ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Մեծ Բրի­տա­նի­ա­յի կրթու­թյան նա­խա­րար նշա­նակ­վեց ոմն ԱՆԴ­ՐԵ­Ա ՋԵՆ­ԿԻՆ­ՍԸ: Կա­սեք` ի՞նչ կա այդ­տեղ զար­մա­նա­լի, և հա­յե­րիս դա ի՞նչ: Հի­մա կի­մա­նաք, հար­գե­լի ըն­թեր­ցող­ներ, ծա­նո­թա­նա­լով պատ­գա­մա­վոր Ա­րեգ­նազ Մա­նու­կյա­նի գրառ­մա­նը. «Մեծ Բրի­տա­նի­ա­յի խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Անդ­րե­ա Ջեն­կին­սը (Պահ­պա­նո­ղա­կան­նե­րից) նշա­նակ­վել է կրթու­թյան նա­խա­րար: Ջեն­կին­սը հայտ­նի է այն բա­նով, որ միջ­նա­մատ էր ցույց տվել ցու­ցա­րար­նե­րին: Սո­ցի­ա­լա­կան ցան­ցե­րում նրա նշա­նա­կու­մը մեծ աղ­մուկ է բարձ­րաց­րել: Այս լու­րը պետք է, որ ու­րա­խաց­նի Ա­լեն Սի­մո­նյա­նի մայ­րի­կին (ինչու ոչ՝ նա­և որ­դուն) ու մտա­հո­գու­թյան տե­ղիք տա ՀՀ կրթու­թյան գոր­ծող նա­խա­րա­րին»: Դե ինչ, զար­մա­նա­լի­ո­րեն պահ­պա­նո­ղա­կան Անգ­լի­ան ի­ջավ նի­կո­լա­Հա­յաս­տա­նի մա­կար­դա­կի, սա­կայն տխու­րը ոչ թե դա է (իրենց գլուխը` ի­րենց պա­տով), այլ այն, որ հի­մա­ տա­րա­տե­սակ ա­լեն­ներ և նման այլ ա­ռանձ­նյակ­ներ կա­րող են գլուխ ­գո­վալ, որ Անգ­լի­ա­յի պես ենք: Բայց ի­հար­կե, կլի­նեն Անգ­լի­ա­յի անկ­ման բար­քեր, բայց «հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը» անգ­լի­ա­ցու պես բա­րե­կե­ցիկ չեն ապ­րի: Ճիշտն ա­սած, նրանց չի էլ հաս­նում,  քան­զի սե­փա­կան կոտ­րած ձեռ­քով մի հո­ղա­տու դա­վա­ճա­նի բե­րե­ցին իշ­խա­նու­թյան:

Իսկ հի­մա թե­և զար­մա­նա­լի, բայց պո­զի­տիվ փաստ: ՀՀ շրջա­կա մի­ջա­վայ­րի նախ­կին նա­խա­րար, պե­տա­կան վե­րահս­կո­ղա­կան ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար ՌՈ­ՄԱ­ՆՈՍ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ պարտ­վել է դա­տա­րա­նում: 2021 թվա­կա­նին, երբ ՇՄ նա­խա­րա­րը Ռո­մա­նոս Պետ­րո­սյանն էր, Ի­ջև­ա­նի դենդ­րո­պար­կի տնօ­րեն Մե­խակ Սա­յա­դյա­նին ա­զա­տեց աշ­խա­տան­քից: Ռո­մա­նոս Պետ­րո­սյա­նի ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյան հիմ­նա­վո­րումն այն էր, որ Ի­ջև­ա­նի դենդ­րո­պար­կի տնօ­րեն Մե­խակ Սա­յա­դյա­նի նկատ­մամբ վստա­հու­թյու­նը կո­րել է: Սրա­նից հե­տո Ի­ջև­ա­նի դենդ­րո­պար­կի նախ­կին տնօ­րեն Մե­խակ Սա­յա­դյա­նը դի­մել էր վար­չա­կան դա­տա­րան՝ վի­ճար­կե­լով ի­րեն դենդ­րո­պար­կի տնօ­րե­նի պաշ­տո­նից ա­զա­տե­լու հրա­մա­նի օ­րի­նա­կա­նու­թյու­նը: Հու­լի­սի 6-ին վար­չա­կան դա­տա­րա­նը ո­րո­շում է կա­յաց­րել Սա­յա­դյա­նին վե­րա­կանգ­նել նախ­կին պաշ­տո­նին, այ­սինքն՝ դա­տա­րա­նը ո­րո­շել է, որ Ռո­մա­նոս Պետ­րո­սյա­նի՝ Մե­խակ Սա­յա­դյա­նին պաշ­տո­նից ա­զա­տե­լու վե­րա­բե­րյալ հանձ­նա­րա­րա­կա­նը ան­հիմն է, եւ Ի­ջե­ւա­նի դենդ­րո­պար­կի նախ­կին տնօ­րե­նը պետք է վե­րա­դառ­նա աշ­խա­տան­քի: Կբո­ղո­քար­կի նա­խա­րա­րու­թյու­նը, թե` ոչ, կա­րև­որ էլ չէ: Ու­րա­խա­լի փաստ է` ՊՎԾ ղե­կա­վար Ռո­մա­նոս Պետ­րո­սյա­նը, ում թուրն ա­մե­նու­րեք է հա­տում, առնչ­վել է այն ի­րո­ղու­թյա­նը, որ «խի­յա­րը թարս բուս­նեց»:

Աշ­խար­հում վար­չա­պետ­նե­րի գլխին գա­լո­վի է` Ճա­պո­նի­ա­յի նախ­կին վար­չա­պե­տին սպա­նե­ցին, իսկ Շրի Լան­կա­յի վար­չա­պե­տի տու­նը վա­ռե­ցին: Դա, ան­շուշտ, պետք է ան­հանգս­տաց­նի կա­պի­տու­լյան­տին և մղի նրան սե­ղա­նի տակ թաքն­վե­լու, հատ­կա­պես աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Շրի Լան­կա­յի հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, սա­կայն զար­մա­նա­լի մի փաստ, ո­րը հաս­տատ ո­գև­ո­րե­լու է Նի­կո­լին: Բրա­զի­լի­ա­յում ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ գնդա­կա­հա­րել են ընդ­դի­մա­դիր Աշ­խա­տա­վո­րա­կան կու­սակ­ցու­թյան ներ­կա­յա­ցուց­չին:  Լեյ­բո­րիս­տա­կան ​​կու­սակ­ցու­թյան խոս­նակ ՄԱՐ­ՍԵ­ԼՈ Ա­ՐՈՒ­ԴԱՆ նշում էր իր ծննդյան տա­րե­դար­ձը Պա­րա­նա նա­հան­գի Ֆոս դե Ի­գո­ւա­սու քա­ղա­քում, երբ նրան գնդա­կա­հա­րել է Խոր­խե Խո­սե դա Ռո­շա Գո­ւա­րա­նոն, ով հայ­տա­րա­րել էր, որ սա­տա­րում է գոր­ծող նա­խա­գահ Ժա­իր Բոլ­սո­նա­րո­յին: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն Ա­րու­դան պա­տաս­խան կրակ է բա­ցել և կա­րո­ղա­ցել է սպա­նել հար­ձակ­վո­ղին: Նախ­կին նա­խա­գահ Լո­ւիս Ի­նա­սի­ո Լու­լա դա Սիլ­վան Լեյ­բո­րիս­տա­կան ​​կու­սակ­ցու­թյան թեկ­նա­ծուն է և, ըստ հար­ցում­նե­րի, ներ­կա­յումս ա­ռաջ է ան­ցել Բոլ­սո­նա­րո­յից: Դե, մե­զա­նում էլ, ըստ հար­ցում­նե­րի, բռնա­պե­տիկ Նի­կո­լի վար­կա­նի­շը «պլին­տու­սից» ցածր է, ուս­տի նրա­նից կա­րե­լի է սպա­սել ա­մեն ինչ...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում