ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԿԻ՛Ր ՃԳՆԱԺԱՄԱՎԱՅՐ. ԼԵՎՈՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Վերլուծություն
2018թ․-ին, ճգնաժամը ՛՛դուխով՛՛ գլխարկով, ուսապարկը մեջքին առատ հունձ էր կատարում, վանկարկելով, որ ինքը ՛՛մենակ չէ՛՛, այս առումով Հայաստանն եզակի երկիր է, որն իր իսկ ձեռքով հյուրընկալեց վերջինիս, փարատելով նրա միայնությունը։
Այսօր, արդեն ճգնաժամն ոսկրի որդի պես կրծում է մեր ազգային ոսկրածուծն ու ժանգի պես մաշում մեր պետության հիմքերը։
Հայաստանում, ճգնաժամն այլևս այն դանայան տակառն է, որտեղ հայ ժողովրդին և հայոց պետականությանն իջեցրել է գործող ապաշնորհ իշխականական խմբակը։
Դաշնակիցների հետ հարաբերություններում ճգնաժամը հասել է իր կոլապսային մաքսիմումին։ Պարալիզացված է հայ-ռուսական ռազմավարական երկկխոսությունն, ապացույցը․ թուրքական լոբբիի փողերով ֆինանսավորված և երեկ ռուսական ''РТР'' հեռուստաընկերությամբ եթեր գնացած տեսանյութն Արցախի բռնազավթված հատվածի մասին։
Անվտանգային հարցերում ճգնաժամը սողացող ավազի նման լցվել է բոլոր անկյունները։ Մեր սահմանապահ զինվորներն արդեն զոհվում են Վարդենիսի հատվածում, բայց ոչ թե հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, այլ որովհետև զառանցական ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ լոզունգների ներքո, իրեն հրամայել են կանգնել հենց այդտեղ։ Ճգնաժամը սահմանազրկել է մեր պետությունը և գերեվարվելու վտանգն առկախված է ցանկացածի գլխին։
Ֆինանսատնտեսական ոլորտում ճգնաժամը գտնվում է կարծես թե սեփական ՛՛մոր արգանդում՛՛։ ՛՛Դրամ - փոխարժեք՛՛ տատանումները հիշեցնում են հայտնի ՛՛американские горки՛՛ ատրակցիոնն, իսկ դրամի ՛՛առք - վաճառք՛՛ սալտոն՝ եթովպա-աֆրիկյան տեկտոնական ճեղքվածքն։ Արդյունքում ահագնացող գնաճը թևաթափ է անում հայ մարդուն՝ ստիպելով նրան գնալ հարկադրված պանդխտացման։
Հանդուրժողականության ճգնաժամը Ցերբերի հաչոցով գուժում է հասարակության՝ դժոխքի դռներին մոտեցած լինելու մասին։ Մարդկանց տեսակավորումը, թիրախավորումը, հետապնդումը դարձել է ընդունելի երևույթ, որով հայրենակից հայ մարդիկ ստորաբաժանվում են հավասարների և ավելի հավասարաների,
որով անվարան խլվում է այլակարծիք հայ հայրենակցի կյանքը։
Գիշերային այս մղձավանջում, անտառային գազանների նման կաղկանձող այս ճգնաժամը, այնուհանդերձ ունի իր սնուցիչը, հասարակական անտարբերությունը, քանի որ պայքարելով կապիտուլյանտների վարչախմբի դեմ, ոստիկանների բիրտ հարվածներից ավելի ծանր ու դառն էինք տանում մեր հայրենակիցներից ոմանց անհաղորդ հայացքները։
Սիրելի՛ հայրենակիցներ, ուղղակի հա՛յ մարդիկ, կտրե՛ք մեր պետությունն ախտահարած ճգնաժամասուն իշխանական խմբակի քաղաքական զարկերակը։
Հա՛յ մարդ, տեր կանգնի՛ր քո բաժին ժառանգությանը։ Քանզի ինքնստինքյան ու չոր ապագայից բացի, քեզ պետք է տրվի հայրենիք, պետություն, ինքնություն, անվտանգություն, կայունություն, խաղաղություն ու զարգացման հեռանկար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում