Եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել. Սաֆրանչուկ

Հանդիպում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ դիմելով Ռուսաստանի եւ Բելառուսի ռեգիոնների 9–րդ ֆորումի մասնակիցներին` ասաց, որ հավաքական Արեւմուտքի աննախադեպ քաղաքական եւ պատժամիջոցների ճնշումներն իրենց մղում են արագացնել միավորվելու գործընթացները: Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծեց, որ Խորհրդային Միության նախկին անդամ երկրները պետք է անկեղծորեն ձգտեն մերձանալ ռուս–բելառուսական միութենական պետությանը, «եթե իհարկե ցանկանում են պահպանել իրենց ինքիշխանությունն ու անկախությունը»: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն ԻՎԱՆ ՍԱՖՐԱՆՉՈՒԿԻ հետ:

— Պարոն Սաֆրանչուկ, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը մաս կկազմի Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության:

— Երեւի, ավելի շուտ ես պետք է Ձեզ հարցնեմ, թե որքանով է Հայաստանը պատրաստ մտնել Միութենական պետության կազմի մեջ: Այս տարվա գարնանը հստակ հայտարարություն եղավ, որ նաեւ ուրիշ պետություններ ունեն  հնարավորություն` միանալ Միութենական պետությանը: Մինչ այդ, տպավորություն էր, որ այն վերաբերում է միայն Ռուսաստանին եւ Բելառուսին: Իսկ թե ինչպիսի ժամանակահատվածում, եւ ով կարող է դրան մաս կազմել, ես նման հայտարարություն անելու պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա: Բայց եթե Հայաստանը պատրաստ է, Միութենական պետությունը դեմ չի լինի իր կազմում ընդունել: Մեւնույն ժամանակ, Միութենական պետությունը ոչ մեկին չի պատրաստվում իր ձեւաչափը փաթաթել որեւէ մեկի վզին կամ ստիպելով մտցնել իր կազմի մեջ: Հիմա կան շատ խոսակցություններ այն մասին, որ Միութենական պետությունը խոր ինտեգրացիայի մոդել է, որը հետագայում ավելի լայն մասշտաբ կստանա: Այս առումով Միութենական պետությանն այլ երկրների միանալու մասին խոսակցությունները սկսել են էլ ավելի ակտիվ հնչել, մինչդեռ նախկինում այդպես չէր: Բայց էլի եմ շեշտում` կոնկրետ ով եւ երբ կարող է միանալ Ռուսաստան–Բելառուս Միութենական պետությանը, ես չեմ կարող ասել:

— Իսկ ի՞նչ է լինելու Արցախի հարցը: Ռուսաստանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համախագահները` ԱՄՆ–ն եւ Ֆրանսիան, չեն ցանկանում իրենց հետ աշխատել: Հետեւապես, ո՞ր ձեւաչափում փնտրել խնդրի լուծման բանալին:

— Ընդհանուր առմամբ` արեւմտյան երկրների ներգրավվածությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում  նվազում է: Այս առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկումը, մեխանիզմներն ու գլոբալ առումով միջնորդական առաքելության այսպիսի ընթացքը բնական է: Իսկ որոշումները տարբեր տեղերում, այդ թվում Արցախի հարցում, ամենայն հավանականությամբ` պետք է լուծվի տարածաշրջանային ձեւաչափով: Հասկանում եմ, որ Հայաստանն ունի շատ միջազգային հարաբերություններ եւ նրան թվում է, թե ոչ տարածաշրջանային երկրների ու խաղացողների ներգրավվածությունը կարող է Հայաստանի շահերից ելնել:

— Դուք, ըստ էության, ակնարկում եք 3+3 ձեւաչափի մասին` հարցը լուծել Ռուսաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան շրջանակում: Որքանո՞վ այն կարող է ելնել Հայաստանի շահերից:

— Այո՛, հենց այդ ձեւաչափը նկատի ունեմ, որը շատ հայ փորձագետներ քննադատում են ու կարծում, որ սա ոչ թե 3+3 է, այլ` 5+1: Բայց ես կարծում եմ` սա ընդհանուր գործընթաց է, եւ որոշումները դառնում են տարածաշրջանային: Ցավում եմ, որ այս շրջանակ Հայաստանը մտնում է անհաջող պատերազմից հետո` թուլացած ռազմական դիրքերով, ինչը, իհարկե, շատ հայերի դրդում է կարծել, որ տարածաշրջանային ձեւաչափում լուծումները կարող են լինել ավելի վատը, քան նախորդ ձեւաչափում էր: Այս տեսակետին ես վերաբերվում եմ ըմբռնումով եւ ցավով, բայց, ամեն դեպքում, ըստ իս, արտաքին խաղացողները պրակտիկորեն չեն կարող նպաստել հարցի լուծմանը, եւ Հայաստանը ստիպված է լինելու գտնելու կապեր տարածաշրջանային խաղացողների հետ:

Նշենք, որ Իվան Սաֆրանչուկը՝ «Վալդայ» միջազգային ակումբի ծրագրային տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւի հետ միասին, գտնվում էր Երեւանում՝ մասնակցելու  «Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայությունն Ուկրաինայում եւ դրա ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում