ՀՈ­ՂԱ­ՏՈՒՆ ԿԱ­ՌՈՒ­ՑՈՒՄ Է ԺԵ­ԽԱ­ՊՈ­ՊՈՒ­ԼԻՍ­ՏԱ­ԿԱՆ ՄԻ­Ա­ԿՈՒ­ՍԱԿ­ՑԱ­ԿԱՆ ԳԱ­ՂՈՒԹ

Վերլուծություն

Եվ այս­պես, ՔՊ-ացվում է ա­մեն ինչ: Խուն­տան նա­խա­ձեռ­նել է ամ­բողջ ընդ­դի­մու­թյա­նը ման­դատ­նե­րից զրկե­լու գոր­ծըն­թաց: Դրան գու­մար­վել են ԱԺ հոր­ջորջ­ված մի­լի­մեջ­լի­սում անց­կաց­ված լսում­նե­րը ՆԳՆ ստեղ­ծե­լու վե­րա­բե­րյալ, ընդ ո­րում` կու­սակ­ցա­կան նա­խա­րա­րով: Կարճ ա­սած` լրիվ բոլ­շև­ի­կյան ծայ­րա­հեղ ձախ մի­ա­կու­սակ­ցա­կան մո­դել, բայց ա­ռանց սո­ցի­ա­լիզ­մի: Սրանց հանդեպ ան­շուշտ կի­րա­ռե­լի է Նժդե­հի` 100 տար­վա վա­ղե­մու­թյան թրքա­բոլ­շև­իզմ եզ­րույ­թը, զի սրանք ար­դեն անս­քող սպա­սար­կում են թու­րքա­կան օ­րա­կար­գը: Ի դեպ, ու­շագ­րավ է, որ Նի­կո­լի, Ա­լի­և­ի և Էր­դո­ղա­նի քննա­դա­տու­թյան թի­րա­խը հա­ճախ «պա­տա­հա­բար» և զու­գա­հե­ռա­բար կենտ­րո­նա­նում է ընդ­դի­մու­թյան ու մաս­նա­վո­րա­պես Սերժ Սարգ­սյա­նի վրա:

ԹՈՒՐ­ՔԻ ԿԱՄ­ՔԻ Ա­ՐԱ­ԳԱՑ­ՎԱԾ ԴԻԿ­ՏԱ­ՏՈՒ­ՐԱ

Շա­տե­րը չեն ու­զում հա­վա­տալ, որ կա­պի­տու­լյանտն ի­րոք ան­ցում է կա­տա­րում մի­ա­կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի: Չէ՞ որ ըստ Սահ­մա­նադ­րու­թյան` ԱԺ-ում պետք է լի­նեն առն­վազն ե­րեք քա­ղա­քա­կան ուժ և ման­դատ­նե­րի առն­վազն մեկ եր­րոր­դը ընդդի­մա­դիր­նե­րին է պատ­կա­նում` ան­գամ ե­թե ընտ­րու­թյուն­նե­րում ընդ­դի­մու­թյունն ըն­դա­մե­նը մի քա­նի տո­կոս ձայն ստա­նա: Եվ շրջում են վար­կած­ներ` դա բլե՞ֆ է, Նի­կո­լը կկար­գադ­րի գրպա­նա­յին ՍԴ-ին, որ մեր­ժի ՔՊ-ական մե­ծա­մաս­նու­թյան ո­րո­շու­մը և «մե­ծա­հո­գա­բար» պահ­պա­նի ընդ­դի­մա­դիր ման­դատ­նե­րը:

Շրջա­նառ­վում է և ու­րիշ վար­կած` որ ար­դեն ընն­դի­մու­թյան պատ­գա­մա­վո­րի թեկ­նա­ծու­նե­րի մեջ կա­րո­ղա­ցել են կա­շա­ռել անհ­րա­ժետ թվով մարդ­կանց, և ա­րա­գո­րեն այդ ծա­խու­նե­րը կվերց­նեն ման­դատ­նե­րը, և ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյուն­նե­րը կլի­նեն դե­կո­րա­ցի­ա` ճիշտ այն­պես, ինչ­պես մինչ ԽՍՀՄ փլու­զու­մը Ա­րև­ե­լյան Եվ­րո­պա­յի ո­րոշ երկր­նե­րը հա­մալր­ված է­ին «կո­մու­նիստ­նե­րով և եղ­բայ­րա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րով»: Սա­կայն այ­լոց ծա­խու հա­մա­րե­լը սո­վո­րա­բար բնո­րոշ է հենց ծա­խու հո­գի­նե­րին, ով­քեր հաշ­վի չեն առ­նում, որ զուտ պրագ­մա­տիկ տե­սա­կե­տից այ­սօր Նի­կո­լին ծախ­վելն ար­կա­ծախնդ­րու­թյուն է, քան­զի օ­տար տե­րե­րի ա­ռա­ջադ­րանքն ա­վար­տին հասց­նե­լուց հե­տո ին­քը` Նի­կո­լը, դառ­նա­լու է ռսի ա­սած «рас­ход­ный ма­те­ри­ал»: Կա նա­և եր­րորդ վար­կա­ծը` լրիվ կոն­սպ­ի­րո­լո­գի­ա­կան, իբր Նի­կո­լը այդ­պի­սի ցու­ցադ­րա­կան հա­լա­ծան­քով ձգտում է բարձ­րաց­նել ընդ­դի­մու­թյան վար­կա­նի­շը... Դե, այս դա­վադ­րապ­ետու­թյու­նը հաս­տատ չե­զոք ձև­ա­ցող ծպտյալ և լա­տենտ նի­կո­լա­կան «դի­վան քշող­նե­րի» սրտով կլի­նի... Հո ի­զուր տե­ղը չէ, որ տխրահռ­չակ Ռու­բեն Ռու­բի­նյա­նը ու­ղիղ ե­թե­րով հայ­տա­րա­րեց. «Ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րի ցու­ցիչ չէ գի­տե՞ք որ պատ­կե­րը, երբ որ, օ­րի­նակ, ֆեյք ընդ­դի­մա­դիր կո­ւակ­ցու­թյուն­ներ են ստեղ­ծում և այդ ֆեյք կու­սակ­ցու­թյուն­նե­րին խցկում են Ազ­գա­յին ժո­ղով, որ­պես­զի ի­րենց չե­ղած լե­գի­տի­մու­թյունն այդ­պես ցու­ցադ­րեն, ինչ­պես մին­չև 2018թ.-ի հե­ղա­փո­խու­թյունն էր»: Դե, ձե­ռի հետ ՔՊ-ին ֆեյք հռչա­կե­լով, Ռու­բոն հա՛մ ակ­նար­կում է, թե «նախ­կին­նե­րը» այն­պի­սի վատ վի­ճակ է­ին ստեղ­ծել, որ մի­տում­նա­վոր հանձ­նել են իշ­խա­նու­թյու­նը խեղճ Նի­կո­լին, որ կա­պի­տու­լյա­ցի­ան նրա գրպա­նը գցեն, համ էլ­ փորձ է` մո­լո­րեց­նել հան­րու­թյա­նը, իբր ներ­կա­յիս ընդ­դի­մա­դիր խմբակ­ցու­թյուն­նե­րը Նի­կո­լի ֆեյ­քերն են...

Բայց կար­ծում ենք, պետք չէ խու­ճուճ «հան­ճա­րեղ պլան­ներ» ե­րև­ա­կա­յել, այլ պետք է հա­վա­տալ դա­վա­ճան­նե­րի այդ բո­լու­կին, որ ի­րոք դիկ­տա­տու­րա են սար­քում, այն էլ` ա­րագ: Նախ­կին պատ­գա­մա­վոր Ար­ման Ա­բո­վյանն էլ փաս­տում է, որ Նի­կո­լի ի­րա­գործ­վող քայ­լե­րին չեն հա­վա­տում նա­և թուր­քե­րը. «Հա­յաս­տա­նը հենց այ­սօր պատ­րաստ է իր անվ­տան­գա­յին հա­մա­կար­գը և տնտե­սա­կան ան­կա­խու­թյան հա­մա­կար­գը «սկու­տե­ղի» վրա ` զուռ­նա-դհո­լով հանձ­նել հա­յաս­պան, ֆա­շիս­տա­կան, տե­ռո­րիս­տա­կան գա­ղա­փար­ներ կրող Թուր­քի­ա­յին:

Խնդի­րը մի­այն թուր­քե­րի ո­րոշ­ման տի­րույ­թում է, և քան­զի թուր­քերն ուղ­ղա­կի հրա­ժար­վում են հա­վա­տալ, որ հա­յերն ի վեր­ջո ո­րո­շել են կա­մո­վին ինք­նա­ոչն­չա­նալ, այդ իսկ պատ­ճա­ռով թուր­քե­րը մի ­քիչ ժա­մա­նակ են ձգում՝ փոր­ձե­լով հաս­կա­նալ, թե որ­տեղ են ի­րենց հա­յե­րը «քցում»:

ԲՌՆԱ­ՊԵ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ+ԱՄԲՈ­ԽԱ­ՀԱ­ՃՈՒ­ԹՅՈՒՆ

Բայց պետք է հա­վա­տալ փաս­տե­րին և ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին` այս թրքահ­պա­տակ խուն­տան ա­րագ տեմ­պե­րով սար­քում են դիկ­տա­տու­րա, որ­պես­զի թուր­քի ծրա­գիրն ան­խո­չըն­դոտ ի­րա­գոր­ծեն մի բան էլ ա­վե­լի շուտ, քան թուր­քը դա կհնչեց­նի... Կհարց­նեք` ին­չո՞ւ, դրա պա­տաս­խանն էլ հե­ռու փնտրել պետք չէ: Չէ՞ որ տե­սա­նե­լի է` ինչ­քան գե­նապղծ­ված­ներ կան, ով­քեր ա­րյան կան­չով ա­տում են հա­յին և Հա­յաս­տա­նը, հի­մա կենտ­րո­նաց­ված են ՔՊ-ում...

Սա­կայն մի­այն ոս­տի­կա­նա­կան մա­հակ­նե­րով այս­պի­սի պիղծ ռե­ժիմ պա­հել չի լի­նի, պետք է և մաս­սա­յա­կան հե­նա­րան, ընդ ո­րում` ժե­խի տես­քով: Այ­լա­պես ազ­գա­յին ինք­նաս­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պել չի ստաց­վի: Իսկ որ խուն­տան ինչ-որ ան­դառ­նա­լի բան է պատ­րաս­տում` ա­նուղ­ղա­կի­ո­րեն ե­րև­ում է այն փաս­տից, որ քա­ջա­տե­ղյակ Մի­քա­յել­ Մի­նա­սյանն ընդ­հա­տել է իր լռու­թյան ուխ­տը: Ճիշտ է, նրա հրա­պա­րա­կած վեր­լու­ծա­կա­նը հիմ­նա­կա­նում ֆոր­մալ ա­ռու­մով պտտվում է Ուկ­րա­ի­նա­յի շուրջ, սա­կայն ա­սե­լի­քի ա­մե­նա­կա­րև­որ հատ­ված­նե­րը դե ֆակ­տո Հա­յաս­տա­նի մա­սին են: Եվ այս­պես. «Սուրբ Գրա­կան ժա­մա­նակ­նե­րից մին­չեւ Ֆրան­սի­ա­կան Մեծ հե­ղա­փո­խու­թյու­նը, ա­ռաջ­նորդ­նե­րը, թա­գադ­րու­թյան ա­րա­րո­ղու­թյան շրջա­նակ­նե­րում, անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նե­ին ստա­նա­լու իշ­խա­նու­թյան աստ­վա­ծա­յին աղ­բյու­րի հաս­տա­տու­մը: Մեր ժա­մա­նակ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծա­բար են վե­րա­ի­մաս­տա­վո­րել հին հռո­մե­ա­կան Vox populi, vox Dei խոս­քը, ժո­ղովր­դին օժ­տե­լով Աստ­վա­ծա­յին զո­րու­թյամբ եւ հար­կադ­րե­լով վեր­նա­խավ­նե­րին պո­պու­լիզ­մի»:

Սուրբ Ա­թո­ռում նախ­կին դես­պա­նը ներ­կա­յաց­նում է, թե ինչ է «Ինստի­տուտ­ցի­ո­նա­լաց­ված պո­պու­լիզ­մը, բազ­մա­պատկ­ված ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի հա­վի­տե­նա­կան թե­րու­սու­թյամբ», և ներ­կայաց­վա­ծը մեր երկ­րի զար­հու­րե­լի պատ­կերն է նկա­րագ­րում` ա­ռանց Հա­յաս­տա­նի ա­նունն ու­ղա­կի հի­շա­տա­կե­լու. «Հա­մա­ճա­րա­կի ժա­մա­նակ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի ան­գոր­ծու­թյու­նը վե­րագր­վում է այն բա­նին, որ մա­հե­րը ան­խու­սա­փե­լի է­ին, սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը՝ այն բա­նին, որ թշնա­մին ա­րյու­նար­բու էր, դաշ­նա­կից­նե­րը` ոչ հու­սա­լի, տնտե­սու­թյան մեջ ե­ղած ձա­խո­ղում­նե­րի մե­ղա­վորն էլ օ­լի­գար­խա­յին վեր­նա­խավ­ներն է­ին: Ա­ղե­տի դեպ­քում էլ հայ­տա­րար­վում էր, որ նախ­կին վեր­նա­խավ­նե­րը հստակ գի­տակ­ցել են մո­տա­լուտ ա­ղետն ու կան­խամ­տած­ված հանձ­նել իշ­խա­նու­թյու­նը, որ­պես­զի ժո­ղովր­դի սի­րե­լին դառ­նար մե­ղա­վո­րը»:

Ճա­նա­չե­ցի՞ք կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի ձե­ռա­գի­րը, թե­և խոս­քը ֆոր­մալ ա­ռու­մով Ուկ­րա­ի­նա­յի մա­սին է: Նի­կո­լի կող­մից շտապ կերտ­վող ազ­գա­ջինջ հա­մա­կարգն էլ փաս­տա­ցի կա­րե­լի է կո­չել մի­ա­կու­սակ­ցա­կան ժե­խա­պո­պու­լիզ­մի հա­մա­կարգ: Կերտ­վո­ղը պե­տու­թյուն չէ` ի տար­բե­րու­թյուն 1917-ին մարք­սիստ­նե­րի կեր­տա­ծի,կեր­տա­ծը գա­ղութ է: Թուր­քա­կան գա­ղութ, որն այ­սօր իսկ նյու­թա­կա­նա­նում է մեր աչ­քի ա­ռաջ: Նույ­նիսկ Ա­րև­մուտ­քին են­թա­կա պրոք­սի կեղծ պե­տու­թյուն էլ չէ, այլ հենց գա­ղութ: ԱՄՆ-ում և ամ­բողջ Ա­րև­մուտ­քում հսկա­յա­կան հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող Ա­վե­տիք Չա­լա­բյա­նի օ­րի­նա­կով անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նը ներ­կա­յաց­նում է ի­րա­կա­նու­թյու­նը. «Դա­տա­խա­զը Ա­վե­տիք Չա­լա­բյա­նի գոր­ծի նյու­թե­րը վե­րա­դարձ­րել է նա­խաքն­նու­թյան մարմ­նին ու նոր միջ­նոր­դու­թյուն ներ­կա­յաց­վել` կա­լան­քը եր­կա­րաց­նե­լու: Նպա­տա­կը հնա­րա­վո­րինս եր­կար կա­լան­քի տակ պա­հելն է: (Հի­շեց­նեմ նա­և, որ հու­լի­սի 1-ից ի­րեն մեղ­սագր­վող ա­րարքն ընդ­հան­րա­պես պետք է ա­պաք­րե­ա­կա­նաց­վեր ու Ա­վե­տի­քը պետք է ա­զատ­վեր կա­լան­քից, բայց ա­փալ-թա­փալ փո­փո­խու­թյուն է­ին մտցրել, որ այդ հոդ­վա­ծը մնա)»:

Սրանք նույ­նիսկ անգ­լո­սաք­սո­նա­կան էլ չեն, սրանք մա­քուր թուր­քա­կան են...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում