Երկրաշարժ Բավրա գյուղից 14կմ արևելք
Պատահար
Այսօր, հուլիսի 11֊ին, ժամը 07։36 րոպեին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հյուսիսային լայնության 41,17 աստիճան և Արևելյան երկայնության 43,95 աստիճան աշխարհագրական կոորդինատներով Վրաստան ֊Հայաստան սահմանային գոտու Բավրա գյուղից 14կմ արևելք, օջախի 10կմ խորությամբ, 4,4 մագնիտուդով երկրաշարժ։ Նշենք, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի մարզերում 5 բալ, Արագածոտնի, Տավուշի մարզերում 4 բալ, մայրաքաղաք Երևանում 2֊3 բալ ուժգնությամբ:
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=230910&l=am/