Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, որեւէ մեկը չի կարող մեռցնել. Հարութ Փամբուկչյան

Մշակութային

Թեպետ «Մենք չենք լինի էլ քսան տարեկան», որովհետեւ «Տարիներն անցան» եւ մնում է միայն հառաչել ա՛խ «Տարիներ-տարիներ», բայց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻՆ հաջողվեց հետ շրջել ժամանակի անիվն ու իր սիրված երգերով հայ հանդիսատեսին տեղափոխել ամենաջերմ հիշողությունների գիրկը եւ նորից նրա հետ միասին երգել` «Սիրում եմ քեզ», «Անցիր այ գետակ, «Իմ կյանք», «Թե աչերս քեզ որոնեն», «Ես առանց քեզ» …Ահա այսպիսին էր «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացած Ձախ Հարութի երկու տարի ուշացումով, բայց 70-ամյակին նվիրված հոբելյանական սպասված համերգը, որ կազմակերպել էր «Եղոյան փրոդաքշնը»:

Ի դեպ, դեռեւս 2020 թվականին համերգի տոմսերի մեծ մասը վաճառվել էր, բայց ստեղծված համավարակային եւ պատերազմական իրավիճակն անհնար դարձրեց այդ ժամանակ իրականացնել Հարութ Փամբուկչյանի հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ: Սակայն, կազմակերպիչները կարեւորելով ազնիվ գործունեությունը` համբերատար տոմսերը պահածներին ընձեռեցին հնարավորություն վերջապես հիմա ունկնդրել Ձախ Հարութի հին ու նոր երգերը:

Ինչ խոսք, հայաստանյան հանդիսատեսի հետ հանդիպումը բավական հուզիչ էր նաեւ 70/2–ամյա երգչի համար, ով մի քանի անգամ հուզվեց բեմում եւ իր ուրույն ոճով ծնկի գալով խոնարհվեց` չդադարող ծափերին ի պատասխան: Այս առումով նա հիշեց զեյթունցի հոր խոսքերը. «Երբ դեռ փոքր էի, չէի կարողանում հասկանալ, բայց հայրս միշտ ասում էր` տղա՛ս, մի երեւույթ գոյություն ունի կյանքում, որ քո անձից ու քեզնից հազար անգամ ավելի բարձր է, դու պարտական ես հարգելու ու սիրելու հայ ժողովրդին: Իմ ազգն ինձնից հազար անգամ ավելի բարձր է, որը հիմա ծափահարում է ինձ»:

Համերգի ժամանակ պարզվեց, որ երգիչն իր բուն ծննդյան օրը` հուլիսի 1-ին այցելել է «Զինվորի տուն», որտեղ վիրավոր զինվորներից ստացել է յուրահատուկ նվեր, ինքն էլ երգել նրանց համար:

«Չկա մի ժողովուրդ, որի կորուստը վերածվի արվեստի, մինչդեռ մեր զինվորները պայթեցված ռումբից կենաց ծառ էին պատրաստել եւ նվիրեցին ինձ: Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, որեւէ մեկը չի կարող մեռցնել», - ասաց Փամբուկչյանն ու համերգն ամփոփեց մի շարք հայրենասիրական երգերով` նվիրելով դրանք Արցախը պաշտպանողներին` ազատամարտիկից մինչեւ այսօր սահմանին կանգնած զինվորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

DSC-0016
DSC-0020
DSC-0021
DSC-0022
DSC-0025
DSC-0028
DSC-0029
DSC-0030

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում