ԻՆ­ՉՈՒ ԷՐ ՋՀԱՆ­ԳԻ­ՐՅԱ­ՆԸ ԴԵՌ 2021-ԻՆ ՈՒ­ԶՈՒՄ «ԾԱ­ԽԵԼ» ՆԻ­ԿՈ­ԼԻՆ

Վերլուծություն

Սկան­դալ` սկան­դա­լի հե­տև­ից… Երբ Վար­դա­զա­րյա­նը հրա­պա­րա­կեց Ջհան­գի­րյա­նի հետ գաղտ­նա­ձայ­նագ­րու­մը, շատ ու շատ մութ գաղտ­նիք­ներ լույս աշ­խարհ եկան: Օրի­նակ, Վար­դա­զա­րյա­նին ԲԴԽ նա­խա­գա­հի պաշ­տո­նից հե­ռաց­նե­լու ծրա­գի­րը Ջհան­գի­րյանը չի թաքց­նում և նշում է, որ կա­տա­րում է Նի­կո­լի հրա­հան­գը և շա­րու­նա­կե­լով հա­մո­զել Վար­դա­զա­րյա­նին նշում է, որ չհե­ռա­նա­լու դե­պքում «իրանց հրա­հան­գը ու­րիշ տե­ղից են տա­լու... Էդ մար­դը չի տա­լու, իրա­ն էլ են տա­լու»: Դե նո­րու­թյուն չէ, որ Ջհան­գի­րյա­նին բնո­րոշ է զրո հա­վա­տար­մու­թյուն…

ԱՌԱՆՑ ՆԻ­ԿՈ­ԼԻ ԵՎ ՆԻ­ԿՈ­ԼԻՑ ՀԵ­ՏՈ

Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը Ջհան­գի­րյա­նի այդ ու­շագ­րավ խոս­քից եզ­րա­կաց­նում է. «Այսինքն, ըստ Ջհան­գի­րյան Գա­գի­կի, ԲԴԽ նա­խա­գա­հին պաշ­տո­նանկ անե­լու գոր­ծըն­թա­ցում հե­տաքրքր­ված են և հրա­հանգ­ներ են տա­լիս ինչ-ինչ ու­ժեր կամ մար­դիկ, որոնք և հրա­հանգ­ներ են իջեց­նում նաև Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին... Ըստ Ջհան­գի­րյա­նի այս հայ­տա­րա­րու­թյան` կա­րե­լի է են­թադ­րել, որ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լը գոր­ծա­կալ է և կա­տա­րում է ինչ-ինչ ու­ժե­րի հրա­հանգ­ներ, որը նշա­նա­կում է նաև, որ նա դա­վա­ճան է: Նի­կո­լի հրա­հանգ­ներ կա­տա­րող լի­նե­լը բա­ցա­հայ­տող Ջհան­գի­րյա­նը, սա­կայն չբա­ցա­հայ­տեց, թե ո՛ւմ է ծա­ռա­յում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող հո­ղա­տուն»:

Ինչ վե­րա­բե­րում է Ջհան­գի­րյա­նի իրա­վա­կան ցի­նիկ մո­դե­լին, ապա ձայ­նագ­րու­թյու­նում նա անեկ­դոտ է պատ­մում «առյու­ծի ու գա­զան­նե­րի» մա­սին: Հնա­րա­վո­րինս ցեն­զու­րա­յին եղա­նա­կով ներ­կա­յաց­նենք այդ անեկ­դո­տը, որը նի­կո­լիզ­մի օրոք վե­րած­վել է «իրա­վուն­քի ղե­կա­վար սկզբուն­քի»: Եվ այս­պես. Նապն իր հա­մար զբոս­նում է ան­տա­ռում, մեկ էլ տես­նում է՝ մի խումբ գա­զան­ներ լե­ղա­պա­տառ փախ­նում են ու վա­զում են իրեն ըն­դա­ռաջ: Ասում է՝ «եղբայր ջան, ին­չի՞ եք տենց լե­ղա­պա­տառ փախ­նում»: Ագ­ռա­վը պա­տաս­խա­նում է՝ «Նապ ախ­պեր, փա­խի–փրկվի, առյու­ծը խել­քը քցել ա, ասում ա՝ ով երեք ամոր­ձի ու­նի, մե­կը պո­կե­լու եմ»: Նա­պը թե՝ «ա՛յ ցավդ տա­նեմ, ես ի՞նչ ու­նեմ վա­խե­լու, իմը հաս­տատ 3 չի, 2 ա»: Ագ­ռավն էլ՝ բա «հենց է՛դ ա հար­ցը, Նապ ախ­պեր, ին­քը պո­կե­լուց հե­տո­յա հաշ­վում…»: Իրա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի մեկ­նա­բան­մամբ. «Մարդ­կանց վրա «չե­ղած հոդ­ված» են կա­րում, հե­տո նստաց­նում՝ մին­չև «պար­զեն», որ էդ հոդ­վա­ծը ու­րիշ բա­նի մա­սին էր: Մի «ապուշ օրենք» են ըն­դու­նում, հա­րյու­րա­վոր մարդ­կանց են վա­խաց­նում ու քաշք­շում, հե­տո «եվրո­ծյո­ծա­նե­րից» թուք ու մուր են ու­տում ու այդ «ապուշ օրեն­քը» ստիպ­ված հա­նում են: Ընդ­դի­մա­դիր­նե­րին ծե­ծում–ջար­դում են, հե­տո մի­լի­ցա­նե­րից սուտ ցուց­մունք­ներ են վերց­նում ու ծեծ­ված մի­տին­գա­վոր­նե­րին են մե­ղա­վոր գրում՝ մին­չև «թարս կա­պույ­տը»… և այլն: Այ­սու­հետ սա կան­վա­նենք «3…–ի օրենք»:

Սա­կայն բախ­տի բեր­մամբ թե պա­տահ­մամբ, Ջհան­գի­րյա­նը 2021–ի փետր­վա­րի այդ ձայ­նագ­րու­թյու­նում խո­սում է ապա­գա իիշ­խա­նու­թյան մա­սին, հայտ­նում իր ահա­վոր վա­խը Ռո­բերտ Քո­չա­րյա­նից և ասում, որ Ար­թուր Վա­նե­ցյանն ըն­դու­նե­լի է իր հա­մար, և կա­րե­լի է կանգ­նել նրա կող­քին: Եվ թար­սի պես Վա­նե­ցյանը, ով 50 օր պար­բե­րա­բար ասում էր, որ ԱԺ–ում իր հա­մար անե­լիք չի տես­նում,հենց այս պա­հին է հրա­ժար­վում ման­դա­տից: ՀՀԿ–ի դիր­քո­րո­շու­մը հայտ­նե­լով Վա­նե­ցյա­նի քայ­լի մա­սին` Ար­մեն Աշո­տյա­նը շատ կա­րև­որ բա­ներ է հնչեց­նում. «Հար­գան­քով եմ մո­տե­նում Ար­թուր Վա­նե­ցյա­նի եւ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան որոշ­մա­նը:

Շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում խորհր­դա­րա­նա­կան հա­մա­տեղ աշ­խա­տան­քի հա­մար:

Մեզ հա­մար նույն­պես խորհր­դա­րա­նա­կան ման­դատ­նե­րը եր­բեք ինք­նան­պա­տակ չեն եղել եւ ինք­նան­պա­տակ չեն:

Բազ­մա­թիվ առողջ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ մենք կի­սում ենք մի­եւ­նույն ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը, որոնց հաս­նե­լու հա­մար կող­մե­րը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կա­րող են տար­բեր մար­տա­վա­րա­կան լու­ծում­նե­րի գնալ:

Հա­յաս­տան՝ առանց Նի­կոլ:

Հա­յաս­տան՝ Նի­կո­լից հե­տո»:

Ստաց­վում է, որ շատ գոր­ծըն­թաց­ներ պայ­մա­նա­վոր­ված են «Նի­կո­լից հե­տո» շրջա­նին քա­ղա­քա­կան ու­ժե­րի և հան­րա­յին դեմ­քե­րի պատ­րաստ­վե­լով: Իսկ զրո սկզբունք ու բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նե­ցող Ջհան­գի­րյա­նը դեռ 2021–ին`  իր նի­կո­լա­կան աս­տե­ղա­յին ժա­մին, պատ­րաստ­վում էր «Նի­կո­լից հե­տո» վի­ճակ­նե­րին:

ՆԻ­ԿՈ­ԼԻ «ԱՆԵ­ԼԱ­ՆԵԼԻ­ՈՒ­ԹՅԱՆ ԿՈ­ՐԸ» ԿՏՐՈՒԿ ՎԵ­ՐԵ՞Վ Է ԳՆՈՒՄ

Nolik

Նաև բա­զում ՔՊ–ական­ներ, ան­շուշտ, թա­քուն պատ­րաստ­վում են «Նի­կո­լից հե­տո» շրջա­նին, և այդ պատ­րաստ­վե­լը ստվե­րում և կու­լիս­նե­րում հի­մա արա­գա­նում է: Ինչ վե­րա­բե­րում է Վա­նե­ցյա­նին, ապա ԱԺ–ն թե­րևս գլխանց նրա երա­զած տե­ղը չէր, զի ԱԺ–ում նա շատ պա­սիվ էր առն­վազն հրա­պա­րա­կա­յին հար­թա­կում,և հարց է ծա­գում` ին­չո՞ւ հի­մա ազատ­վեց իրեն կաշ­կան­դող ման­դա­տից: Թե­րևս ճիշտ է են­թադ­րել,որ Նի­կո­լի «անե­լա­նե­լի­ու­թյան կո­րը», պայ­մա­նա­վոր­ված ար­տա­քին և ներ­քին գոր­ծոն­նե­րով, հի­մա կտրուկ արա­գա­նում է: Ու այդ պատ­ճա­ռով բո­լո­րը շտա­պում են «Նի­կո­լից հե­տո»-ի հա­մար ռե­սուրս­ներ կու­տա­կել և վե­րախմ­բա­վո­րել:

Սա­կայն վե­րա­դառ­նանք Աշո­տյա­նի բա­նա­ձև­ին, ուր «Նի­կո­լից հե­տո»–ին նա­խոր­դում է «Առանց Նի­կո­լի» դրույ­թը: Եվ դրան է վե­րա­բե­րում սա. «Բազ­մա­թիվ առողջ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի հետ մենք կի­սում ենք մի­եւ­նույն ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­նե­րը, որոնց հաս­նե­լու հա­մար կող­մե­րը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կա­րող են տար­բեր մար­տա­վա­րա­կան լու­ծում­նե­րի գնալ»:

Ար­թուր Վա­նե­ցյանն էլ իր հայ­տա­րա­րու­թյու­նում ռազ­մա­վա­րա­կան ընդ­հա­նուր նպա­տա­կը չի մո­ռա­ցել. «Մենք այ­սօր կանգ­նած ենք հայ­րե­նազրկ­ման շե­մին և սխալ­վե­լու իրա­վունք այ­լևս չու­նենք: Պայ­քարն այ­լընտ­րանք չու­նի, և ինչ­պես բազ­միցս նշել եմ՝ այ­սօր հա­նուն հայ ժո­ղովր­դի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի պայ­քա­րում կու­սակ­ցա­կան դրոշ­ներ, բա­ժա­նա­րար գծեր ու կար­գա­վի­ճակ­ներ չկան: Սա մեր հա­մազ­գա­յին պայ­քարն է, և մենք՝ «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ան­դամ­ներս, շա­րու­նա­կե­լու ենք այն մեր ժո­ղովր­դի հետ մի­ա­սին»: Ի հա­վե­լումն դրա էլ նա հե­ռուս­տա­ե­թե­րում ասաց. «Իմ և «Դի­մադ­րու­թյուն» շարժ­ման օրա­կար­գե­րը և նպա­տա­կը հա­մընկ­նում են, ուղ­ղա­կի դրան հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: Շար­ժու­մը ու­նե­ցել է որո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ և որո­շա­կի բաց­թո­ղում­ներ, դրա հա­մար դեռ չի հա­սել նպա­տա­կին: Շար­ժու­մը կան­խել է հնա­րա­վոր կա­պի­տու­լյա­ցի­ոն փաս­տաթղ­թե­րը, ցույց է տվել, որ Փա­շի­նյա­նը չի կա­րող գնալ մի­ա­կող­մա­նի զի­ջում­նե­րի ու երկ­րորդ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի: Սա հա­մազ­գա­յին շար­ժում է՝ ղա­րա­բա­ղյան շարժ­ման նման»:

Ի դեպ, ՀՀԿ գոր­ծիչ­ներն էլ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի և ՀՅԴ-ի մա­սին մի­այն դրա­կան են ար­տա­հայտ­վում: Խո­շոր հաշ­վով, կա­րե­լի է ասել, որ «Հա­յաս­տան՝ առանց Նի­կոլ» դրույ­թի շուրջ լայն կոն­սեն­սուս կա, որը տա­րած­վում է նաև Շար­ժու­մից դուրս որոշ շրջա­նակ­նե­րի վրա: Ի հե­ճուկս ընդ­դի­մու­թյան պա­ռակ­տում երա­զող­նե­րի, այս փու­լու­մ ոչ մի ­պա­ռակ­տում թե­րևս չի լի­նի, և նրանք երա­զա­խաբ կլի­նեն: Իսկ «Նի­կո­լից հե­տո» շրջա­նում, ան­շուշտ թեժ մրցակ­ցու­թյուն կլի­նի, իր կան­խա­տե­սե­լի և ան­կան­խա­տե­սե­լի բա­ղադ­րիչ­նե­րով: Ինչ վե­րա­բե­րում է Նի­կո­լի անե­լա­նե­լի­ու­թյա­նը, ապա գլխանց կոծկ­վող և «կեն­ցա­ղա­յին» ներ­կա­յաց­վող Նի­գա­վա­նի զար­հու­րե­լի սպա­նու­թյու­նը դրա հատ­կա­նիշ­նե­րից մեկն է` փաս­տո­րեն խուն­տան ար­տո­նում է ցան­կա­ցած ոճիր և երա­շա­վո­րում դրա ան­պար­տե­լի­ու­թյու­նը: Ի դեպ, որ­պես թարմ ապա­ցույց` այն, ինչ ար­ձա­նագ­րել է «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից Կոնս­տան­տին Տեր-Նա­կա­լյա­նը (ներ­կա­յաց­նում ենք առանց խմբագր­ման). «Սաղ հեչ, երեկ մի տե­սակ անն­կատ մնաց էն լու­րը, որ Մա­լյա­նի առև­անգ­ման ու նրա նկատ­մամբ կա­տար­ված խու­լի­գա­նու­թյան գոր­ծով դա­տա­րա­նը Ռես­տար­տի գյա­դա–գյու­դե­քին ան­մեղ ա ճա­նա­չել:

Մի վայր­կյան չկաս­կա­ծեք, որ եթե նման բան ար­վեր նի­կո­լա­կան­նե­րի հան­դեպ, անող­նե­րը վա­ղուց ու եր­կա­րով փակ­ված կլի­նե­ին:

Ստեղ հար­ցը դա չի: Հարցն էն ա, որ նի­կո­լա­կան «արդա­րա­դա­տա­կան» հա­մա­կարգն ասում ա ընդ­դի­մա­դիր­նե­րին՝ ինչ կա­րաք, որ ինչ էլ անեք: Նենց որ, հստակ իմա­ցեք՝ պատ­ժե­լու հարցն էլ ա ձեր վրա՝ իր բո­լոր ռիս­կե­րով ու հե­տև­անք­նե­րով»:

Այ­սինքն` նի­կո­լա­կան­նե­րի ապա­ցուց­ված հան­ցան­քի վե­րա­բե­րյալ ար­դա­րաց­ման վճիռ է պատ­վիր­վում: Եռ­ման կե­տը մոտ է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում