«Անժելա Թովմասյանի դեմ գո՞րծ եք փորձում հարուցել․․․ Ինչո՞ւ, որովհետեւ ինքը ի տարբերություն ձեզ, հայրենիքը սիրո՞ւմ է». Մարգարիտ Եսայան

Թավշյա տեռոր

Իրական հանցագործները, երկիրը թշնամիներին հանձնածները, բոլոր պետական համակարգերում խառնաշփոթ առաջացրածները, մի ամբողջ ժողովրդի սեւերի ու սպիտակների բաժանածները, ատելությունը տիրաժավորածները, եղբորը եղբոր հետ թշնամացրածները, մի ամբողջ հայրենիք անորոշության եւ պատերազմի վտանգի մեջ ներքաշածները,  «խաղաղություն» խոստացած, բայց պատերազներով մարդկանց սպառնացողները, միջաձնային եւ միջազգային բոլոր հարթակներում հարաբերություններ վատացրածները, Եռաբլուրը ջահել մարմիններով լցրածները, վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի մեջ անորոշություն եւ մտահոգություններ սերմանածները, երկիրը բաց վերք դարձրածները, ցինիկաբար հոխորտացողները (չշարունակեմ, ինքներդ էլ կարող եք շարքը շարունակել),․․․․ Այո, հենց սրանք եւ իրենց խամաճիկային թելերը քշողները  «վիդիտե լի», կրկին իրենց վախերը փորձում են դրսեւորել քրեական գործեր հարուցելով, մարդկանց դեմ ինչ-ինչ սանկցիաներ իրականացնելով, իրենց դավաճան ձեռքերով հիմա էլ ազատ խոսքը, ազատ միտքը, կարծիք եւ տեսակետ հայտնելու մարդու, լրագրողի ազատ եւ դեմոկրատական իրավունքն են ոտնահարում,փորձելով լռեցնել ազատ խոսքը․․․․
Իրավապահներ, իրական հանցագործներին, հայրենիքը սոդոմ-գոմոր սարքածներին թողած, էդ ի՞նչ մի թեմա եք գտել մեր գործընկեր լրագրողի դեմ․․․Ամոթ, չկա՞․․․, Փաստ է, որ չկա, օրենք, էդ էլ չկա՞, մեկ ձեռքի հրահանգով գործե՞ր եք կարում, զանգել- գոռացել-հանձնարարե՞լ է․․․ Իսկ ո՞վ էր կասկածում․․․․․
Անժելա Թովմասյանի դեմ գո՞րծ եք փորձում հարուցել․․․
Ինչո՞ւ, որովհետեւ ինքը ի տարբերություն ձեզ, հայրենիքը սիրո՞ւմ է, որովհետեւ պայքարո՞ւմ է ներսի եւ դրսի թշնամիների դեմ, որովհետեւ ազա՞տ է խոսում, որովհետեւ չի ներում եւ չի ընդունում դավաճանությո՞ւնը, հայրենիքը առքուվաճառքի օբյեկտ դարձնե՞լը․․․
Անժելա Թովմասյանին աջակցում եւ աջակցելու եմ, թեպետ ինքն այնքան ուժեղ է եւ ինքնաբավ, որ չունի աջակցության կարիք․․Էս դեպքում այդ աջակցությունը մեզնից յուրաքանչյուրին է հարկավոր․․․․Եթե հիմա լռենք եւ թույլ տանք, որ դրանք ինչ ուզեն, ոնց ուզեն անեն, մենք ո՞վ կլինենք դրանից հետո․․․
Խոսքը իմ ընկեր Անժելա Թովմասյանի մասին է, բայց եւ խոսքը մասնավոր անձի մասին չէ։ Խոսքը երկարամյա, հայտնի եւ ճանաչված լրագրողի, չորրորդ իշխանության ներկայացուցչի, կայքի խմբագրի, լրատվական ակումբի ղեկավարի եւ վարողի մասին է․․․
Եւ եթե ԶԼՄ-ների իրավունքների ջատագովները, հկներն ու այլք, այսօր չպաշտպանեն լրագրողի շահերը, չկանգնեն նրա կողքին, վաղը իրենց դեմ են գործեր հարուցնելու․․․․ 
Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․․․․
2․07․2022
Մարգարիտ Եսայան

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)