Վիճակը ծայրահեղ ծանր է. Բացառիկ մանրամասներ Էրդողանի կաթված ստանալու եւ Թուրքիայում հասունացող սոցիալական բունտի մասին

Ներքաղաքական
Ի՞նչ արձագանք է ստացել ՀՀ վարչապետի եւ Թուրքիայի նախագահի  հեռախոսազարույցը Թուրքիայում եւ տեղի հայ հայմանքում, ինչպե՞ս են առհասարակ վերաբերում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը թուրքական վերնախավը, ի՞նչ իրավիճակ է Թուրքիայի ներքաղաքական կյանքում, որքանով են Էրողանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերը համապատասխանում իրականությանը այս եւ այլ ուշագրավ հարցերի պատասխաններ «Իրավունքը» ստացել Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանից, ով նախ նկատեց.
 
-Թուրքական մամուլը առանձնապես մեծ կարեւորություն չի տվել այդ հեռախոսազրույցին, եղել են հրապարակումներ զուտ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակով: Ինչը չի կարելի ասել հայ համայնքի մասով, հայ համայնքը, հայկական մամուլը շատ մեծ անդրադարձ է արել այդ եզակի դեպքին, հույս հայտնելով, որ ի վերջո վերջ կդրվի հայ-թուրքական դարավոր թշնամանքին: Ճիշտ է դա հույս է, բայց մենք հույսներս չենք կորցնում, առանց նման հույսի այստեղ ապրելը մեզ համար շատ կբարդանա:
-Իսկ ինչպե՞ս են վերաբերում առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, կա՞ ոգեւորություն այս առումով:
-Ո՛չ թուրքական մամումը, թուրք հոդվածագիրները, սյունակագիրները առանձնապես  մեծ ոգեւորությամբ չեն անդրադառնում, բայց անդրադարձը ընդհանուր առմամբ կա իհարկե: Գիտեք, ինչն է խնդիրը, որ այս հարցը այստեղ մեծ ուշադրության չի արժանանում, որովհետեւ այսօր Թուրքիայում կան բազում խնդիրներ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ այդ ֆոնին հայ-թուրքական հարցը առաջնային օրակարգում չի էլ կարող համարվել անգամ մեծ ցանկության դեպքում:
-Իսկ ի՞նչ է կատարվում Թուրքիայի ներքաղաքական կյանքում այսօր:
-Շատ բարդ իրավիճակ է, գիտեք, որ մոտ քսան տարի ի վեր Էրդողանի կառավարությունը իշխանության գլխին է եւ այսօր, երբ մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել ընտրություններին, բոլորը պատրաստվում են ընտրություններին: Քաղաքական գործիչները վստահ են, որ Էրդողանը այս ընտրություններին չի կարողանալու ունենալ նույն հաջողությունները ինչ ունեցել նախորդ ընտրություններին: Բոլոր սոցհարցումները փաստում են, որ Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին:
-Այսինքն տեղացիները այլեւս Էրդողանին չե՞ն տեսնում, որպես իրենց ղեկավար:
-Այո, որովհետեւ հատկապես հիմա Թուրքիայում շատ ծանր տնտեսական վիճակ է, սոսլալի գնաճ է բոլոր ոլորտներում, ֆանտաստիկ թվերի են հասել դիզվառելիքի գները: Ընդհանուր վիճակը ծայրահեղ ծանր է, հարուստները ավելի են հարստանում, իսկ աղքատները հասնում չքավորության ծայրահեղ աստիճանի:
-Կա՞ն նախագահի պաշտոնին հավակնող այլ հստակ ուժեր:
-Այո, վեց ընդդիմադիր կուսակցություններ դաշինք են կազմել Էրդողանի դեմ, կա նաեւ մեկ քրդական կուսակցությունը, որը կարելի է ասել միակ ընդդիմադիր կուսակցություն է: Որովհետեւ մյուս բոլորը պարբերաբար իրար սիրում, հետո բաժանվում են:
-Այսինքն հնարավո՞ր է, որ վերը նշված վեց կուսակցությունները ընդամենը Էրդողանի գրպանային ընդդիմությո՞ւնն են:
-Գրպանայնի ընդդիմություն չասենք, բայց մեծ հաշվով իրարից չեն տարբերվում իրենց գաղափարախոսությամբ, օրինակ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նույն կերպ էին արձագանքում իրավիճակին ինչ Էրդողանը: Պարզապես այստեղ վստահ են, որ Էրդողանի կուսակցությունը, այսպես ասած, շատ է մաշել, եւ նրան հաստատ այս ընտրություններում չի հաջողվի իր ուզած ձայները ստանալ:
- Պարոն Էստուկյան, միջազգային մամուլը պարբարաբար գրում է, որ Էրդողանի առողջական վիճակը այդքան լավ չէ, անգամ ասացին, որ վերջերս կաթված է ստացել, այդպե՞ս է:
-Ոչ, հավատացնում եմ Ձեզ դրանք ընդամենը ֆեյք լուրեր են, ոչ իրական:
-Բացի տնտեսական իրավիճակից, ի՞նչ խնդիրների հետ է բախվում հայ համայնքը այդտեղ:
-Հասարակությունը շատ է աղքատանում, հայերը մի կերպ են ծայրը ծայրին աշխատում, մի քանի տեղ են սկսել աշխատել, որ օրվա հացը չկտրվի: 
-Իսկ ի՞նչ միջոցներով է հրապարակվում «Ակօսը»:
-Բավականին դժվարանում է նաեւ թերթի հրատարակություն, ընդհանրապես տպագիր մամուլը այստեղ կամաց-կամաց վերանում է: Հիմնականում ենք գովազդների, հայտարարությունների հաշվին ենք կարողանում ֆիննանսավորվել:
-Իսկ պետական աջակցություն չկա:
-Շատ աննշան սիմվոլիկ գումար է, որը առանձնապես եղանակ չի փոխում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 
https://iravunk.com/sim/?p=231163&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ