Դուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանալ. Վահե Հակոբյանի նյարդերը այլեւս տեղի են տալիս

Ներքաղաքական

Օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մանդատը վայր դրեց, որից հետո մամուլում խոսվում է մյուս պատգամավորների մանդատը հավանական վայր դնելու մասին։ 

Նկատենք, որ Ղազինյանը մանդատ վայր դնելու վերաբերյալ մասնավորապես ասել է. «Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»:

Ազնի՞վ է համարում արդյոք շարունակել նույն ձեւաչափով վայելել պատգամավորական մանդատը հարցի պատասխանը փորձեցինք շատ բարեհամբյուր կերպով պարզել  Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանից, ով բավականին նյարդային տոնով միանգամից ասաց.

- Էդ հարցը խնդրում եմ ուղղեք պարոն Ղազինյանին, թե ինքը ինչ դրդապատճառով է մանդատը վայր դրել:

- Ես Ձեզ եմ հարցնում, Դուք ազնիվ եք համարո՞ւմ Ձեր հետագա գործունեությունը պատգամավորի կարգավիճակում:

-Ես պարոն Ղազինյանի քայլերը չեմ մեկնաբանում:

- Ես Ձեզ եմ հարցնում, ոչ թե պարոն Ղազինյանի քայլերն եմ խնդրում մեկնաբանել:

- Պարոն Ղազինյանը ունի իր պատկերացումները ու ինքը իր համար... միգուցե իր համար արդար է, որը ես չեմ կարող կիսել:

- Դուք ինքներդ Ձեր հետագա աշխատանքը ազնիվ համարո՞ւմ եք:

- Դուք ինձ հունից հանում եք, համառորեն ուզում եք ինձանից ինչ-որ պատասխան ստանաք: 

- Խնդրում եմ հարցիս պատասխանեք:

- Կարող ա ես չիներեն եմ խոսում, ես ասել եմ այսօր բազմաթիվ անգամ, որ մենք սեպտեմբերին մոտ շատ ավելի հստակ մեր դիրքորոշումը կհայտնենք:

- Պարոն Հակոբյան...

- Ես էլ չեմ կարող խոսել Ձեզ հետ, շնորհակալություն, ցտեսություն:

- Էսպես ե՞ք խոսում ՀՀ քաղաքացու հետ:

- Ցտեսություն...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=230647&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ