«Ինչի եք էսքան սնարյադ կրակել, Ձեզի դատ ա հասնում, մեկա հողերը տված ա, գոնե սնարյադները պահեք». Վլադիմիր Առաքելյանը սահմռկեցուցիչ մանրամասներ է ներկայացրել

Հանդիպում

Ովքե՞ր եւ ինչպե՞ս բացեցին Քարվաճառի եւ Շուշիի դարպասները, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է պատերազմի 7-րդ օրը գնացել Քարվաճառ ու հայտարարել, որ իզուր են այդքան ջանասիրաբար կռվում, մեկ է` հողերը հանձնել են այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ առաջին անգամ «Իրավունքի» հետ զրույցում բարձրաձայնում է ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ, Վլադիմիր Առաքելյանը, ով պատերազմի առաջին օրերից մեկնել էր առաջնագիծ, հետո ընթացքում մի քանի օրով հիվանդացել է, հետ է վերադարձել, բայց օրեր անց կրկին վերադարձել: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ բոլորիս հուզող թիվ մեկ հարցին, ինչո՞ւ 44-օրյա պատերազմը այս ելքով ավարտվեց.

-Պատերազմը սկսվելու առաջին օրվանից հայտարարվեց, որ սա հայի լինելու և չլինելու պատերազմ է։ Իսկ ինչ եղավ. հայի իրական սերուցքը՝ 18-20 տարեկան երեխեքը, արցախյան առաջին պատերազմի մասնակիցները նետվեցին պատերազմի դաշտ՝ պաշտպանելով հայկական աշխարհը, իսկ Երևանում մարդիկ ապրում էին այնպես, կարծես ոչ մի բան էլ չի եղել, ոչ մեկի վեջին էլ չէր, որ մարդիկ են զոհվում, սրճարանները լիքը, շարժը մեծ։ Բայց հայտարարվել էր չէ, որ սա հայրենական պատերազմ է, հայի լինելու և չլինելու պայքար է։ Ես էդ 18-20 տարեկան երեխեքի կյանքին մեռնեմ։ Ես չգիտեմ՝ ուրիշ ազգի մեջ տենց երեխեք կան, թե չէ։ 90-ական թվերի կռվածները լցվել էին երեխեքի կողքին, լծվել էին հայրենիքի պաշտպանությանը։ Իսկ ո՞ւր էին մնացածը, ո՞ւր էին այդ թամաշա անողները, ո՞ւր էին ժամանակին 5 հազար դրամով ծախվածները, ո՞ւր էին էդ կառավարական շենքեր ջարդուփշուր անողները։ Զենք էլ է եղել, սնունդը լիքը եղել է, բայց լիքն էին նաև պրովոկատորները։ Դիրքերում պրովոկատորները, դավաճանները վխտում էին։ Ես թուրքի դեմը կռիվ տալու փոխարեն ընկել էի զինվորների մեջ, համոզում էի, որ չհավատան այդ պրովոկատորներին, թե Նիկոլը հողերը ծախել է։ Ես համոզում էի տղաներին, որ նման բան չկա, ոչ մեկ հողերը չի ծախել, պետք չի էդ պրովոկատորներին լսել, դիրքերից իջնել։ Անուններ չեմ տալիս, բայց բոլորդ էլ նրանց անուններով գիտեք, ու, եթե այս իշխանությունները մի քիչ էլ հապաղեն, չբռնեն դավաճաններին, ուրեմն էլ անելիք չունեն էս ժողովրդի հետ: Հիմա օրը մեջ լսում ենք, որ դավաճան է բռնվել 400-500 դոլարով, բայց ով չի հասկանում, որ դրանք կատարածուներն են, իրական դավաճանները հիմա կյանքն են վայելում տղաների արյան գնով: Ես նորից եմ կրկնում, եթե դավաճաններին չհանրայնացնեն, ապա հայ ազգից շատ կարճ ժամանակ կմնա մենակ անունը` այն էլ պատմության մեջ:Ես տեղս չեմ կարողանում գտնել, երբ գիտակցում եմ, որ մեր կողքին ապրում են անունով հայ տղամարդիկ, ովքեր կարային 200 դոլարչով հայրենիք վաճառել:

-Պարոն Առաքելյան, Դուք եղել եք Քարվաճառի, հատվածում, ովքե՞ր բացեցին Քարվաճառի դարպասները: 

-Ես անուն չեմ տա, բայց էս հարցազրույցը վստահ եմ կարդալու է նաեւ այդ բարձրաստիճան զինվորականը ու իրեն գտնելու է այդտեղ: Իմ ջոկատի տղաները եղել են նաեւ Ֆիզուլիի հատվածում ու էն ինչ իրենք էին պատմում, ուղղակի  թրքություն էր: Տղերքը պատմեցին, որ բարձրասըիճան զինվորականներ, ասում եմ կոնկրետ մարդիկ` փխոգդնդապետները, գեներալներ, (ուղղակի ես չեմ ուզում ընկնեմ առաջ, թող քննությունը պարզի ու հանրայնացնի) մտել ենք դիրքեր ու ասել տղաներին, թե հետ քաշվեք մսաղացի բերանը ուր եք մտնում, մեկա Նիկոլը հողերը ծախել է: Այդ զինվորականները այդ տեղեկությունները տարածել են Հադրութի ու Ջաբրաիլի հատվածներում եւս:

Իսկ Քարվաճառ պատերազմի 7-րդ օրը եկել է նախկին բարձրաստիճան զինվորական, մոտենում հրետանավորի հրամանատարին ու բառացի ասում. «Էս ինչի եք էսքան սնարյադ կրակել, Ձեզի դատ ա հասնում, մեկա հողերը տված ա, գոներ սնարյադները պահեք»: Ենթադրությունները թողնում եմ Ձեզ, բայց ասեմ, որ մենք մինչեւ վերջ, մինչեւ չարաբաստիկ նոյեմբերի 9-ը պայքարել ենք Քարվաճառի համար, բայց ամիսի 9-ին ասեցին դուրս եկեք, էլ արդեն ստորագրված, տրված են այս հողերը: Ես չգիտեմ, թե մենք ոնց ենք հիմա ապրում: Չէին դուրս գալիս տղերքը, լացելով` բառի բուն իմաստով էին տղերքը դուրս գալիս...

-Իսկ, ինչպես թշնամու տիրապետության տակ հայտնվեց Շուշին:

-Շուշին ոչ էն ասել գրավվել են, ոչ էնա ասես հանձնվել է: Շուշի թշնամին մտել է ճիշտ նույն ճանապարհով, (որը նախապես մաքրել էին հաստաբուն ծառերից, լավ ճանապարհ գցել ), որով 1992թ.-ին գրավվել ենք մենք: Սա խոսում է այն մասին, որ դաբաճանները իրենց գործը արել են դեե մինչեւ պատերազմի մեկնարկը, նրանք դա արել են ու հանգիստ մի կողմ քաշվել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում