Այժմ կարևոր է լավ մարզավիճակ ձեռք բերել և պայքարել թիմի նպատակների համար. Ադամյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը համալրել է «Քյոլնի» կազմը։
«Քյոլն» տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ես արդեն ճանաչում եմ Շտեֆեն Բաումգարտին և Քրիստիան Կելերին: Շտեֆենը նախկինում եղել է «Հանսա Ռոստոկում», որպես մարզչի օգնական, իսկ Քրիստիանին ճանաչում եմ «Ռեգենսբուրգում» անցկացրած երկու տարիներից:
Իմ ընտանիքը նույնպես ցանկանում էր վերադառնալ Գերմանիա։ Հետևաբար, ես իսկապես ուրախ եմ, որ տեղափոխությունը ստացվեց: Ես արդեն զգացել եմ այստեղի ստադիոնում տիրող անհավանական մթնոլորտը: Ես իսկապես անհամբեր սպասում եմ քաղաքին ու երկրպագուներին ճանաչելուն: Այժմ կարևոր է որքան հնարավոր է շուտ մարզավիճակ ձեռք բերել և թիմակիցներիս հետ աշխատել թիմի նպատակների ուղղությամբ»,- մեջբերում է ֆուտբոլիստին ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել եւ կխաղա 23 համարի մարզաշապիկով։

