Նույնիսկ 15 տարվա վաղեմության քրեական գործը կարող է ունենալ պատասխան. Աննա Վարդապետյան

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ 2020 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանից  հանձնարարական է ստացել ուսումնասիրել 2008 թվականից սկսած ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների 8 դեպքերով հարուցված քրեական գործերը և իրեն տալ իրավաբանորեն օբյեկտիվ կարծիք։ Վարդապետյանի խոսքով՝ պետք էր հասկանալ՝ կա՞ն իրավաբանական հիմքեր այն մարդկանց ասածների մեջ, ովքեր տարիներ շարունակ բողոքում են նախաքննությունից, ասում են, որ անարդարություն է եղել, թե՞ դա արդարության պակասի էմոցիոնալ ընկալում է եղել:

Նա նշեց, որ  վարչապետի որոշմամբ՝ աշխատանքային խումբ ստեղծվեց, որը սկսեց խորհրդատվական եզրակացություններ կազմել բոլոր գործերի վերաբերյալ, այս վերլուծությունը դարձավ մոտ 150 էջ: Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ խորհրդատվական այս գործերը, որոնց մասին մարդիկ տարիներ շարունակ խոսում էին քաղաքական հարթակներից, վերածվեցին իրավական գնահատականների և թույլ տվեցին, որ նախաքննությունը նոր աչքով նայի այս գործերին։

«Սևազգեստ մայրերի 4 գործերի ուսումնասիրությունը ինձ հույս ներշնչեց, որ անգամ 15 տարի վաղեմության գործով ունեցել ենք նախաքննության բացթողում կամ ունեցել ենք օբյեկտիվորեն անհնար բացահայտվող գործ, բայց այդ հարցը կարող է ունենալ պատասխան։ Այսինքն՝ չի լինի վերք, որը տարիներ շարունակ կարնահոսի և չի լինի արդարադատություն, որը մենք չենք իրականացնի»,- ասաց Վարդապետյանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում