«Շարունակաբար արվում է հնարավոր ամեն բան Հայաստանին ու Հային պետականության ու ինքնիշխանության կորստին հանգեցնելու համար»

Թավշյա տեռոր

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Շուշան Զաքարյանը գրում է.

— Հայրենիքից շարունակաբար հանձնվող տարածքներ, բանակի օգտագործում՝ որպես պատժի միջոց, մենիշխանության ձգտում, թուրքի հետ բարեկամանալու քարոզ…Սա է այսօրվա Հայաստանյան իրականությունը։
2018թ.-ի հեղափոխությունից հետո արվեց և արվում է հնարավորն ու անհնարինը բանակն արժեզրկելու համար։ Սկզբում փորձ արվեց շինծու գործեր հարուցել ու ձերբակալել գեներալների ու բանակում իրենց մեծ ներդրումն ունեցած անձանց, նրանց ներկայացնել որպես թալանչի։ Իսկ այսօր բանակը փորձում են նմանեցնել պատժավայրի կամ աքսորավայրի՝ դիմադրության շարժման մասնակիցներին եռամսյա զորավարժության մասնակցելու ծանուցագրեր ուղարկելով։ Ի դեպ, Ստալինյան բռնաճնշումների ժամանակ էր, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտելու համար կարող էին աքսորվել։
Շարունակաբար հանձնվող տարածքներից այս անգամ հերթը Բերձորինը, Աղավնոյինն ու Սոսինն էր։ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն օրեր առաջ իր ասուլիսի ժամանակ բացեիբաց խոսեց վերոնշյալ տարածքների հանձնման մասին։
Հարկ է նշել, որ Աղավնոն, Սոսն ու Բերձորը ռազմավարական կարևորագույն հանգույցներ են ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների համար։ Բայց ինչպես մնացած տարածքները, սրանք կարելի է նվիրել թշնամուն՝ նրան ամեն գնով հաճոյանալու համար։
ՀՀ ԱԺ-ն էլ շարունակում է որոշումներ կայացնել միայն ՔՊ-ականների քվեարկությամբ՝ ամեն ինչ իրենց կամքին հարմարեցնելով։
Դրա համար նրանք նույնիսկ օրենքներ են փոխում իրենց ցանկությունների շրջանակներում։ Դրա վառ օրինակն է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի ընտրությունը, ԱԺ տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնանկ արվելը փակ դռների հետևում միայն իշխանական ֆրակցիայով։
Բայց այս մարդիկ կամ չեն գիտակցում կամ էլ չեն ուզում գիտակցել, որ այս ամենն անմիջականորեն իրենց համար է ունենում ծանր հետևանքներ, քանի որ այս ամենից հետո հրաժարականի դիմումներ ներկայացրին ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, Ֆինանսավարկային և Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ սատար կանգնելով իրենց պաշտոնանկ արված գործընկերներին։ ՔՊ-ականներին մեկ է, որ ըստ Դոնթի բանաձևի՝ այս պաշտոնները կարող են զբաղեցնել միայն ընդդիմադիրները։
Այս ամենի ֆոնին իշխանական թևի ներկայացուցիչները շարունակում են քարոզել, որ պիտի մեր հարեւան թուրքերի հետ խաղաղ ապրենք, թշնամանքը մոռանանք, ջնջենք հիշողությունից 1915 թվականը, Մարաղայի, Ադանայի, Գանձակի, Բաքվի ու շատ այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչության ջարդերը, Արցախյան բոլոր պատերազմներին տղերքի թափված արյունը։
Շարունակաբար արվում է հնարավոր ամեն բան Հայաստանին ու Հային պետականության ու ինքնիշխանության կորստին հանգեցնելու համար։
Հայ ժողովրդի պատմությունը համատարած փորձություն է, գոյատևման փորձություն։ Վստահաբար, պատվով սա էլ կհաղթահարենք։ Պայքարը շարունակվում է։
Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)