Ճգնաժամային իրավիճակ է երկրում ստեղծվում` թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական. Մելոյան

Ներքաղաքական

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած գործընթացի մասին «Իրավունքը» զրուցեց սահմանադրական իրավունքի մասնագետ ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ: Ըստ նրա` Ազգային ժողովի կանոնակարգի եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներում ամրագրված է ԱԺ պատգամավորների լիազորությունների դադարեցման դեպքերն ու ընթացակարգերը:

— Տիկին Մելոյան, ի վերջո, ի՞նչ հիմքով է իշխանությունը փորձելու պատգամավորական մանդատներից զրկել ընդդիմադիր պատգամավորներին:

— Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների կողմից, իմ գնահատմամբ, արդար պահանջով ազատ հավաքների սահմանադրական իրավունքն իրացնելու պահից սկսած` իշխող ուժը տարաբնույթ սպառնալիք-գործողություններ է փորձում իրականացնել: Ըստ իս, սրանով է պայմանավորված պատգամավորների լիազորությունների դադարեցնելու  ընթացակարգի մեկնարկը: Նախկինում իրենց կողմից հրապարակվել էր, որ պատճառը մեկ օրացույցային կիսամյակի ընթացքում պատգամավորների բացակայություններն են, ինչն ԱԺ կանոնակարգով լիազորությունների դադարեցման հիմք է:

— Ի՞նչ է իրենից ենթադրում այդ ընթացակարգը` իրավական առումով:

— ԱԺ խորհուրդը պետք է տա համաձայնություն եւ ուղարկի այդ դիմումը Սահմանադրական դատարան: Իշխող ուժն ունի անհրաժեշտ քանակի ձայներ ԱԺ խորհրդում, որպեսզի այդ ընթացակարգը մեկնարկի: Սահմանադրական դատարանն էլ իր հերթին արդեն, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի համաձայն, հատուկ բանավոր ընթացակարգով պետք է քննի այդ գործերը: Դիմումն ընդունելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, որոշում է կայացվում:

— Ձեր գնահատմամբ` եթե այս գործընթացն իշխանությանը հաճո սցենարով ավարտին հասցվի, ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

— Եթե ընդհանուր միտումն այնպիսին է, որ ընդդիմադիր գործիչներ չլինեն Ազգային ժողովում, ինչից չի խորշում իշխող ուժը,  իմ գնահատմամբ` ճգնաժամային իրավիճակ է երկրում ստեղծվում` թե՛ քաղաքական, թե՛ սահմանադրական: Խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող պետության Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունների բացակայությունն արդեն իսկ ճգնաժամային վիճակի մասին է վկայակոչում: Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ օրենսդրությունը որեւէ ընթացակարգ չեն սահմանել այսպիսի ելք ունենալու համար, ինչն էլ իր հերթին է ճգնաժամ ստեղծում: Օրենսդիրի կողմից անկանխատեսելի է նման իրավիճակի հանգումը, երբ իրավական մեխանիզմները կարող են կիրարկվել այս աստիճան` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Սակայն, ցավոք, ընդդիմադիր պատգամավորների, խմբակցությունների բացակայությունն Ազգային ժողովի լուծարման հիմք չի հանդիսանում:

— Դուք «Իրավունքի» հետ զրույցում նշել էիք, որ եթե պատգամավորների լիազորությունները դադարեցվեն, խորհրդարանում պատգամավորական մանդատ կարող են ստանձնել բացառապես իրենց նախընտրական ցուցակների հաջորդող համարները: Եթե գտնվեն ցուցակներում վայր դրված մանդատները վերցնողներ, ճգնաժամը կհամարվի հաղթահարվա՞ծ:

— Հատկապես իշխանությունը պետք է շահագրգռված լինի, որ ընդդիմադիր դաշինքների ցուցակներում ընդգրկված անձինք ստանձնեն մանդատ: Սրանով իշխանությունն արհեստական հիմնավորում է իր համար ձեւավորելու, թե տեսեք, այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմություն առկա է:

— Փաստորեն, ովքեր կփորձեն մանդատ վերցնել, կվերածվեն պոտենցիալ իշխանական պատգամավորի՞:

— Կարելի է այդպես ասել: Ուղղակի, լինելու են ընդդիմության ցուցակից` զուտ ձեւական առումով: Սա երաշխիք է ստեղծելու իշխանության համար, որպեսզի միջազգային հանրությանը եւ կառույցներին ցույց տան, թե գործընթացը պայմանավորված էր կոնկրետ անձնանց մանդատից զրկելով, իսկ ցուցակում ընդգրկված այլ անձինք` որպես ընդդիմադիր գործիչներ, կարող են վերցնել պատգամավորական մանդատը եւ շարունակել գործունեություն ծավալել` իրենց հետ համագործակցելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում