Փաշինյանը ասուլիսում հանդես է եկել, որպես պաշտպանության կողմի վկա, միջնորդելու ենք, որպեսզի հրավիրվի դատարան. Ուշագրավ մանրամասներ Խծաբերդի գործով

Իրավական

Հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով գերիներին, մասնավորապես, հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն փորձեր է ձեռնարկում վարկաբեկելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, եւ այդ պատճառով չի վերադարձնում ռազմագերիներին: Փաշինյանն ընդգծել է, որ այն անձանց 90 տոկոսը, որոնց գերեվարումը հաստատվել է, գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո եւ նրանց պատասխանատվության գոտում, ինչի մասին հայկական կողմը բազմիցս խոսել է ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Նա որպես օրինակ հիշատակել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Խծաբերդում տեղի ունեցած դեպքը, երբ գերեվարվեց հայ զինծառայողների մեծ խումբ (62 պահեստազորային): Վարչապետը նշել է, որ Խծաբերդի դե յուրե տարածքը պետք է լիներ ռուս խաղաղապահների հսկողության տակ, սակայն տեղի են ունեցել փոփոխություններ։ Տեղաբաշխման դիրքերը մի քանի անգամ վերանայվել են քարտեզների հիման վրա: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը, Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկեն բոլոր գերիներին վերադարձնելու համար: «Մենք հետևողական կլինենք, որ բոլորը վերադառնան հայրենիք», - ընդգծել է նա:

«Իրավունքը» վերը նշյալի շուրջ զրուցել է գործով միակ մեղադրյալ Խծաբերդի դիրքերում պահպանություն իրականացրած ստորաբաժանման հրամանատար Արսեն Ղազարյանի( ով մեղադրվում է Խծաբերդ գյուղի մարտական հենակետերը թողնելու հետևանքով այդ տարածքները անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելու մեջ) փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ, ով հակիրճ փաստեց.

-Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում հանդես է եկել, որպես պաշտպանության կողմի վկա եւ մենք միջնորդելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրավիրվի դատարան եւ հարցաքննվի: Եվ, եթե Նիկոլ Փաշինյանը կպնդի իր այդ հայտարարությունը, ապա մենք միջնորդություն ենք նախապատրաստելու, որպեսզի Արսեն Ղազարյանի նկատմամբ ամբողջ քր. գործով քրեական հետապնդումը դադարեցնելու: Քանի որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությամբ փաստել է, որ Խծաբերդը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, հետեւաբար ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող գյուղի հանձնման համար հայ հրամանատարը չի կարող ենթարկվել քր. պատասխանատվության:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում