Սա խոսում է այն մասին, որ խուժանի, հանցագործի մի տեսակ կա, որը իրեն միգուցե արտոնյալ է զգում․ Հայտնի փաստաբանը կրիմինալի աճի մասին
Իրավական
<<Առերեւույթ հանցագործության տեսակներ կան, որոնց նկատմամբ պետական լիազոր մարմինները՝ ի դեմս իրավապահ մարմինների, պետք է լինեն բավական թիրախային եւ մաքսիմալ ձեւով պատասխանատվության կանչեն։ Դրանք են խուլիգանությունը, ծանր մարմնական վնասվածք հասցնելը, սպանությունը առավելեւս հասարակական վայրերում։ Սա խոսում է այն մասին, որ խուժանի, հանցագործի մի տեսակ կա, որը իրեն միգուցե արտոնյալ է զգում, հակառակ պարագայում տվյալ առեւերեւույթ հանցագործություն կատարողը, եթե գիտակցի, որ պատժվելու է օրենքի ամենայն խստությամբ, այլ ոչ թե մեջքին կանգնած է մի իշխանավոր, կամ մի օլիգարխ, նա իրեն թույլ չի տա հասարակական վայրում նման գործառույթներ իրականացնել>>,- <<Իրավունք TV>>-ի եթերում անդրադառնալով ՀՀ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող կրիմինալ դեպքերին, ասել է աղմակահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։
https://iravunk.com/sim/?p=229950&l=am/