«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլն ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից․ Արթուր Թովմասյան

Հրապարակախոսություն
Լեզուն ավելորդ բեռ է հիմարին...
նիկոլին հաջողվել է տարիների ընթացքում համոզել հասարակությանը բազմաթիվ միֆերի և լեգենդների` «իրական» լինելու մասին, որոնք ջարդվում են գլխին հենց իր իշխանության օրոք:
Հետևելով նիկոլի գործելաոճին ու հռետորաբանությանը, պարզ է դառնում, որ նա ամենաշատը վախենում է իրականությանն ուղիղ աչքերով նայելու փաստից, քանի որ նա չորս տարի շարունակում է ապրել իր կողմից ստեղծված ծուռ հայելիների աշխարհում։ Չնայած նա իր գրեթե ամեն ելույթում գոռգոռում է իր՝ հրապարակային ու բաց քաղաքական գործիչ լինելու մասին, սակայն նա կպչուն մտքերով ու սեփական ստվերի հետ ամենօրյա կռվի մեջ մտած մի գործիչ է, ով չունի վերջնական որոշում կայացնելու ունակություն (դա իր փոխարեն անում են իր տերերը), և, որ ամենակարևորն է, միշտ պատասխանատու ու առանցքային պահին, երբ պետք է ինքը լինի տվյալ իրավիճակի պատասխանատուն ու հիմնական կոորդինատորը, փախչում է պատասխանատվությունից։ Ու ընդհանրապես կապ չունի, թե խոսքն ինչի մասին է, լինի դա ներթիմային քննարկում, թե քաղաքական մի որևէ իրավիճակի հստակ ու սթափ գնահատական տալու իրավիճակ։
Խոսելով նիկոլի վախերի մասին՝ պետք է նշեմ, որ նա լուրջ ջղաձգումներ ունի նաև ցանկացած մարդկային կուտակումից, քանի որ շատ փայլուն հասկանում է, թե ինչ կտրուկ շրջադարձ կարող է իրենից ներկայացնել ամենափոքր ու անտեսված հանրահավաքը, դրա իսկ պատճառով, մենք բոլորս ականատես եղանք նիկոլին ծառայող ոստիկանների կողմից հատուկ միջոցներ և բիրտ ուժ կիրառելուն:
Որպես կանոն՝ քաղաքական և ընդհանրապես ցանկացած ճգնաժամի (որը այսօր ակներև է) ընթացքում տարբեր երկրների իշխանություններ մեծացնում են ուժայինների թիվը քաղաքացիական կառույցներում, ինչը և անում է այսօր նիկոլը, քանի որ հենց ուժայիններն են, ի տարբերություն «քաղաքացիականների», առավել հարմարված օպտիմալ որոշումների արագ կայացմանը և ի վիճակի են ապահովել դրանց առավել կոշտ իրականացումը: Հիմա մենք բացահայտ տեսնում ենք, որ որպես քաղաքական հենարան՝ նիկոլը իր համար նախընտրում է ոչ թե քաղաքական պարտնյորներին, այլ՝ ուժային համակարգերն իր կամքին ենթակա դարձնել և դրա հաշվին ապահովել ինքն իրեն (պարգևատրումները և ուժաին կառույցների բյուջեի ավելացումը)։
Կա մի անհերքելի ճշմարտություն՝ ժողովրդի կողմից իշխանության նկատմամբ անվստահություն առաջանում է իշխանությունների հակասական քայլերից։ Երբ երկրի ներսում պետության գլուխը սկսում է ամենօրյա ռեժիմով սուտ խոսել և հանրությանը հերթական տեսարանը մատուցել, ուրեմն նա դասական փարիսեցի է։ նիկոլի իշխանության քայլերն ու գործողությունները չեն համապատասխանում ոչ մի քաղաքագիտական թեորեմի, ավելին՝ ամբողջությամբ հակասում են։

Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան