Շաբաթը 3 օր` 4 անգամ, մեր տարածքը հատում ադրբեջանական շարասյունը, բայց ես ի՞նչ սրտով գնամ, ո՞նց քրիտիքնով քարը քարին դրված պատերս թողեմ գնամ. Բերձորն այսօր

Հանդիպում

Հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց ասուլիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։  Ըստ էության, հաստատելով, որ Ադրբեջանին են անցնելու Բերձորը, Աղավնոն և Սուսը։

Ներկայում Բերձոր քաղաքում ապրում է մոտ 150 բնակիչ։ Բերձորում շուրջ 28 տարի բնակություն հաստատած տիկին Աիդան վստահեցնում է` բերձորցիները ամուր կառչած են իրենց հողին.

-Ինքս 28 տարի ապրել ու արարել եմ Բերձորում, ընտանիքս, տղաներս բոլորը այստեղ են, բերձորցիների գոնե հիսուն տոկոսը ինձ ճանաչում է: Պատերազմից հետո ով գնացել, գնացել է, մնացողները դուրս չեն գալու, որ դուրս գալուն մնար, նոյեմբերի 30-ին պիտի դուրս գայինք, էդ ժամանակ ավելի խուճապային էր տրամադրությունները: Փառք Աստծո մնացել ենք, գոյատեւել ենք, ու հիմա դուրս եկողը չենք: Մեր ցանկությունը մեծ է Բերձորում մնալու, լքելու ոչ մի տրամադրություններ չունենք:

Нет описания.

-Ասում են, որ պարբերաբար ադրբեջանական շարասյուններ են անցնում, ինչ-որ սադրանքների դիմո՞ւմ են այդ ժամանակ:

-Ես Ձեզ ասեմ, ոչ թե պարբերաբար, այլ շաբաթը երեք օր` չորս անգամ մեր տարածքը հատում ադրբեջանական շարասյունը,  բայց բացառապես ռուսների ուղեկցությամբ, առանց ռուս խաղաղապահների ադրբեջանցիներ չեն անցնում: Ադրբեջանցիները բացարձականապես մեքենաններից չեն իջնում, քաղաք չեն մտնում, շփում մեր քաղաքացիների ու իրենց միջեւ շփում չկա: Բնական է, հնարավոր է, մեկ-մեկ էլ ինչ-որ բառեր նետեն, մեկը ժպտա, մյուսը ծուռ նայի, բայց սադրանք, որպես այդպիսին ռուս խաղաղապահները թույլ չեն տալիս: 

-Տիկին Աիդա, որքան էլ դժվար լինի Ձեզ համար, սակայն կարծես Բերձորը լքելուն այլընտրանք չկա:

-Գիտեք, հիմա մեզ հետ ուզում են անեն նույն բանը, ինչ 1915թվականին արեցին: Էն ժամանակ էլ ինչ-որ թղթի վրա ստորագրության պատճառով հայը բռնեց գաղթի ճանապարհը, անունը դնելով տեղահանություն: Հիմա նույնը մեզ հետ են անում նոյեմբերի 9-ի համաձայնագրով:  Ասում են կամաց-կամաց վեշերդ հավաքեք, որ տեղափոխվեք, բայց ո՞ւր տեղափոխվեմ, ինչի՞ տեղափոխվեմ, 28 տարվա իմ ստեղծածը ոնց տեղափոխեմ, ո՞ւր տեղափոխեմ: Ես ինչ սրտով թողեմ իմ 28 տարիների ընթացքում ստեղծած երեք տունը ու բռնեմ գաղթի ճանապարհը, աշխատել եմ, խանութներ եմ ստեղծել, հիմա ես ո՞ւր գնամ, ի՞նչ սրտով գնամ, ո՞նց քրիտիքնով քարը քարին դրված պատերս թողեմ գնամ: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=231046&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ