«Իրավունք» լրատվականը սկսում է նոր շարք ՝ «սպորտի լեգենդները» խորագրով
Սպորտ«Իրավունք» լրատվականը սկսում է նոր շարք ՝ «սպորտի լեգենդները» խորագրով , որտեղ անդրադարձ կկատարվի սպորտի վարպետներին, որոնք կարծես մոռացվել են երիտասարդ սերնդի կեղմից։
Եւ այսօր կներկայացնենք բռնցքամարտի վարպետ, աշխարհահրչակ Ջորջ Ֆորմանին։
Պրոֆեսիոնալ ռինգում Ջորջի առաջնաելույթը եղել է 1969 թվականի հունիսին, ինը և մեծ ճանաչում է բերել մարզիկին։
Ի դեպ մարտը Ֆորմանը ավարտել է 3-րդ ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով Չակ Վեպներին։
Նրա կենսագրականում շատ են եղել հաղթանակները և հիմանակնում նոկաուդով, սակայն հատկանշական և հիշվող մնացել է նրա մենամարտը Մուհամեդ Ալիի հետ, որը մասնագետները կոչել են «Աղմուկ ջունգլիներում»։
1974 թվականի հոկտեմբերին Ջորջ Ֆորմանը ռինգ է դուրս եկել ընդդեմ Մուհամմեդ Ալիի։ Մարտը անցել է խոնավության և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ պատճառով բռնցքամարտիկները հենց առաջին ռաունդներից ֆիզիկապես թուլացել են։ Ֆորմանը փորձել է այնպես անել, որպեսզի սահմանափակի Ալիի շարժումները։ Այդ պատճառով Ալիին նա անընդհատ հետապնդելով հասցրել է պարանների մոտ և հարվածներ հասցրել նրա իրանին։ Մուհամմեդը արագ հասկացել է, որ մրցակիցը լավ է պատրաստվել ռինգում իր շարժումները կանխատեսելու համար։ Այդ պատճառով Մուհամմեդը 2-րդ ռաուդնի կեսից սկսել է կախվել պարաններից։ Ֆորմանին մարտում օգնել են նրա ուժը և երիտասարդությունը։ Առաջին ռաունդների ընթացքում Ֆորմանը մեծ քանակությամբ հարվածներ է հասցրել մրցակցին, որոնցից Ալին կարողացել է խելամտորեն պաշտպանվել։ Մարտի կեսերին Ֆորմանը աստիճանաբար թուլացել է։ 8-րդ ռաունդում Ալին հանկարծակի հակագրոհի է անցել և նոկաուտի է ենթարկել Ֆորմանին։ Այդպես Ալին դարձել է կրկնակի չեմպիոն։ Մարտը ստացել է «Աղմուկ ջունգլիներում» անունը և The Ring ամսագրի կողմից ճանաչվել որպես «Տարվա մարտ»։
1991 թվականի ապրիլին Ջորջ Ֆորմանը հանդիպել է ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի հետ։ Շատերը մտածում էին, որ հաղթելու շանս ունի 42-ամյա Ֆորմանը։ Նա այդ ընթացքում կշռել է 117 կգ և եղել է լավ ֆիզիկական վիճակում։ Հոլիֆիլդը, բավականին ծանր քաշի պատճառով, միավորների մեծ տարբերությամբ զիջել է իր հակառակորդին։ Այդ գիշեր Ֆորմանը զարմացրել է շատերին։ Նա անց է կացրել ամբողջական 12 ռաունդներ և Հոլիֆիլդին հաղթել է միավորների առավելությամբ։ 7-րդ ռաունդը The Ring ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա ռաունդ»։ Մարտից հետո Ֆորմանը հայտարարել է, որ իրականացել է նրա երազանքի կեսը և կարողացել է ապացուցել մարդկանց, որ թեկուզ 40 տարեկանում կարելի է հասնել նպատակներին։
Ֆորմանը այժմ 80 տարեկան է։

Հավաքեց՝ Նանան Սարգսյան

