Կյանքը շարունակելու պատգամ. 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Արցախի դրամատիկական թատրոնը հանդես կգա Բեռլինում և Քյոլնում

Մշակութային

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը 13 հոգուց բաղկացած դերասանական կազմով  հունիսի 24-ին՝ Քյոլնում, և հունիսի 26-ին՝ Բեռլինում հանդես կգա «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ: Այս մասին 168.am–ին հայտնեցին Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից:

Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1932 թվականին, այս տարի նշում է 90-ամյակը: Դեռևս 2020 թվականի օգոստոսին էր բեմադրվել Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի հիման վրա ներկայացումը, սակայն վրա հասած 44-օրյա պատերազմից հետո թատրոնի աշխատանքը կանգ էր առել: «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը, կարելի է ասել, թատրոնի վերածնունդն է: Այն բեմադրել է նյույորքաբնակ ռեժիսոր և դերասանուհի Կարինե Քոչարյանը:

Ներկայացման լեզուն հայերեն է՝ անգլերեն ենթագրերով:

Ներկայացումը սարերի մեջ ծվարած դատարկվող գյուղի մասին է, որն ընդամենը 30 տարեց բնակիչ ունի: Տեսել են երաշտ, սով, երկրաշարժ: 58-ամյա կինն ընդունում է գյուղի դարբնի ամուսնության առաջարկը: Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը: Երկրորդ ամուսնության առաջարկ է անում գյուղի դարբինը՝ պետք է որոշել՝ շարունակե՞լ կյանքը դարբնի հետ, թե՞ ոչ: Ի վերջո, այրին ընդունում է առաջարկը և գյուղում նոր կյանք է ծնվում: Պիեսը կյանքը շարունակելու խորհուրդ ու պատգամ ունի:

Բեմադրող ռեժիսոր Կարինե Քոչարյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ բեմադրությամբ փորձել է լինել այն արցախցու մի մասը, որը պահում է հողը:

Իսկ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդից հայտնեցին նաև, որ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների համար տոմսի արժեքը 25 եվրո է, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 10 եվրո, մյուսների համար արժեքը 30 եվրո է:

https://168.am/2022/06/23/1723756.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում