«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նշվել են շաքարախտի առաջացման հիմնական պատճառները

Հասարակություն

Շաքարախտն առաջանում է, երբ արյան մեջ չափազանց շատ շաքար կա, որը նաեւ կոչվում է գլյուկոզա: Սովորաբար, երբ ձեր մարմինը մարսում է սնունդը, շաքարը մտնում է արյան մեջ, այնուհետեւ բջիջներ, որտեղ այն ծառայում է որպես վառելիք այդ բջիջների համար: Շաքարը բջիջներ է մտնում ինսուլին հորմոնի օգնությամբ։ Ուտելու ընթացքում ենթաստամոքսային գեղձը ինսուլին է արտազատում արյան մեջ։ Երբ ինսուլինը շրջանառվում է արյան մեջ, այն թույլ է տալիս շաքարին մտնել բջիջներ եւ նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակը։ Շաքարային դիաբետով եւ նախադիաբետով տառապող մարդկանց մոտ այս գործընթացը տարբերվում է: Բջիջները սնուցելու փոխարեն շաքարն արյան մեջ է կուտակվում։ Շաքարախտի հիմնական պատճառների մասին Eat This, Not That! կայքին պատմել են փորձագետները։

Համաձայն վերջին հետազոտությունների՝ COVID-19-ով վարակված մարդկանց մոտ մեկ տարի անց շաքարախտի զարգացման հավանականությունը 40 տոկոսով ավելի է։ «Հիմնական հարցն այն է, թե արդյոք կապ կա վիրուսային վարակի հետ, թե կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հիվանդությունը պարզապես ավելի շուտ է ի հայտ բերում շաքարախտը, քան այն կարող էր ի հայտ գալ հակառակ դեպքում»,- ասում է բժիշկ Քեթլին Ուայնը:

Հետազոտողները պարզել են, որ մրգերից, ընդեղենից, ընկուզեղենից, բանջարեղենից եւ ամբողջահատիկներից կազմված դիետան օգնում է կանխել շաքարախտը, մինչդեռ այն մարդիկ, որոնք ուտում են զտված հացահատիկ եւ չափազանց շատ շաքար, ավելի հակված են 2-րդ տիպի շաքարախտի առաջացման, նշում է բժշկական գիտությունների դոկտոր Ռոբերտ Շմերլինգը:

Մասնագետների կարծիքով՝ ֆիզիկական վարժությունները կարեւոր դեր են խաղում շաքարախտի կանխարգելման գործում։ Շաքարային դիաբետով տառապող կանանց մոտ, որոնք շաբաթական առնվազն չորս ժամ են հատկացնում չափավոր ֆիզիկական վարժություններին, սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը 40 տոկոսով ավելի ցածր է եղել, քան նրանց մոտ, ովքեր չեն զբաղվել սպորտով:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր օրվա ընթացքում երկար ժամանակ նստած են անցկացնում, ինսուլինի դիմադրության եւ շաքարախտի զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթարկված:

Ավելորդ քաշը կամ ճարպակալումը ինսուլինի դիմադրության եւ շաքարախտի զարգացման հիմնական գործոններից են: Ավելորդ ճարպի եւ շաքարախտի միջեւ կապն այնքան ուժեղ է, որ այն հանգեցրել է նոր՝ «դիաբետիկ ճարպակալում» տերմինի առաջացմանը, ասում են մասնագետները։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան