Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը հաշտվել են
Ախ կանայք
Շուրջ մեկ տարի է ինչ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը բաժանվել են․ նրանց հարաբերությունները խզելը դժվար փուլ էր, որը տեղի է ունեցել հանրայնորեն։ Զույգը վատ տրամադրվածությամբ ամուսնալուծվեց 2022 թվականի գարնանը, սակայն կարծես թե նրանք վերջերս հաշտվել են։
Օրեր առաջ ԱՄՆ-ն տոնում էր հայրերին նվիրված միջազգային օրը․ Քիմը իր ինստագրամյան էջում շնորհավորել էր Քանյեին և շնորհակալություն հայտնել, որ նա շատ լավ հայր է իր երեխաների համար. սակայն դա ամենը չէ։
Նախօրեին Today-ին տված հարցազրույցում Քիմը հայտնել է, որ այդ օրը նա անցկացրել է Քանյեի և նրանց երեխաների հետ, իսկ վերջում ունեցել են մեծ ընթրիք՝ նվիրված Քանյեին։
https://iravunk.com/sim/?p=229628&l=am/