Երեւանում ավտովթարի է ենթարկվել Տիգրան Հեքեքյանը. նա տեղափոխվել է հիվանդանոց
Պատահար
Երեկ՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 52-ամյա Սամվել Բեկջանյանի վարած Ժոնգ Տոնգ ավտոբուսն ու 63-ամյա Տիգրան Հեքեքյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Տ. Հեքեքյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Աղբյուրիի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Տ. Հեքեքյանը սիրված մտավորական, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» ԲՀԿ նախագահն է, իսկ ավտոբուսը պատկանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին։
https://iravunk.com/sim/?p=229666&l=am/