Մխիթարյանը «Ինտերում» ընտրեց իր խաղահամարը
ՍպորտՀայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերում» ելույթ կունենա «22» համարի մարզաշապիկով, հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը: Այս խաղահամարը հարազատ է Մխիթարյանին, նա «22» համարի մարզաշապիկով խաղացել է Երևանի «Փյունիկում», «Մետալուրգում», «Շախտյորում», եւ «Մանչեսթեր Յունայթեդում»:

