Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ մահացավ
ԻրավականՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ուշագնաց եղավ: Նիստը հետաձգվել է առողջական վիճակը կտրուկ վատանալու պատճառով:
15 րոպե է` սառը գետնին պառկացրել են։ Ո՛չ շտապ օգնությունն է հասել տեղ, ո՛չ ինքն է ուշքի գալիս: Այս մասին տեղեկացնում է լրագրող Սյուզի Բադոյանը:
Հ.Գ.– Ավելի ուշ լրագրող Բադոյանը նշել է, որ շտապ օգնությունն արդեն ներսում է, իրենց թույլ չեն տալիս մոտենալ Արմենին: Դատարանում իրարանցում է, համառորեն չեն տալիս տեղեկություն: Հիմա շտապ օգնության երկրորդ բրիգադն է մոտենում Կենտրոնի դատարան: Իսկ վերջում գրել է` Արմենը մահացավ...