160 մարդ, վարչակազմի երկու աշխատակից, քաղաքապետ, փոքր բուժկետ, մի բուժքույր. Բերձորն այսօր. Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

 Հայաստանը Արցախին կապող ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը իրենց ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու տեղեկատվությունը այս օրերին ամենաքննարկվող թեմաններից մեկն է: Յուրաքանչյուրը իր հերթին փորձում է որեւէ տեղեկատվություն հրապարակել, չմտածելով, որ այնտեղ ապրող բնակիչների համար ցանկացած չճտված ինֆորմացիա լրացուցիչ սթրես է:

Իրականում ի՞նչ կատարվում Բերձոր քաղաքում, ի՞նչ տրամադրվածություն ունեն տեղի բնակիչները այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է պատերազմի ընթացքում եւ մինչ օրս Բերձորից եւ որեւէ քայլ չարած Բերձորի իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատած Դերենիկ Կիրակոսյանի հետ, ով նախ վստահեցրեց.

-Քաղաքն ապրում է իր բնականոն հունով, պատերազմի մասին հուշում են միայն լքված տները եւ պատերազմի ընթացքում արկերից տուժած քարուքանդ շինությունները: Մեզ ոչ ոք որեւէ պաշտոնական բան չի ասել, բամբասանքներ են, ապրողները իրենց տեղում ապրում են, պատերազմից հետո, որ չլքեցինք մենք մեր տունը, հիմա էլ մինչեւ վերջին մարդը պայքարելու ենք, չգիտենք, թե հետո ոնց կլինի, ինչ կասեն, ոնց կլինի:  

Իհարկե, նրանք նպատակ ունեն 1990-ականների նման Արցախը «կտրել» Հայաստանից, սակայն դա նրանց թույլ չենք տա։ Գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, երբ Ղարաբաղը բաժանված էր Հայաստանից և հայ բնակչության վտարման քաղաքականություն էր իրականացվում: Այս տարածքը մեր հայրենիքն է, այստեղ երեխաներ ենք մեծացրել, տներ ենք կառուցել և ոչ մի տեղ չենք գնալու: Այս ճանապարհի արգելափակումը Արցախի և հենց Հայաստանի վերջ կնշանակի, քանի որ մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Բայց այս ճանապարհի համար պայքարելու ենք մինչև վերջին մարդը:

-Պարոն Կիրակոսյան, իսկ պատերազմից հետո, այս պահին, որքա՞ն բնակիչ ունի Բերձորը:

-Ախ, դա ամենացավոտ հարցն է, շատ-շատերը պատերազմից հետո գնացին, չդիմացան, չեմ էլ մեղադրում: Մինչեւ պատերազմը ունեինք 2000 բնակիչ, հիմա մնացել ենք ընդամենը 160 մարդ ամբողջ Բերձորում:

-Պարոն Կիրակոսյան, իսկ դպրոց, հիվանդանոց ունե՞ք գործող, որպեսզի սպասարկվի մնացած բնակիչներին:

-Մի դպրոց է գործում Աղավնոյում, երեխաները գնում-գալիս են ավտոբուսով: Ունենք գործող վարչակազմի երկու աշխատակից, քաղաքապետ, ովքեր մշտապես մեզ հետ: Ունենք մի փոքր բուժկետ, մի բուժքույր, էս վերջերս էլ մի բժիշկ է եկել: Ունենք ջուր, լույս ու վերջ: Այսինքն մինմալ պայմաններն ունենք: Թե ինչ կլինի հետո, չգիտեմ: անգամ կառավարությունը չգիտի, թե ինչ է սպասվում մեզ: Ամեն դեպքում պինդ ենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում