Արթուր Վարդանյանի կալանքը եղել անօրինական․ Հայտնի փաստաբանի բացառիկ զրույցը «Իրավունք» թերթին

Իրավական

Նախօրերին պաշտոնապես հայտարարվեց, ՄԻԵԴ-ը արձանագրել է Նորք-մարաշ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի իրավունքի խախտումը եւ պարտավորեցրել Կառավարությանը երեք ամսվա ընթացքում վճարել վեց հազար Եվրո։

Հիշեցնենք, Արթուր Վարդանյանի շահերի պաշտպանն է աղմակահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ում հետ փորձեցինք առաջինը զրուցել վերը նշված փաստի շուրջ, ով փաստեց․

-Նախ ցանկանում եմ արձանագրել, որ երբ Արթուր Վարդանյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին, միանգամից հայտարարվեց, որ տեռորիստական խումբ է հայտնաբերվել, ովքեր պետք է տեռորիստական ակտեր կատարեին։  Եվ, ինձ, որպես իրավապաշտպան բավական դժվար է եղել հանրային հարթակում ներկայացնելու, որ առաջինը՝ չի կարելի խախտել անմեղության կանխավարկածը եւ, երկրորդ, որ անձը ոչ միայն աղերս չունի որեւէ տեռորիստական գործառույթների հետ, այլ նա հայորդու մի տեսակ է, ում հայրը, որպես հերոս զոհվել է արցախյան առաջին ազատամարտի ժամանակ։ Իսկ որդին իր գործողություններով՝ շարունակողն ու կրողն է եղել իր հայրիկի գործունեության։ Ցավով, պետք է արձանագրեմ, որ մեր հանրությունը սիրում է սարքել հերոսներ, ապա նույն հերոսներից սարքել տականքներ։ Եվ ուղիղ տարիուկես, որպես <<տեռորիստի>> փաստաբան, փորձել եմ ապացուցել անապացուցելին։ 

Միանշանակ ճիշտ նկատեցիք, երկու օր առաջ ՄԻԵԴ-ը արձանագրեց այն, ինչը տեւական ժամանակ, որպես իրավապաշտպան բարձրաձայնում էի։ Մասնավորապես, որ ոչ միայն բացակայում է անձին տեւական ժամանակ կալանքի տակ պահելու հիմքերը, ինչը անթույլատրելի է, այլ նաեւ, որ անձի նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում։

Լիահույս եմ, որ հետագայում այդ մշակույթը կձեւավորվի ՀՀ-ում․ առաջինը փողոցային արդատատություն չիրականացնել անձնաց նկատմամբ, եւ կալանքի նկատմամբ, որը ծայրահեղ միջոց է՝ լիազոր մարմինները  բավականին ուշադիր լինեն։ Լիահույս եմ, որ սույն քր․ գործը պետք է ապագա չունենա եւ լիահույս եմ, որ մեղադրող կողմը՝ ի դեմս Գլխավոր դատախազության հետեւություններ կանի  բուն քր․ գործի հետ։

Բազմիցս եմ արձանագրել, հիմա եւս փաստում եմ, որ այն հոդվածները, որոնք կարված են Արթուրի եւ սույն քր․ գործով անցնող անձանց նկատմամբ՝ դրանք ապագա չունեն։

ԶՐՈՒՅՑԸ՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում