ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Սա այն դեպքն է, երբ տե­ղին է ասել` «ձեր նման­ներ խայ­տա­ռա­կել ռես­պուբ­լի­կա»: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, բայց եթե GOOGLE-ՈՎ փոր­ձեք փնտրել Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ, ապա կնկա­տեք, որ... Google-ի հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նը Էր­դո­ղա­նի հետ մի­ա­սին ընդգրկ­ված են Ալի­և­ի­նե­րի «ընտա­նի­քի»: մեջ: Այն, որ կա­պի­տու­լյան­տի հա­մար Ալի­և­նե­րը, մեղմ ասած,  շատ հո­գե­հա­րա­զատ են, հայտ­նի է ցան­կա­ցած հա­յի (բայց ոչ «յան» ազ­գա­նու­նով ժե­խե­րին), հո իզուր տե­ղը չի, որ ար­դեն շուրջ 50 օր փո­ղոց­նե­րում և հրա­պա­րակ­նե­րում վան­կար­կում ենք «առանց թուր­քի Հա­յաս­տան»: Բայց զար­մա­նա­լի է, Google-ն ինչ­պե՞ս է գլխի ըն­կել, ու­նե­նա­լով ար­հես­տա­կան, բայց ոչ մարդ­կա­յին ին­տե­լեկտ և հաս­տատ չու­նե­նա­լով հա­յի հո­գի: Ինչ­պես նկա­տում է քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյա­նը. «Էրդո­ղա­նի պա­րա­գա­յում զար­մա­նա­լի ոչինչ չկա, քա­նի որ Ալի­և­նե­րը եր­բեք չեն թաքց­րել, որ Էր­դո­ղանն իրենց ավագ «եղբայրն» է: Իսկ այ կա­պի­տու­լյանտ և հո­ղա­տու Նի­կո­լի պա­րա­գա­յում, թե Google-ը որ­պես ինչ է դրան ընդգր­կում Ալի­և­նե­րի շար­քե­րում, կա­րե­լի է տար­բեր կերպ մեկ­նա­բա­նել»: Դե ինչ, մնում է զար­ման­քով են­թադ­րել, որ շու­տով ոչ մի­այն հա­յե­րը, այ­լև հա­մա­ցան­ցի որո­նո­ղա­կան մե­քե­նա­ներն են սկսե­լու կա­պի­տու­լյան­տին #սի­կոլ անել: Եվ ստաց­վում է, որ Google-ը նի­կո­լա­կան ընտ­րա­զանգ­վա­ծից խե­լոք է:

Մի զար­մա­նա­լի բան էլ պարզ­վեց քա­ղա­քա­մայր Երև­ա­նի ավա­գա­նի­ում` պարզ­վում է, որ կա թա­փուր «պող­պա­տյա ման­դատ», սա­կայն ՔՊ-Ի ՄԱՆ­ԴԱՏ ու­զող չկա: Ավա­գա­նու նիս­տում Երև­ա­նի քա­ղա­քա­պետ Հրա­չյա Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց ավա­գա­նու «Իմ քայ­լը» խմբակ­ցու­թյան ան­դամ, հի­մա ար­դեն պատ­գա­մա­վոր դար­ձած Գա­յա­նե Եղի­ա­զա­րյա­նի լի­ա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին: «Իմ քայ­լի» ցու­ցա­կում հա­ջորդ հա­մա­րը, ով պետք է վերց­ներ ման­դա­տը, Ակ­սել Թև­ո­սյանն էր: Սա­կայն իրա­դար­ձու­թյուն­նե­րը բա­վա­կան զա­վեշ­տա­լի ըն­թացք ստա­ցան: Ակ­սել Թև­ոսյանն էլ իր հեր­թին դի­մում ներ­կա­յաց­րեց` ավա­գա­նու ան­դա­մի իր լի­ա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին: Զար­մա­նա­լի է, իրա­կա­նում այդ ի՞նչ նյու­թից են կա­պի­տու­լյան­տի «պող­պա­տե ման­դատ­նե­րը», որ ու­զող­նե­րի հեր­թի փո­խա­րեն ու­զող չկա: Երևի ըն­դա­մե­նը պող­պա­տա­գույն ներ­կով են ներկ­ված, բայց մի շատ ան­կա­յուն և գար­շա­հոտ նյու­թից են: Դե ինչ, հոր­դո­րենք Երև­ա­նի գոր­ծող քա­ղա­քա­պե­տին, որ ման­դատ­նե­րը փո­ղո­ցում շպրտող­նե­րին հան­կարծ չտու­գա­նեն այն­պես, ինչ­պես հի­մա տու­գա­նում են փո­ղո­ցում կեղ­տո­տող շնե­րի տե­րե­րին…

Իսկ ԴՈ­ՆԱԼԴ ԹՐԱՄ­ՓԸ ջերմ տե­խա­սյան ող­ջույն­ներ է հղում Ամե­րի­կա­յի մա­սին երա­զող հա­յե­րին, քան­զի պարզ­վում է, որ նրա գլխա­վո­րած հան­րա­պե­տա­կան­նե­րը, ու­նե­նա­լով մե­ծա­մաս­նու­թյուն Տե­խա­սում, նա­խա­խատ­րաս­տում են հան­րաք­վե` ռե­սուրս­նե­րով հա­րուստ բա­րե­կե­ցիկ Տե­խա­սը ԱՄՆ կազ­մից հա­նե­լու և ան­կա­խու­թյուն հռչա­կե­լու: Բայց զար­մա­նա­լով հան­դերձ, մի շտա­պեք եզ­րա­կաց­նել, որի ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի հայ­րե­նա­տեր և պե­տա­կա­նա­մետ հան­րա­պե­տա­կան­նե­րի, Ամե­րի­կա­յի հան­րա­պե­տա­կան­նե­րը հայ­րե­նա­քանդ են և պե­տա­կա­նա­կոր­ծան: Քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նի հա­վաստ­մամբ` Թրամփն ըն­դա­մե­նը շան­տաժ է անում 2024-ի ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ: Համ էլ Տե­խասն այն­քան ինք­նու­րույն է, որ ան­ջատ­ման կա­րիք չու­նի` օրի­նակ, 2020 թվա­կա­նից մինչ օրս Տե­խասն իր տա­րած­քում ար­գե­լել է Քո­վիդ 19-ի պատ­վաս­տում­նե­րով և դի­մակ­նե­րով տե­ռո­րը, և պատ­վաս­տում պար­տադ­րող­նե­րին տու­գա­նում է $5.000-$50.000-ի չա­փով…

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=229667&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը