Բարոյական օրենքների մեջ մնալով ես նրան ընդամենը կասեմ` Աստված իր հետ. Վահե Հակոբյանը քաղաքապետների ողջույնները ծանր է տարել, բայց չի ափսոսում
ՀանդիպումԵթե ընդամենն ամիսներ առաջ Սյունիքում «սյունյաց ողջույններով» էին դիմավորում Նիկոլ Փաշինյանին, ապա նրա տիկինոջը՝ Աննա Հակոբյանին դիմավորեցին կարմիր վարդերով: Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը մեկը մյուսի հետեւից աչքի ընկան Աննա Հակոբյանին սիրալիր դիմավորելով ու «ֆոտոսեսիաներով»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս տեսարանը բավական ծանր է տարել Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, հատկապես, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը մինչեւ վերջերս նրա «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ էր:
Ահա այս եւ այլ հարցերի շուրջ էլ փորձեցինք զրուցել սյունյաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի հետ, ով նախ նեղսրտեց, որ իրեն սյունեցի ենք անվանում.
-Նախ, ես սյուենեցի չեմ, ես երեւանցի եմ, ընդ որում երեք սերունդ: Երկրորդ, կարճ պատասխանելով Ձեր հարցին կասեմ հետեւյա՛ը. այո նույն Մանվել Փարամազյանի հետ ճանապարհ ենք անցել, բարոյական օրենքների մեջ մնալով ես նրան ընդամենը կասեմ` Աստված իր հետ, վերջ, այսքան բան կարող եմ ասել:
-Իսկ, ինչո՞ւ Ձեր ճանապարհները բաժանվեցին ինչ-որ պահի, որն՞ էր պատճառը:
-Կանխատեսելով այն ամենը ինչի ականատես եղանք մի քանի օր առաջ:
-Կապանի քաղաքապետն էլ շատ ջերմ ընդունեց վարչապետի տիկնոջը:
-Կապանի քաղաքապետը մեր թիմից երբեւիցէ չի եղել, այո, մենք իրեն սատարել ենք ժամանակին, երբ ինքը ընտրվել է քաղաքապետ: Իր իրավունքն է` ում, ոնց, ինչ կերպ ընդունի եւ ճանապարհի: Բայց պետք է նշեմ, որ նախկինում պահանջելով ներկա իշխանությունների հրաժարականը, անվանելով դավաճան եւ թյուրիմացություն, հիմա դիմավորելը, ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի անհասկանալի է:
-Ափսոսո՞ւմ եք, որ սատարել եք, նրանց հետ ճանապարհ եք անցել:
-Գիտեք, ոչ, ոչ մի վարկյան չեմ ափսոսում, ոչ մի կատարածս քայլի համար:
-Հնարավո՞ր է, որ Ձեր թիմից նոր փարամազյաններ ի հայտ գան:
-Քանի որ մենք հիմա ապրում ենք շատ բարդ իրավիճակում, որեւէ մեկի վրա հարյուր տոկոսանոց վստահություն չկա: Բացառությամբ իմ ամենամտերիմ թիմակիցների, բայց իհարկե կարող են հայտնվել նման մարդիկ, չեմ բացառում բացարձականապես:
-Իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մասին ի՞նչ կասեք, ասում են, նա էլ է մարզպետի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ:
-Դե գիտեք քաղաքապետները ինչ-որ տեղ ստիպված են լինում աշխատել մարզպետի հետ:
-Պարոն Հակոբյան, անդրադառնանք նաեւ ընդդիմության հետագա գորողություններին: Ստացվում է, որ ընդդիմությունը թայմաութ է վերցրել, համենայնդեպս Իշխան Սաղաթելյանը ասած, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ակնկալել թեժությունը:
-Տեսեք, նախ ես երկրորդում եմ Իշխան Սաղաթելյանի ասածին, նույն շարժումը, պայքարը ունի տարբեր փուլեր:
-Օրինա՞կ:
-Դե նախապատրաստական, հետո ակտիվ փուլ, հետո միգուցե էլի... Հիմա, քանի որ եղանակները շատ շոգ են, հետո մարդիկ արդեն արձակուրդային հունի մեջ են, դրա համար մենք հիմա նախապատրաստվում ենք օգոստոսի վերջ-սեպտեմբերի սկիզբ: Բայց մենք պատրաստ ենք ըստ իրավիճակի դուրս գալ թե փողոց, թե մնացած հարթակներում պայքարել: Այսքանը:
https://iravunk.com/sim/?p=231000&l=am/

