծեր կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մը:

Ու­զում եմ անդ­րա­դառ­նալ մեկ այլ խնդրի եւս` ա­ռի­թից օգտ­վե­լով: Վեր­ջին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ՀՀ–ում ինչ–որ խմբեր` ծռեր են, ինչ են, Ա­րեւ­մուտ­քի դո­լար­նե­րով ե­րեւի, հա­վա­քում են ի­րենց նման մարդ­կանց, ակ­ցի­ա­ներ են ա­նում, թե` ռու­սա­կան ռա­զա­մա­բա­զան հա­նեք: Մո­ռա­նա­լով, որ այդ բա­զան եւ սահ­մա­նը ստեղ­ծել է­ինք, որ Թուր­քի­ան չհար­ձակ­վի Հայաս­տա­նի վրա, մոր­թի ժո­ղովր­դին: Ա­վե­լին, ժա­մա­նա­կին ՀՀ տա­րած­քում ռու­սա­կան անկ­լավ՝ ռազ­մա­բա­զան հենց այն­պես չի ստեղծ­վել, այն պո­մի­դո­րի պա­հեստ չէ, այն ոչ մի­այն ՀՀ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար է, այ­լեւ՝ ՌԴ–ի: Հի­մա ու­զում եք հա­նեք, որ ի՞նչ ա­նենք: Թե՞ մո­ռա­նում եք, որ Ադր­բե­ջանն էլ ՆԱ­ՏՕ–ի չհայ­տա­րար­ված երկ­րորդ թուր­քա­կան եր­կիրն է: Դուք շրջա­պատ­ված եք թշա­մի­նե­րով: Հա­յաս­տա­նի մի­ակ դաշ­նա­կի­ցը ՌԴ–ն է, ըստ այդմ, պետք է հստա­կեց­նել` ցան­կա­ցած հա­ր­ձա­կում Հա­յաս­տա­նի սահ­մա­նի վրա, հար­ձա­կում է ՌԴ–ի վրա, եւ ՌԴ–ն պար­տա­վոր է գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել: Ար­ցա­խի պա­րա­գա­յում այլ է, պետք է Հա­յաս­տա­նը ճա­նա­չեր Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, որ էս ի­րա­վի­ճա­կը չլի­ներ:

«ՆՈՐ ՌԱԶ­ՄԱ­ԿԱՆ ՀԱ­ՅԵ­ՑԱ­ԿԱՐԳ Է ՊԵՏՔ»

— Պա­րոն Տեր–Գրի­գո­րյանց, կցան­կա­նա­յինք խնդրել նա­եւ Ձեր տե­սա­կե­տը ՀՀ ԳՇ պե­տի կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան վե­րա­բե­րյալ:

— Գի­տեք, երբ որ կա­ռու­ցում է­ինք բա­նա­կը, Տեր–Պետ­րո­սյանն ինձ կան­չեց` Վազ­գեն Սարգ­սյա­նի հետ, Վա­հան Շիր­խա­նյանն էլ էր մեր կող­քին: Ես գրե­ցի ԶՈՒ կոն­ցեպ­ցի­ան: Այն ժա­մա­նակ էլ այդ­պես էր: Բայց ԳՇ–ն Զին­ված ու­ժե­րի ու­ղեղն էր, նա­խա­րա­րը պի­տի հաս­տա­տի ԳՇ ծրագ­րե­րը: Ե­թե հի­մա այդ­պես լի­նի, լավ կլի­նի: Բայց ես չգի­տեմ` բա­նա­կից շատ կադ­րե­րի հա­նե­ցին, ես Սու­րեն Պա­պի­կյա­նին չեմ էլ ճա­նա­չում, չգի­տեմ, առ­հա­սա­րակ, ինչ ճա­նա­պարհ է ան­ցել: Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը գո­նե, ընդ­հա­նուր առ­մամբ, պետք է տե­ղե­կաց­ված լի­նի, թե ինչ է ԶՈՒ–ն:

Հա­յաս­տա­նին նոր ռազ­մա­կան հա­յե­ցա­կարգ է պետք, ար­դեն բո­լորո­վին այլ բա­նակ՝ նոր ստրուկ­տու­րա­նե­րով: Ժա­մա­նա­կին ես է­ի այդ ա­մե­նը ա­րել, հի­մա ով կա­րող է ա­նել, դժվա­րա­նում եմ ա­սել, մաս­նա­գետ­ներ են պետք: Ին­ձա­նից պի­տի քա­մե­ին ինչ կա­րող է­ին, բայց ձեզ մոտ մե­ծա­միտ դեմ­քեր են: Իսկ մենք ժա­մա­նա­կին ստեղ­ծե­ցինք բա­նա­կը եւ ջախ­ջա­խե­ցինք թշնա­մուն:

Զրույ­ցը`  Ի­ԼՈ­ՆԱ Ա­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում