Թշնամին հնարավորություն է ստացել կրակի հասանելիության տակ պահել դեպի Սյունիք եւ Արցախ տանող ճանապարհի կարեւորագույն հատվածը․ Հայտնի ռազմական փորձագետը փակագծեր է բացում

Հանդիպում

Օրերս թշնամին կրակ էր բացել սահմամամերձ Խաչիկ գյուղի ուղղությամբ, որը ստրատեգիական նշանակություն ունեցող տարածք է։ Ինչու է թշնամին որոշել հիմա էլ սադրանքների գնալ Նախիջեևանի ուղղությամբ, ինչ հեռահար նպատակներ է հետապնդում թշնամին այս ուղղությամբ հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, ով նախ արձանագրեց․

Դավիթ Ջամալյան. Եթե Ադրբեջանը շարունակի նախիջևանյան հատվածում լարվածություն  ստեղծել, ապա հակընդդեմ ուժ կբանեցնենք - ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական ...

-Նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդի ակտիվությունը սպասելի էր, միանգամայն օրինաչափ է այն ինչ տեղի է ունենում եւ ըստ ամենայնի դեռ տեղի կունենա տեսանելի հեռանկարում։ Որովհետեւ շատ վաղուց արդեն թուրք-ադրբեջանական տանդեմը Նախիջեւանը վերածել է ՀՀ-ի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Այդ պրոցեսը մեկնարկել է շատ վաղուց, բայց առնվազն մինեւ 2018թ․-ը ՀՀ-ն լինելով տարածաշրջանում որոշիչ գործոն, սուբյեկտ, որի հետ թշնամին կամ, թե ակամ  ստիպված էր հաշվի նստել՝ Նախիջեւանի ուղղությամբ ագրեսիայի դրսեևորումներ թույլ չէր տալիս, ավելին մենք՝ կանխելու համար Նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդի հնարավոր ագրեսիան՝ 2014, 2015, 2016․թ-ներին լրջագույն կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկել Նախիջեւյանյան ողջ երկայնքով։ Կրճատվել է շատ լայն չեզոք գոտի, որը առկա էր Զանգեզուրի լեռնաշղթայի ողջ երկայնքով, արդյունքում բարենպաստ մարտական դիրքեր են տեղակայվել, այդ փայլուն օպերացիան իրականացրել է գեներալ Անդրանիկ Մակարյանը։

Ռազմական փորձագետը հիշեցնում է․

-Շատ լավ հիշում ենք, սակայն, որ 2018թվականի իշխանափոխության գործընթացներին զուգահեռ թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն հերթական անցկացվող համատեղ զորավարժությունների համատեքստում դիմեց իսկապես մի սանձարձակ քայլի։ Այն է՝ շեշտակիորեն կրճատեց Երասխից մինչեւ Արենի ընկած մեծ լայնությամբ չեզոք գոտի՝ նպաստավոր հենակետեր զբաղեցնելով ՀՀ սահմանի ողջ երկայնքով։ Բանն այն է, որ Նախիջեւանյան սահմանի այս հատվածում տարիներ շարունակ ձեւավորվել էր շատ մեծ լայնությամբ զեզոք գոտի եւ քանի, որ այդ հատվածը ստրատեգիական նշանակություն ունի երկու կողմերի համար , երկուստեք զերծ ենք մնացել լարվածություն ստեղծելուց։ Ավելին ասեմ ադրբեջանական կողմ իսկապես վախեցած է եղել, դա է պատճառը, որ իրենք մինչեւ 2018թ․-ը այդ չեզոք գոտին կրճատելու քայլեր չեն ձեռնարկել։ Բայց 2018թ․-ին՝ իրենց խամաճիկների իշխանության գալուց հետո, հակառակորդը կրճատելով չեզոք գոտին, հնարավորություն ստացավ կրակի հասանելիության տակ պահել դեպի Սյունիք եւ Արցախ տանող ճանապարհի կարեւորագույն հատվածը։ Եվ այս օրերին հենց այդ հենակետերից կրակ է բացվում Ելփին գյուղի ուղղությամբ, մի բան, որ երբեւէ չէ եղել, որովհետեւ թշնամին հիմա հրաձգային կրակի հասանելիություն ունեն դեպի ՀՀ-ի ստրատեգիական կոմունիկացիաներ։

Ամփոփելով խոսքը ռազմական փորձագետը ուշադրություն է հրավիրում սպասվող մարտահրավերներին․

-Խաղարկվում է շատ չարչրկված մի սցենար․ Ալիեւը ճնշում է բանեցնում, իսկ Նիկոլը ճնշվում է, իբր պատերազմի չգնալու պատրվակով զիջումների գնում։ Տեսեք, Չավուշօղլուն մեղադրում է պետականակենտրոն ուժերին ռեւանշիզմի մեջ եւ խաղաղության օրակարգը տապալելու մեջ, նույն բանը անում են կապիտուլյանտի թիմը այստեղ։ Այսինքն թուրք-ադբեջանական ճնշումը Նիկոլին տալիս է առիթ անթույլատրելի եւ ազգադավ զիջումների գնալու համար։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=230881&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ