Քաղաքացուն խեղդող ոստիկանի կոչումը բարձրացրե՞լ են. Ֆիդանյանի մեկնաբանությունը
ԻրավականԱյդ մեկնաբանությունները սին են ու հիմնազուրկ: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին պարգեւատրվել է նաեւ այն ոստիկանը, որը ցույցներից մեկի ժամանակ խեղդում էր քաղաքացուն:
«Դրանք որեւէ կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը, որովհետեւ այս ընթացքում գրեթե ողջ ոստիկանական համակարգը մասնակցում էր հանրահավաքների ընթացքում ծառայության իրականացմանը: Սակայն բացի այս հանրահավաքների ընթացքում ծառայությունից, ոստիկաններն իրականացնում են նաեւ այլ ծառայություններ, այլ գործառույթներ եւ յուրաքանչյուրն արժանանում է համապատասխան գնահատականի»,-ասաց նա:
https://iravunk.com/sim/?p=230639&l=am/