ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Ըստ Գյումրիի մեր աղբյուրի` հունիսի 28–ին ՌԴ հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած գերիների ծնողների ցույցը կազմակերպել էին տխրահռչակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը եւ տեղի ՔՊ–ականները: Ընդ որում, դա կազմակերպվել է կապիտուլյանտի աշխատակազմի ուղղակի բանավոր ցուցումով: Գերիների ծնողների վերջին հույսը քաղաքական նպատակներով ստորաբար շահագործելը խունտայի «ստանդարտ» ձեռագիրն է, եւ եթե անցյալ տարի գերիների ծնողներին տրամադրում էին ընդդիմադիր ցուցարարների դեմ, ապա նույնը հիմա անում են ընդդեմ ռուսների: Մինչդեռ գերիների չազատման չարիքի արմատը գտնվում է բացառապես կապիտուլյանտի որջում:
https://iravunk.com/sim/?p=230182&l=am/