ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Վա­ղուց չէ­ինք լսել կա­պի­տու­լյան­տի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի կլա­սիկ կա­մա­կա­տար ԷԴ­ՄՈՆ ՄԱ­ՐՈՒ­ՔՅԱ­ՆԻ ձայ­նը, և զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե նա չձայ­նակ­ցեր թուր­քա­կան «դրա­կան ազ­դակ­նե­րին» այն բա­նից հե­տո, երբ Էր­դո­ղա­նը հե­ռա­խո­սա­զան­գով «պատ­վեց» Էդ­մո­նի հո­ղա­տու տի­րո­ջը: Եվ ա­հա նա «կլա­սիկ» ձև­ով բար­բա­ռեց. «Վեր­ջին ան­գամ Հա­յաս­տա­նի և Թուր­քի­ա­յի ղե­կա­վար­նե­րի մի­ջև ու­ղիղ շփում տե­ղի է ու­նե­ցել շուրջ 10 տա­րի ա­ռաջ: Եվ սա չա­փա­զանց կա­րև­որ քայլ է հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում: Պետք է գի­տակ­ցել, որ Թուր­քի­ա­յի հետ շա­րու­նա­կա­բար փակ սահ­ման­ներ և զրո­յա­կան դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նե­նա­լը մեզ ո­րև­է տեղ չի տա­նե­լու՝ հատ­կա­պես հաշ­վի առ­նե­լով նա­և վեր­ջին պա­տե­րազ­մի ի­րո­ղու­թյուն­նե­րը: Կա­րև­որ է, որ երկ­խո­սու­թյու­նը շա­րու­նակ­վի և իր հա­ջող հանգր­վանն ու­նե­նա՝ սահ­ման­նե­րի բաց­ման ու դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հաս­տատ­ման տես­քով: Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է պրո­ակ­տիվ դի­վա­նա­գի­տու­թյու­նը»: Այ­սինքն` կլա­սի­կին տրվել է հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն սի­րել թուր­քին, ինչ­պես ան­ձը յուր, և քա­րո­զել, որ ա­ռանց թուր­քի հա­յը կյանք չու­նի: Ինչ­պես կա­սեր դա­սա­կա­նը` ի­յա՛, ի­րո՞ք...

Իսկ Էդ­մո­նից ա­վե­լի թրքա­սեր մի ա­ռանձ­նյակ էլ ու­նենք Կ. Պոլ­սում, ով զար­մա­նա­լի­ո­րեն սի­րում և պաշ­տում է մի­ա­ժա­մա­նակ եր­կու թուր­քի` «հայր» Էր­դո­ղա­նին և «յան» ազ­գա­նու­նով նրա «ապօ­րի­նա­ծին զա­վա­կին»: Պոլ­սո Հա­յոց պատ­րի­արք ՍԱ­ՀԱԿ ՄԱ­ՇԱ­ԼՅԱ­ՆԸ թվի­թե­րյան իր է­ջում ար­ված գրառ­մամբ ար­ձա­գան­քել է կա­պի­տու­լյանտ Նի­կոլ Փա­շի­նյա­նի և Էր­դո­ղա­նի՝ հու­լի­սի 11-ին ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցին: «Թուր­քի­ոյ Նա­խա­գահ Վսե­մա­շուք Էր­տո­ղան և Հա­յաս­տա­նի Վար­չա­պետ Մե­ծա­յարգ Փա­շի­նե­ա­նի մի­ջև կա­տա­րո­ւած հե­ռա­խօ­սա­յին զրոյ­ցը ե­ղաւ խա­ղա­ղու­թե­ան վե­րա­բե­րե­ալ մեր յոյ­սե­րը ծաղ­կեց­նող տօ­նա­կան նո­ւէր մը մեր աշ­խար­հին հա­մար, որ վրդո­վո­ւած է պա­տե­րազ­մի լու­րե­րով»: Լա՛վ, հաս­կա­ցանք, որ նա Էր­դո­ղա­նի պա­տանդն է և ողջ մնա­լու հա­մար հար­կադր­ված է գո­վա­բա­նել Թուր­քի­ա­յի նա­խա­գա­հին, սա­կայն զար­մա­նա­լի է, ո՞վ է նրան ստի­պում հո­ղա­տո­ւին ո­րա­կել «Մե­ծա­յարգ Փա­շի­նե­ան»: Դա դեռ քիչ էր, նա­և հա­վե­լել է. «Աղօ­թող եմ որ թո՛ղ շա­հին դի­ւա­նա­գի­տու­թե­ան խա­ղա­ղա­րար մի­ջոց­նե­րը, եւ ոչ թէ զէն­քե­րը, պա­տե­րազմ­ներն ու մա­հե­րը: Այս հե­ռա­խօ­սազ­րոյ­ցը կը մաղ­թեմ, որ պատ­ճառ կը դառ­նայ, որ­պէս­զի բա­րե­կա­մա­կան նոր էջ մը բա­ցո­ւի հա­զա­րա­մե­այ Հայ-Թուրք յա­րա­բե­րու­թիւն­նե­րու մէջ»: Դժոխ­քի սա­տա­նե­քի հետ «հա­զա­րա­մե­այ յա­րա­բե­րու­թիւն­նե­րու մէջ» լի­նես...

Սա­կայն «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ, քա­ղա­քա­գետ ՆԱ­ՐԵԿ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ զերծ է մե­ղա­վոր­ներ փնտրե­լու զար­մա­նա­լի հի­վան­դու­թյու­նից, ո­րի ձեռ­քը կրակն ենք ըն­կել այն օր­վա­նից, երբ սե­փա­կան ու­ժե­րին ա­պա­վի­նե­լու փո­խա­րեն սկսե­ցինք հո­վա­նա­վոր­ներ փնտրել. «Դա­վա­ճան վիժ­ված­քի պահ­ված­քը ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է մեր՝ հա­վա­քա­կան ընդ­դի­մու­թյան և այդ ընդ­դի­մու­թյան կող­մից՝ ընդ­դի­մա­դիր տրա­մադր­ված քա­ղա­քա­ցի­նե­րի կա­ռա­վար­ման, մո­բի­լի­զա­ցի­ա­յի ար­դյու­նա­վե­տու­թյա­նը: Ա­յո՛ լկտի­ա­ցել են, ա­յո՛ մարդ ու կնիկ ա­րյան ծա­րավ­նե­րը փչաց­նում են բո­լոր նրանց, ով­քեր կզում են կամ կաս­կա­ծում են, բայց դրանց պատ­ճառ­նե­րը այլ վայ­րե­րում փնտրել պետք չէ»: Դո՛ւ ես մե­ղա­վոր, մե­ղա­վոր­ներ փնտրող հայ, զի թուր­քը և թրքան­ման ներ­քին տա­կան­քը չի փոխ­վում, իսկ դու պար­տա­վոր ես և կա­րող ես շտկել քո վար­քը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում