ԷՐԱՏՈՅԻ «ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐԵԼՈՒ» ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Վերլուծություն

«Սյու­նյաց ող­ջույնն» էլ պղծվեց այն բա­նից հե­տո, որ նախ­կին քաղ­բա­տար­կյալ Քա­ջա­րա­նի քա­ղա­քա­պե­տը, խայ­տա­ռա­կե­լով և՛ ի­րեն, և՛ ըմ­բոստ Սյու­նի­քը, և՛ ռես­պուբ­լի­կան, վար­դե­րի մեծ ծաղ­կե­փուն­ջը ձեռ­քին խո­նարհ­վե­լով դի­մա­վո­րեց հա­յա­կեր Է­րա­տո­յին` տխրահռ­չակ Ան­նա Հա­կո­բյա­նին: Նրա հո­ռի օ­րի­նա­կին հե­տև­եց Կա­պա­նի քա­ղա­քա­պե­տը` այն Կա­պա­նի, ո­րը բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք ընդ­դի­մու­թյանն էր քվե տա­լիս... Եվ Է­րա­տո­յի «աջը համ­բու­րե­լը» դար­ձավ հա­մա­վա­րակ, ցե­ցի պես տա­րած­վեց Սյու­նի­քի հա­մայն­քա­պե­տե­րի մեջ:

ՀՈ­ՂԱ­ՏՈՒՆ ՇԱՏ Է ՈՒ­ԶՈՒՄ ԲՌՆԱ­ՊԵՏ ԴԱՌ­ՆԱԼ

Թե ինչ կեղծ «ջենթլ­մե­նա­կան» ար­դա­րա­ցում­ներ են ներ­կա­յաց­նում խուն­տա­յի ա­ջը համ­բու­րած հա­մայն­քա­պե­տե­րը` կա­րև­որ չէ, զի բիբ­լի­ա­կան Ես­թե­րի զազ­րե­րի դե­րը ստանձ­նած և Հայ­քը ա­րյան կան­չով մահ­վան ու ա­վե­րի տա­նող տիկ­նոջ հան­դեպ «ջենթլ­մե­նու­թյուն» լի­նել չի կա­րող: Զի դա հա­վա­սա­րա­զոր է օ­կու­պա­ցի­ոն խուն­տա­յին հնա­զան­դու­թյան եր­դում տալուն: Այ­սինքն` փաս­տա­ցի հնա­զանդ­վել ար­տա­քին թշնա­մուն:

Չէ՞ որ ա­մեն ինչ բա­ցա­հայտ է` Նի­կո­լը հե­ռա­խո­սազ­րույց է ու­նե­ցել իր մեծ եղ­բոր՝ Էր­դո­ղա­նի հետ: Սա կա­պի­տու­լյան­տի­ի հա­մար, ի­հար­կե, դա­րա­կազ­միկ ի­րա­դար­ձու­թյուն է. նա խո­սել ու շնոր­հա­վո­րանք­ներ է ըն­դու­նել մե­կի կող­մից, ով նրա մա­սին խո­սե­լիս նույ­նիսկ ա­նու­նը չի տա­լիս: Էր­դո­ղա­նի՝ Նի­կո­լին ար­ված հե­ռա­խո­սա­զան­գը հե­տև­անք է վեր­ջի­նիս կող­մից Իլ­հա­մի բո­լոր ե­րա­զանք­նե­րը կա­տա­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան: Էր­դո­ղա­նը մեկ հար­ցով է զան­գել Նի­կո­լին՝ ա­րա­գաց­նել եր­րորդ երկր­նե­րի հա­մար սահ­մա­նի բաց­ման մա­սին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան ներդ­րու­մը: Իսկ «երրորդ երկր­նե­րի» քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար մի­և­նույնն է, պետք է մաք­սա­կետ, սահ­մա­նա­յին ան­ցա­կետ և այլ են­թա­կա­ռուց­վածք­ներ, և «երրորդ երկր­նե­րի» պատր­վա­կով ամ­բողջ Հա­յաս­տա­նը դառ­նում է թուր­քա­կան մի­ջանցք:

Մի­ջանց­քում ապ­րելն ան­կա­րե­լի է, ե­թե հայ ես, մարդ ես և քա­ղա­քա­ցի: Մի­ջանց­քում ապ­րե­լը կա­րող է պար­տադր­վել մի­այն բռնի ու­ժով, հո­ժար կամ­քով դա կա­րող է ըն­դու­նել մի­այն ա­նա­սու­նը, կամ կա­պի­տու­լյան­տի քիր­վա-տե­րե­րի լեզ­վով ա­սած` հեյ­վա­նը: Ինչ­պես մատ­նան­շում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Նի­կո­լը հույս ու­ներ, որ 2021թ. ար­տա­հերթ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը կլու­ծեն դե­ռևս 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո ստեղծ­ված քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը, բայց այն շատ կարճ կյանք ու­նե­ցավ, ո­րով­հե­տև Նի­կո­լի իշ­խա­նու­թյունն իր տե­սա­կով ըն­դու­նակ չէ ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մախմբ­ման և քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան: Բա­ցի այն, որ մեր երկ­րում դժվար է հան­դուր­ժել կա­պի­տու­լյաց­ված ու ան­գոր­ծու­նակ իշ­խա­նու­թյա­նը, կա նա­և իշ­խա­նու­թյան ան­բա­րո ու անվս­տա­հե­լի լի­նե­լու հան­գա­ման­քը: Որ­քան էլ, որ հա­սա­րա­կու­թյան մի մասն աչք փա­կի Ար­ցա­խի և ազ­գա­յին հա­մընդ­հա­նուր անվ­տան­գու­թյան հար­ցի վրա, մի­և­նույնն է այն միշտ լի­նե­լու է ո­րո­շիչ` քա­նի դեռ լուծ­ված չէ: Իսկ դա Նի­կո­լի իշ­խա­նու­թյան ա­մե­նա­թույլ, ա­մե­նա­խո­ցե­լի և ակհ­նայ­տո­րեն ձա­խող­ված կողմն է»:

Ապ­րիլ ամ­սից խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը քա­ղա­քա­կան բոյ­կո­տի են­թար­կեց ՀՀ մի­ակ ա­ռաջ­նա­յին ման­դատ ու­նե­ցող ընտ­րո­վի մարմ­նի` ԱԺ-ի աշ­խա­տանք­նե­րը և դրա­նով Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը դար­ձավ ա­ռա­վել քան ցայ­տուն: Եվ ան­կախ ցույ­ցե­րի և անհ­նա­զան­դու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ծա­վա­լից, «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ո­նի» սին մի­ֆը փու­չի­կի պես պայ­թեց, և ինչ­պես նշում է Ա. Զա­քա­րյա­նը. «Հե­տև­ա­բար, պա­տա­հա­կան չէ, որ այս ի­րա­վի­ճա­կում Նի­կոլն այ­լընտ­րանք չու­նի քան ու­ժա­յին և դա­տա­կան կա­ռույց­նե­րի վրա հեն­վե­լով` աս­տի­ճա­նա­բար վե­րած­վել բռնա­պե­տի: ...Սա­կայն հարցն այն է, որ «ժո­ղովր­դա­վար» Նի­կո­լից բռնա­պետ Նի­կոլ կեր­տող ու­ժա­յին­ներն ի վի­ճա­կի չեն վե­րաց­նել քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը: Ընդ­հա­կա­ռա­կը` նրանք օգ­նում են քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը խո­րաց­նե­լուն: Հատ­կա­պես, որ փո­ղո­ցա­յին պայ­քա­րի դուրս ե­կած ընդ­դի­մա­դիր­ներն ա­ռանձ­նա­պես չեն կաշ­կանդ­վում ու­ժա­յին­նե­րի ակ­տիվ խո­չըն­դո­տում­նե­րից ու բռնաճն­շում­նե­րից»:

Ի դեպ, Շրի Լան­կա­յի փոր­ձը ցույց է տա­լիս, որ ե­թե կա վճռա­կան փոք­րա­մաս­նու­թյուն, ա­պա ան­գամ փո­ղո­ցում ցու­ցա­րար­նե­րին հա­մա­տա­րած գնդա­կա­հա­րե­լը չի օգ­նում ա­տե­լի վար­չախմ­բին փրկվել ժո­ղովր­դա­կան ցա­սու­մից:

ՄԻ­Ա­ԿՈՒ­ՍԱԿ­ՑԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐԳ ԿԱ­ՌՈՒ­ՑԵ­ԼՈՒ ՓՈՐՁ

BT
Տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը ստո­րագ­րել է ո­րո­շում, հա­մա­ձայն ո­րի՝ ԱԺ-ն ար­տա­հերթ նիստ կգու­մա­րի և կդի­մի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան՝ ընդ­դի­մա­դիր­նե­րին ման­դա­տից զրկե­լու հար­ցով:

Ըստ այդմ՝ ման­դատ­նե­րից ՍԴ-ի դրա­կան ո­րոշ­ման դեպ­քում կզրկվեն խորհր­դա­րա­նի ընդ­դի­մա­դիր բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բա­ցի ընդ­դի­մու­թյա­նը լքած և այ­լևս կեղծ ընդ­դի­մա­դիր Թա­գու­հի Թով­մա­սյա­նից և Իշ­խան Զա­քա­րյա­նից:

Հե­տև­անք­ներն ա­հա­վոր են լի­նե­լու. ու­նե­նա­լու ենք մի «դե­մոկ­րատ» եր­կիր, ո­րի խորհր­դա­րա­նը (ավե­լի ճիշտ` մի­լի­մեջ­լի­սը) փաս­տա­ցի մի­ա­կու­սակ­ցա­կան է դառ­նա­լու: Այ­սինքն՝ վե­րա­դառ­նում ենք բոլ­շև­ի­կյան կար­գե­րին, որ­տեղ կո­մու­նիստ­նե­րին ըն­դա­մե­նը փո­խա­րի­նե­լու են գա­լիս ՔՊ-ական­նե­րը, ով­քեր ի տար­բե­րու­թյուն «հա­վա­սա­րու­թյուն, եղ­բայ­րու­թյուն և ին­տեր­նա­ցի­ո­նա­լիզմ» ցնդա­բա­նու­թյու­նը դա­վա­նող «կար­միր­նե­րի», զերծ կլի­նեն ո­րև­ի­ցե գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից ու կա­ղա­պար­նե­րից: Այ­սինքն` կա­րող ենք ստա­նալ քա­ղա­քա­ցի­նե­րի կե­սին գնդա­կա­հա­րած Պոլ Պո­տի ռե­ժի­մի հայ­կա­կան նմա­նակ, ո­րը ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք է պե­տա­կա­նու­թյան հա­մար, քան բո­լոր թուր­քե­րը մի­ա­սին վերց­ված: Եվ ի­հար­կե, կա­պի­տու­լյան­տի ե­րա­զանքն է այն­պես փո­խել Սահ­մա­նադ­րու­թյու­նը, որ ին­քը դառ­նա ցմահ ղե­կա­վար, փաս­տա­ցի մի­ա­պետ, սա­կայն ի տար­բե­րու­թյուն ի­րա­կան մի­ա­պե­տու­թյուն­նե­րի` ա­ռանց իշ­խա­նու­թյան աստ­վա­ծա­յին ծագ­ման:

Բնա­կա­նա­բար, խուն­տան աշնա­նը սպաս­վող ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րով կփոր­ձի ներգ­րավ­վել ընդ­դի­մու­թյա­նը նա­խընտ­րա­կան լո­կալ ար­շավ­նե­րին և թու­լաց­նի փո­ղո­ցա­յին պայ­քա­րի ազ­դե­ցու­թյու­նը քա­ղա­քա­կան մյուս գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Սա­կայն սա կա­րող է մի­այն ժա­մա­նա­կա­վոր «դար­ման» լի­նել, չի բա­ցառ­վում, որ ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը ևս խթան լի­նեն հա­սա­րա­կու­թյան ընդ­դի­մա­դիր տրա­մադ­րու­թյուն­նե­րի սրմա­նը: Իսկ վախ ներշն­չելն այդ­քան հեշտ չէ` ե­թե վա­խի մի­ջո­ցով կա­րո­ղա­նում են հա­մայն­քա­պե­տե­րին համ­բու­րել տալ Մեհ­րի­բա­նի ըն­կե­րու­հի Է­րա­տո­յի ա­ջը, ա­պա նույ­նը չեն կա­րող քա­ղա­քա­ցի­նե­րի պա­րա­գա­յում (ժե­խին չշփո­թել քա­ղա­քա­ցու հետ): եվ ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նշում է Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը Հա­յաս­տա­նում շա­րու­նակ­վե­լու է Նի­կո­լի հետ մի­ա­սին (քա­նի դեռ նա զբա­ղեց­նում է վար­չա­պե­տի պաշ­տո­նը): Բռնա­պե­տի վե­րած­ված Նի­կո­լը կար­ծես թե շան­սեր չու­նի և՛ իշ­խա­նու­թյուն պա­հե­լու, և՛ ժո­ղովր­դա­վար լի­նե­լու հա­մար: Էլ չեմ ա­սում օ­տար­նե­րին տրված խոս­տում­նե­րը կա­տա­րե­լու մա­սին: Հատ­կա­պես, որ դրսում լավ հաս­կա­նում են, որ ա­պազ­գա­յին կամ հա­կա­ար­ցա­խյան ո­րև­է նոր փաս­տա­թուղթ կա­րող է չե­ղարկ­վել հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից` ան­կա­տար թող­նե­լով թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի գլո­բալ ծրագ­րե­րը»:

Ար­տա­քին ու­ժե­րը շտա­պում են փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նել հա­յե­րիս, հասց­նել անշր­ջե­լի­ու­թյան կե­տի, ո­րից հե­տո ո­չինչ փո­խել չի ստաց­վի: Վեր­ջին ճի­գով կշրջե՞նք ար­դյոք ի­րա­վի­ճա­կը, թե կշա­րու­նա­կենք դժբախտ լի­նել, հույս­ներս դնե­լով բախ­տի վրա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում