Գայանե Զարգարյանը իր գործունեությամբ ապացուցում է, որ կարելի է լինել ե՛ւ պրոֆեսիոնալ ե՛ւ մի մի լիմետր անգամ չզիջել սկզբունքները
Իրավական
«Ինչպես որ ամեն բնագավառում, այնպես էլ լրագրության մեջ կան իրապես իրենց գրչին ու մասնագիտությանը անդավաճան տեսակներ, ուր բացարձակ կապ չունի տարիքը կամ սեռը: Բազմաթիվ են միջազգային պրակտիկայում դեպքերը, երբ մինչ իրավապահ մարմինները կբացահայտեին հանցագործությունը, լրագրողը իր հետաքննությամբ շատ ավելի օպերատիվ կերպով է կարողանում դուրս գալիս իրական հանցագործի հետքի վրա՝ հետագայում էլ ավելի հեշտացնելով կամ գուցե «բարդացնելով» պատկանների անելիքն ու աշխատանքը… Ցավոք մեզ մոտ` Հայաստանում ինչպես մնացած բնագավառներում, այնպես էլ լրագրության ոլորտում ամեն ինչ չէ, որ տեղին է ու ճիշտ: Բայց այդ ամենով հանդերձ, ունենք լրագրողներ, ովքեր իրենց գործի նվիրյալներ են, ովքեր իսկապես կարողանում են իրենց գործունեությամբ ոչ միայն հանրայնացնել այս կամ այն շերտին առնչվող խնդիրները, այլ նաեւ բացահայտել, ինչու չէ` կանխել ծնվող կամ արդեն հասունացող «հանցանքը»,-անդրադառնալով հայաստանյան լրատվական դաշտին եւ զուգահեռ անցկացնելով միջազգային ԶԼՄ-ների գործունեությանը, <<Իրավունքի>> հետ զրույցում ասաց քրեական գործերով հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանը, միառժամանակ ընդգծելով, որ ցավոք քիչ, բայց Հայաստանում էլ ունենք պրոֆեսիոնալներ՝ բերելով կոնկրետ փաստարկված օրինակ․
-Հեռու չգնանք, բոլորս ենք հիշում տարիներ առաջ հրապարակված խոշտանգման տեսանյութը: Երբ, լրագրող Գայանե Զարգարյանի խիզախ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում երեւան եկան եւ օրենքի առաջ կանգնեցին տեսանյութում առկա տղամարդուն խոշտանգողները: Գայանե Զարգարյանը իր գործունեությամբ ապացուցում է, որ կարելի է լինել ե՛ւ պրոֆեսիոնալ ե՛ւ մի մի լիմետր անգամ չզիջել սկզբունքները: Նա այն եզակի լրագրողներից է, ով ոչ միայն հրապարակում է, այլ նաեւ վավերագրում եւ փաստագրում է իրողությունների հաջորդականությունները։