Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը խորամանկ ժպտում են Պուտինին, պարզապես նրանց բախտը, չի բերել, որովհետեւ ՌԴ-ն իրենց խորամանկություններից մի քայլ առաջ է. ԽՍՀՄ գեներալ

Հանդիպում

«Թուրք-հայկական հարաբերությունների վերաբերյալ այսօր հայ հասարակությունը ամենատարբեր կարծիքները ունի, իհարկե, նրանք, ովքեր գիտեն իրական պատմությունը , երբեք էլ չեն հավատա բարիդրացիական հարաբերությունների բնականոն զարգացմանը, բայց ոչ բոլորն են այդքան խորը դիտարկում իրավիճակը: Օրինակ, ես եղել եմ Ստամբուլում ու ապշել, երբ տեսել եմ, թե ինչպես է հայ կինը թուրք երեխաների  դաստիարակությամբ զբաղվում, պատկերացրեք, թե ինչ մտածելակերպի հայ կին էր: Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛դիվանագիտական առումով շատ գրագետ, ճկուն եւ շատ վտանգավոր երկիր է ոչ միայն ՀՀ-ի, այլ  բոլորի համար: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը խորամանկ ժպտում են Պուտինին, բայց տակից փորձում են իրենց խաղաղերը տալ այլ երկրների հետ: Պարզապես նրանց բախտը, չի բերել, որովհետեւ ՌԴ-ն իրենց խորամանկություններից մի քայլ առաջ է»-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված իշխանությունների ջանքերին, ասաց  Հայաստանի ԶՈւ հիմնադիր, պաշտպանության նախկին նախարար, ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով.

-Հայաստան էլ, եթե ցանկանում է լինել ուժեղ, ունենալ հզոր թիկունք` պետք է չդավաճանի առաջին հերթին Ռուաստանին, որպեսզի կարողանա ամուր կանգնել ոտքի վրա: Այսօր Ռուաստանից է կախված ողջ աշխարհի կայունությունը:

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը, ապա, ինքս ողջունում եմ այդ հարաբերությունների կարգավորումը դիվանագիտական դաշտում: Բայց, չպետք է այդ հարաբերությունների կարգավորմանը գնալ պարտված կարգավիճակով, որովհետեւ Հայաստանը ի վերջո չի պատերազմել 44-օրյա պատերազմի ընթացքում` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ թուրք-ահաբեկչական խմբավորումների հետ: Այ՛ո, Ադրբեջանը, Թուրքիան եւ հազարավոր մուսուլման ահաբեկիչներ պայքարում էին ընդամենը քսան հազարանոց Պաշտպանության բանակի դեմ, ովքեր 44-օր միայնակ պայքարում էին: Այնպես որ Ադրբեջանը կռվել է ՊԲ-ի հետ, ոչ թե Հայոց բանակի հետ: Եվ, գիտեք, որքան էլ զարմանալի հնչի, այստեղ շատ ճիշտ է արել Փաշինյանը, որ հայկական բանակը չի ներգրավվել, որովհետեւ դա շատ ավելի մեծ մասշտաի կվերածեր կործանարար պատերազմը:

Հ.Գ. Ամբողջական զրույցը կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=231115&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ