ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ԵՐ­ԳԵ­ՐԸ «ԱԿՈՒՆ­ՔԻ» ՀԱ­ՄԱՐ ՉԷ՞

Մշակութային

«Իրա­վուն­քը» զրու­ցել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, Ար­ցա­խի ա­յա ՄԱԴ­ԼԵՆ ԱՍ­ՐՅԱ­ՆԻ հետ:

— Տի­կին Աս­րյան, աշ­խա­տում եք «Ակուն­քում»: Ինչ­պե՞ս է ազ­գագ­րա­կան հա­մույ­թի վի­ճակն այ­սօր:

— Ես հի­մա չեմ աշ­խա­տում «Ակունք» ազ­գագ­րա­կան հա­մույ­թում:

— Ին­չո՞ւ …

— Ո­րով­հե­տեւ այդ­տեղ էլ են ոչն­չաց­նում մշա­կույ­թը: «Ակուն­ք» ազ­գագ­րա­կան  հա­մույ­թի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նը ե­կավ եւ ա­սաց, որ ար­ցա­խյան եր­գեր «Ակունք»–ում չպետք է եր­գեն: Իսկ ես գնա­ցել եմ այդ հա­մույթ, որ­պես­զի ար­ցա­խյան եր­գեր եր­գեմ: Այն­պես չէ, որ ես մի­այն ար­ցա­խյան եր­գեր եմ եր­գում, բայց ես պե՛տք է եր­գեմ ար­ցա­խյան եր­գեր: Ար­ցախն ինձ հա­մար ա­մեն ինչ է` կա­րոտ ու սեր է: Եվ ինքը, ա­ռանց խղճի խայ­թի, շատ քա­ղա­քա­վա­րի ձե­ւով ինձ հաս­կաց­րեց, որ ես այն­տեղ ա­նե­լիք չու­նեմ, եւ իմ հաս­տի­քը կրճա­տեց: Ա­մո՛թ է, այդ­պես չի կա­րե­լի վար­վել, չէ՞ որ ես 45 տա­րի բե­մում եմ…

— Այս ա­մե­նին կա՞ ո­րե­ւէ տրա­մա­բա­նա­կան պա­տաս­խան:

— Ա­յո, ի­հար­կե, կա… Մին­չեւ հաս­տիքս կրճա­տելն Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նը մի օր ե­կավ եւ ա­սաց` այս­տեղ մարդ կա, որ չպետք է աշ­խա­տի: Ու մի քիչ մնաց եւ հա­վե­լեց՝ գնում եմ «Սաս­նա ծռե­րի» ժո­ղո­վին: Եվ դա հա­մըն­կել էր այն օ­րե­րին, որ ես «Սաս­նա ծռե­րի» մա­սին մեկ­նա­բա­նու­թյուն է­ի գրել, որ նրանք սո­րո­սա­կան են եւ ազ­գա­յի­նի ան­վան տակ հա­կ­ազ­գա­յին գոր­ծո­ղու­թյուն­ներ են կա­տա­րում: Հե­տո, բա­նից պարզ­վեց, որ Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նը սո­րո­սա­կան է եւ «Սաս­նա ծռե­րից» է: Ես շատ ափ­սո­սում եմ, որ նման մար­դը կո­մի­տա­սա­գետ է: Փաս­տո­րեն, Կո­մի­տա­սի ա­նու­նը շա­հար­կում է եւ հա­կազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում: Ե­թե «Սաս­նա ծռե­րից» է, ու­րեմն՝ սո­րո­սա­կան է: Ե­թե սո­րո­սա­կան է, ու­րեմն՝ հա­կազ­գա­յին է: 

— Այ­սինքն՝ այ­սօր Դուք անձ­նա­կան հաշ­վե­հար­դա­րի զո՞հ եք:

— Ա­յո, երբ ես Ար­թուր Շահ­նա­զա­րյա­նին ա­սա­ցի` ար­ցախ­ցի եմ դրա հա­մա՞ր եք ինձ այս­պի­սի դրու­թյան մեջ գցում: Ա­սաց` մի՛ քա­ղա­քա­կանաց­րեք: Ա­սա­ցի` ոչ թե ես, այլ` Դուք եք քա­ղա­քա­կա­նաց­նում: Ու այդ­պես` ես աշ­խա­տան­քից ա­զատ­վե­ցի եւ այ­սօր չեմ աշ­խա­տում: Ա­վե­լաց­նեմ նա­եւ, որ «Ակուն­քը» վտանգ­ված է՝ նման գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ու­նե­նա­լով:

— Ի դեպ, Դուք ակ­տիվ մաս­նակ­ցում եք ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րին: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում այն հան­գա­ման­քին, որ մեր երկ­րում այդ­պես էլ կտրուկ փո­փո­խու­թյուն­ներ չեն լի­նում:

— Ա­յո, մենք մեր ա­նե­լիքն ա­նում ենք, բայց մենք մարդ­կայ­նո­րեն ենք մո­տե­նում: Եվ այ­սօր, երբ դուրս ենք ե­կել փո­ղոց՝ հա­վա­տով, որ ինչ–որ բան կփո­խենք, մարդ­կա­յին նոր­մա­նե­րի մեջ է: Իսկ այն, որ չի փոխ­վում, սա ոչ նոր­մալ վի­ճակ է: Այ­սինքն` այս իշ­խա­նու­թյան ա­թո­ռին նստած­նե­րը ան­մարդ­կա­յին են: Քա­րին, սա­րին այդ­քան ան­պատ­վե­ին, հայ­հո­յե­ին քա­րը, սա­րը կճա­քեին: Բայց ի­րենք այն­քան ստոր են, որ թքած ու­նեն, թե ով ինչ կխո­սի ի­րենց մա­սին: Ի­րենք ի­րենցն ա­նում են՝ ոչն­չաց­նե­լով ամ­բողջ ազ­գա­յի­նը, հայ­կա­կա­նը: Բայց, մի­եւ­նույնն է, ի­րենց իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նե­լու ճա­րը կգտնվի: Երբ 2018 թվա­կա­նին նա ե­կավ իշ­խա­նու­թյան եւ ա­սաց՝ զրո­յից եմ սկսե­լու: Ես սար­սա­փե­ցի: Եվ նույ­նիսկ իմ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում գրե­ցի` սա ոչն­չաց­նե­լու է ազ­գին եւ զրո­յից ինչ–որ բան է ա­նե­լու, թե ինչ` չգի­տեմ… Այս­քան զո­հերն ու հո­ղե­րի կո­րուս­տը, որ ե­ղան, ար­դեն աս­վա­ծի ա­պա­ցույցն է: Մար­դիկ, ո­րոնք 2018 թվա­կա­նին իմ ա­սա­ծի հա­մար հա­կա­դար­ձում է­ին ինձ, ար­դեն զան­գում եւ նե­րո­ղու­թյուն են խնդրում: Փաս­տո­րեն, Նե­ռը ե­կավ ոչն­չաց­նե­լու հայ­կա­կա­նը…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում