«ԿԱ­ՐԵՆՍ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԴՈՒ ՄԻ­ԱԿՆ ԵՍ, ՈՒՄ ՋԱ­ՆԻ­ԲԵ­ԿՅԱՆ ԵՄ ՈՒ­ԶՈՒՄ ԿՈ­ՉԵԼ».ԼԻ­Ա­ՆԱ  ԱՆ­ԹԱ­ՌԱ­ՆՅԱ­Ն

Մշակութային

Հու­լի­սի 1– ին ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ ԿԱ­ՐԵՆ ՋԱ­ՆԻ­ԲԵ­ԿՅԱ­ՆԸ կդառ­նար 85 տա­րե­կան: Այս մա­սին «Իրա­վուն­քը» զրու­ցել է  Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նի  այ­րի՝ դրա­մա­տուրգ  ԼԻ­Ա­ՆԱ  ԱՆ­ԹԱ­ՌԱ­ՆՅԱ­ՆԻ հետ:

— Տի­կին Ան­թա­ռա­նյան, այ­սօր լու­սա­հո­գի Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նը կնշեր 85– ամյա­կը, ի՞նչ հետք թո­ղեց նա Ձեր կյան­քում:

— Ար­վես­տի աս­պա­րե­զում նա ինձ հա­մար մաս­տեր կլաս է եղել: Նույ­նիսկ որ ու­զում էի ինս­տի­տուտ ըն­դուն­վել, ասում էր՝ դու ինձ հետ 24 ժամ մաս­տեր կլա­սում ես: Քեզ այն ջա­հել անլ­վա­նե­րը ի՞նչ պետք է սո­վո­րեց­նեն: Քա­նի որ իմ դիպ­լո­մը երաժշ­տա­կան էր, ասում էի՝ հա­մե­նայնդեպս ռե­ժի­սո­րի դիպ­լոմն ինձ պետք է: Եվ հի­մա, երբ ես մո­նո եմ խա­ղում, ասում են՝ մեր աչ­քի առաջ Կա­րեն Ջա­նի­բե­կյանն է գա­լիս իր շար­ժու­ձե­ւով, ոճով՝ սրա­նով ար­դեն ամեն ինչ աս­վում է, թե ինչ հետք թո­ղեց իմ կյան­քում՝ ար­վես­տի բնա­գա­վա­ռում, Կա­րեն Ջա­նի­բե­կյան մե­ծու­թյու­նը: Բայց այ­սօր ավե­լի շատ կու­զեմ անդ­րա­դառ­նալ նրա մարդ տե­սա­կին: Ապ­րե­լով դրսում՝ շփվե­լով տար­բեր ազ­գե­րի մարդ­կանց հետ, ու­նե­ցել եմ ե՛ւ լավ, ե՛ւ վատ օրեր, բայց Կա­րե­նի հետ ապ­րած տա­րի­ներն ինձ մոտ հաս­տա­տեցին, ամ­րագ­րեցին մի փաստ, որ մարդ լի­նե­լը ամե­նա­մեծ առա­քե­լու­թյունն է այս կյան­քում:

— Տա­րա­ձայ­նու­թյուն­ներ չե՞ք ու­նե­ցել:

— Իմ ու Կա­րե­նի հայացքները կյան­քի նկատ­մամբ  հա­մընկ­նում էին: Քա­նի որ, փառք Աստ­ծո, ճիշտ դաս­տի­ա­րա­կու­թյուն եմ ստա­ցել: Այ­սօր ինձ հարց­նում են՝ ո՞նց քեզ­նով արե­ցիր Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նի նման մե­ծու­թյա­նը: Ես ասում եմ՝ ոչինչ չեմ արել, իր հետ շփվել, ստեղ­ծա­գոր­ծել եմ, նույն բե­մա­հար­թա­կում հան­դես եմ եկել, ու ին­քը տե­սել է, թե ես ինչ տե­սա­կի մարդ եմ, ու նա ասել է` ա՛յ, դու իմ տե­սակն ես: Ես այդ տե­սակն եմ ու­զում: Աստ­ված ամեն մար­դու տա­լիս է իր սրտի չա­փով: Եթե այ­սօր մար­դիկ ու­նեն մեծ դղյակ­ներ, հա­մոզ­ված եղեք, որ դա իրենց սրտի չա­փով է տրվել: Կամ եթե ար­վես­տի մար­դը առաջ է գնում, գրա­վում է նո­րա­նոր բե­մեր, դա մի­այն եւ մի­այն իր քրտին­քի ու աշ­խա­տան­քի ար­դյունքն է: Պետք չէ չա­րա­նալ եւ նա­խան­ձել: Դա Աստ­ծո կամքն է… Եվ դղյա­կում ապ­րե­լով՝ կամ մեծ բե­մե­րում խա­ղա­լիս պետք է լի­նել պար­զա­պես մարդ:

— Կա­րեն Ջա­նի­բե­կյա­նի մարդ տե­սա­կը բա­ցա­հայ­տող ի՞նչ պատ­մու­թյուն այ­սօր կպատ­մեք:

— Շատ–շատ պատ­մու­թյուն­ներ կան, բայց այս պա­հին իմ աչ­քի առ­ջեւ պատ­կեր­վեց մի փաստ: Վեր­ջերս ինձ կան­չել էին մի­ջո­ցառ­ման, որ­տեղ հա­մույթ­նե­րով հան­դես էին գա­լիս մշա­կույ­թի տան տար­բեր խմբեր, եւ իմ աչ­քը զար­նեց ամե­նա­փոք­րի­կի՝ 3– 4 տա­րե­կան երե­խա­յի վրա: Ին­քը բո­լո­րից հետ էր ընկ­նում, բայց այդ ամեն ինչն այն­պես էր ձգտում անել, որ ինձ հի­աց­րեց: Բրա­վո, նրա ու­սուց­չին, որ չէր ասել՝ երե­խան հետ է ընկ­նում պա­րա­յին շար­ժում կա­տա­րե­լուց, եկեք իրեն բեմ չհա­նենք: Ես համ­բու­րե­ցի երե­խա­յի ձեռ­քը եւ ասա­ցի, որ խո­նար­վում եմ այս տե­սակ երե­ւույթ­նե­րի առ­ջեւ: Հա­լալ է նրա մո­րը, մաս­նա­գե­տին ու երե­խա­յին: Ես դա արե­ցի բնազ­դա­բար, ու ան­մի­ջա­պես աչ­քիս եկավ այն, որ Կա­րենս էլ էր այդ­պես անում: Երբ քե­ֆի եւ ու­րա­խու­թյան ժա­մա­նակ մի աղ­ջիկ երե­խա լավ եր­գում կամ ար­տա­սա­նում էր, Կա­րենս աս­պե­տա­կան, արիս­տոկ­րատ ձե­ւով ծնկի էր իջ­նում այդ երե­խա­յի առաջ ու համ­բու­րում էր ձեռ­քը: Ցա­վոք, այ­սօր տես­նում եմ ճիշտ հա­կա­ռա­կը, թե ինչ­քան են մեր ար­վես­տա­գետ­նե­րը նա­խանձ: Մի­ջա­կու­թյունն է, որն իրենց սար­քում է նա­խանձ, բամ­բաս­կոտ: Եթե մե­կը մի քիչ ավել հրա­վեր է ու­նե­նում կամ փող աշ­խա­տում, քար­կո­ծում, բամ­բա­սում են: Ես զզվում եմ այդ տե­սակ երե­ւույթ­նե­րից: Ի տար­բե­րու­թյուն իրենց՝ Կա­րենս շատ կա­մե­ցող էր: Ասում էր՝ շնոր­հա­լի­նե­րին պետք է օգ­նել, որով­հե­տեւ նրանք վեր­ջին հաշ­վով շատ ամաչ­կոտ են: Ան­տա­ղանդ­ներն են, որ ճա­կա­տով՝ չա­մուռ ձե­ւով, պա­տը կծա­կեն ու կանց­նեն: 

— Ու­նե՞ք կի­սատ մնա­ցած խոս­տո­վա­նու­թյուն, որի հա­մար ափ­սո­սում եք, որ իրեն չեք ասել:

— Ես շուրջ վեց տա­րի իրեն «ջա­նուլ» Ջա­նի­բե­կյան եմ ասել: Ասում էր՝ եր­բե­ւէ ես կլսե՞մ, որ ասես՝ Կա­րեն: Ասում էի՝ լե­զուս չի պտտվում, ախր դու այն­պի­սի մե­ծու­թյուն ես, որ ես դրա իրա­վուն­քը չու­նեմ: Բայց երբ հի­վան­դա­ցավ, մեկ տա­րիուկես այն­քան եմ ասել` Կար ջան, որ այդ վեց տա­րի­նե­րի տե­ղը հա­նել եմ: Մի­ակ բա­նը, որ ինքն ինձ ասել է արա ու ես չեմ արել, այն էր, որ չվերց­րի Ջա­նի­բե­կյան ազ­գա­նու­նը: Կա­րենս խնդրում էր, որ ես իր ազ­գա­նու­նը վերց­նեմ: Ասում էր՝ իմ կյան­քում դու մի­ակն ես, ում Ջա­նի­բե­կյան եմ ու­զում կո­չել: Ես դա չա­րե­ցի նրա հա­մար, քա­նի որ մենք հինգ քույ­րեր ենք, եղ­բայր չու­նենք, եւ հայրս մեզ խնդրել էր, որ եր­բեք չփո­խենք մեր ազ­գա­նուն­նե­րը, որ­պես­զի Ան­թա­ռա­նյան ազ­գա­նու­նը շա­րու­նակ­վի: Այ­սօր­վա պես հի­շում եմ, երբ  զագ­սում ես գրե­ցի իմ ազ­գա­նու­նը,Կա­րենս շիկ­նեց եւ ասաց՝ էլի ուշ չի, գծիկ Ջա­նի­բե­կյան դիր, բայց ես շատ հաս­տա­տա­կամ գլուխս տա­րու­բե­րե­ցի: Դա չա­րե­ցի, որով­հե­տեւ ես իր ազ­գա­նու­նի հե­տե­ւից չեմ ըն­կած: Ես սի­րում եմ նրա մարդ տե­սա­կը, իրեն, այլ ոչ թե նրա ազ­գա­նունն ու կո­չում­նե­րը: Եվ այ­սօր ոչ թե ցա­վում եմ նրա հա­մար, որ ամուս­նուս մի­ակ խնդրան­քը չկա­տա­րե­ցի, այլ՝ չա­րե­ցի ճշտից ել­նե­լով: Սա­կայն միշտ չէ, որ այդ ճիշ­տը գնա­հատ­վում է: Այ­սօր ես շատ-շա­տե­րի աչ­քը կհա­նեի դրա­նով: Ափ­սոս, որ չեմ հա­նել այդ աչ­քե­րը… Չնա­յած՝ հի­մա էլ ուշ չէ: Ցան­կա­ցած պա­հի կա­րող եմ մտնել զագս եւ իմ ամուս­նու ցան­կու­թյու­նը՝ Ան­թա­ռա­նյան– Ջա­նի­բե­կյան իրա­կա­նաց­նել:

— Չե՞ք կա­րո­ղա­նում հա­մա­կերպ­վել նրա մահ­վան հետ: Շա՞տ են տան­ջում հի­շո­ղու­թյուն­նե­րը:

— Այո, յոթուկես տա­րի ապ­րել եմ Կա­րե­նիս հետ ու յո­թու­կես տա­րի է՝ ին­քը չկա ֆի­զի­կա­պես, բայց հո­գե­պես ինձ հետ է: Թվում է` պետք է հա­մա­կերպ­ված լի­նեի նրա մահ­վան հետ, բայց որ­քան մե­ծա­նում եւ դառ­նում եմ ավե­լի իմաս­տուն, ինչ­քան ծեծ­վում եմ ար­վես­տի խո­հա­նո­ցում, այն­քան ավե­լի եմ ուժ առ­նում ու հի­շում Կա­րե­նիս իմաս­տուն խոս­քե­րը: Չկա մի օր, որ ինքն ինձ չհի­շեց­նի իր իմաս­տու­թյամբ, ու ես չշրջվեմ եր­կինք ու չա­սեմ՝ Կար, դու ճիշտ էիր…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում