«Հպարտության արժանի պահ է»․ Դևիդ Բեքհեմն արձագանքել է որդու՝ տուգանայինից խփած գոլին (տեսանյութ)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն արձագանքել է իր որդու՝ Ռոմեոյի՝ տուգանայինից խփած գոլին։
«Հպարտության արժանի պահ է, երբ տղաս՝ Ռոմեոն իր առաջին գոլն է խփում «Ինտեր Մայամիում»։ Հրաշալի տուգանային հարվածի խաղընկեր, սպասվում են ավելի շատ գոլեր»,- գրել է Բեքհեմը սոց․ցանցի իր էջերում։
Հիշեցնենք՝ 19-ամյա Ռոմեո Բեքհեմը, որը հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» երկրորդ թիմի կազմում, գոլի հեղին է դարձել MLS Next Pro-ի՝ «Օրլանդո Սիթիի» երկրորդ թիմի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է Բեքհեմի թիմի՝ 3-1 հաշվով հաղթանակով։

