Պիեռ Նարցիսի նախկին կինը հայտնել է երգչի մահվան իրական պատճառը
Շոու բիզնես
Երաժիշտ Պիեռ Նարցիսի նախկին կինը պատմել է, որ իր ամուսինը մահացել է նույն հիվանդությունից, ինչ երգչուհի Յուլիա Նաչալովան։ Նա հոդատապը շփոթել է բրոնխիալ ասթմայի հետ։
«Հիմնական խնդիրը հենց հոդատապի մեջ էր։ Այժմ արդեն պարզ է, որ հենց նրանից էր, որ Պիեռը անընդհատ սուր ցավեր ուներ ստամոքսի հատվածում: Վերջերս նա վերջապես գնացել էր վճարովի կլինիկա, խնդրել, որ իրեն գոնե ինչ-որ բանով անզգայացնեն։ Բայց բժիշկները չեն կարողացել գտնել պատճառը»,-ասել է Վալերիան։
Նա նշել է, որ Նաչալովայի մոտ հոդատապն արտահայտվել է գոյացություններով։ Իսկ Պիեռի մոտ այդ թույնը գոյացել է ներքին օրգանների վրա։ Ժամանակի ընթացքում զարգացել է և վնասել նախ երիկամը, այնուհետև ենթաստամոքսային գեղձը և հարուցել սրտի անբավարարություն։
https://iravunk.com/sim/?p=229823&l=am/