Որ­քա­նով է լուրջ երկ­քա­ղա­քա­ցի Ռո­տեն­բեր­գի մտադ­րու­թյու­նը՝ դառ­նալ Երե­ւա­նի քա­ղա­քա­պետ

Հանդիպում

Համացանցում լայն արձագանք էր գտել այն, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը`  ՆԱՏԱԼՅԱ ՌՈՏԵՆԲԵՐԳԸ,  ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին` գլխավորելով ամուսնու կուսակցության ցուցակը եւ առաջադրվել` որպես քաղաքապետի թեկնածու, ինչի մասին «Իրավունքը» զրուցել է նրա հետ:

– Տիկին Ռոտենբերգ, որքանո՞վ պետք է լուրջ ընկալել Ձեր հայտարարությունը` Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ:

– Գիտեք, այս գաղափարը երեկ չի ծնվել: Այն երկար ժամանակ հասունանում էր: Ես վաղուց պատրաստ էի հանդես գալ` որպես ղեկավար եւ լիդեր: Կարծում եմ` մարդը պետք է փորձի իր հնարավորությունները, իր ամբիացիաներն ու ցանկությունները: Իհարկե, միշտ չէ, որ այն կբերի հաղթանակի առաջին փորձից, բայց եթե չհանձնվես, ապա ինչպես ասում են` «ավելի լավ է ուշ, քան երբեք»: Համարում եմ, որ սա կլինի հետաքրքիր ուղի եւ հետաքրքիր մարտահրավեր ինձ համար եւ իմ ընտանիքի: Սա մեծ պատասխանատվություն է` ժողովրդի եւ Աստծո առաջ: Ես հիմա ուսումնասիրում եմ այժմյան Երեւանի քաղաքապետի ծրագիրը, որպեսզի հասկանամ, թե ինչ էին ծրագրել, ինչ են արել, եւ ինչ է պետք ավելացնել, ինչը լավացնել:

– Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելը խանութ կառավարել չէ: Ինչպե՞ս եք ոլորտում փորձառություն չունենալով` պատկերացնում քաղաքային իշխանության ղեկավարումը:

– Իհարկե, մարդը չի կարող ամեն ինչ իմանալ, բայց եթե նա լավ ղեկավար է, կարող է հաղթահարել: Բնականաբար, կլսեմ փորձագետներին ու պրոֆեսիոնալներին, ովքեր հասկանում են կոմունիկացիաներից, ճարտարապետությունից, շինարարությունից, տրանսպորտային հարցերից: Չէ՞ որ, երբ դու ներկայանում ես, որպես քաղաքի ղեկավար, պետք է բոլոր քաղաքային խնդիրներին անդրադառնաս, այլ ոչ թե զբաղվես միայն նեղ շրջանակներով` սպորտով, նորաձությամբ եւ այլն: Այսինքն` դու պետք է լինես բազմակողմանի տեղեկացված, իսկ ես ինձ համարում եմ հենց այդպիսին, որովհետեւ ինչ նախագիծ սկսել եմ, այն պատվով ավարտին եմ հասցրել, որոնց մասին հպարտորեն կարող եմ խոսել: Այնպես որ, ժամանակը ցույց կտա, բայց յուրաքանչյուր մարդ իր հնարավորությունները փորձելու իրավունք ունի: Չեմ ասում, թե ես այս առումով առանձնանում եմ մյուսներից, յուրաքանչյուրն էլ կարող է փորձել: Ուղղակի, ամեն մեկը չէ վստահ, որ կգնա մինչեւ վերջ եւ կարող է նման պատասխանատվություն վերցնել, չվախենալ հարթել ինչ–որ խնդիրներ, որոնք կծագեն:

– Խնդիրները, կարծես թե, արդեն ծագել են: Բավական բացասական արձագանք ունեցավ Ձեր հայտարարությունը սոցցանցերում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այո՛, մենք տեսանք, որ որոշակի բացասական արձագանքներ եւս եղան: Սա նորմալ է, մենք սպասում էինք դրան: Ամենակարեւորը` շատ հաշվի չառնել, չծանրաբեռնվել դրանով եւ չխորանալ, որպեսզի այդ բացասականը քեզ չշեղի բռնածդ ուղուց: Ես տեսա նաեւ շատ աջակցություն: Ինձ առաջ է մղում այն, որ ես ճշմարիտ եմ, արդար եմ, աշխատասեր: Ես չունեմ արձակուրդներ, հանգստյան օրեր, շաբաթ–կիրակիներ, երբ բոլորը Սեւանում հանգստանում են, Նատալյան աշխատում է: Հետեւապես ինձ համար սարսափելի չէ աշխատելը եւ պատասխանատվությունը: Պատրաստ եմ պատասխան տալ յուրաքանչյուր իմ քայլի համար եւ ընդունել յուրաքանչյուր քննադատություն եւ մեկնաբանություն: Եթե ինչ–որ բան սխալ կանեմ, պատրաստ եմ ուղղել սխալս:

– Բայց Երեւանի քաղաքապետի սխալը կարող է եւ ճակատագրական լինել... Չե՞ք մտածել այդ մասին:

– Իհարկե, ցանկալի է, որ ղեկավարը  չանի սխալներ, բայց որպեսզի չանի, պետք է նախապես յուրաքանչյուր հարց քննարկի փորձագետների հետ եւ իր շուրջ ձեւավորի պրոֆեսիոնալների թիմ: Կարծում եմ` ովքեր ինձ կհավատան, կմիանան ինձ, կօգնեն այս հարցում, որովհետեւ օգնելով ինձ` կօգնեն իրենք իրենց, իրենց երկրին` Հայաստանին եւ նախեւառաջ` Երեւանին:

– Երեւանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի 42–րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Երեւանի քաղաքապետ կարող է ընտրվել ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Իսկ Դուք միայն ՀՀ քաղաքացի՞ եք:

– Ո՛չ, այս պահին ես երկքաղաքացի եմ: Դրա համար պետք է նժարին դնեմ բոլոր ռիսկերը, որովհետեւ մենք ընդունում ենք լուրջ որոշում, որի համար հետո կարող է զղջանք: Կարեւորն այն է, որ մենք ընդունենք որոշում եւ հետո չզղջանք դրա համար: Ես պետք է վերլուծեմ բոլոր, այսպես ասած, հնարավոր վերելքներն ու վայրէջքները եւ ընդհանրապես իմ ապագայի հեռանկարները, թե ով եմ ուզում լինել եւ որքան հեռուն կարող եմ գնալ: Այնպես որ, մենք դեռ կվերադառնանք այս հարցին: Սա շատ զգայուն պահ է, որը պետք է որոշել, թե ինչ անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում