Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Իրավական
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Աշոտ Հայրապետյանին կփոխարինի Ռաֆայել Պողոսյանը:
Հունիսի 19-ի երեկոյան Նիգավան գյուղի մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ 7 մարդ վիրավորվել է, երկուսը մահացել են հիվանդանոցում։ Գործի շրջանակներում մեկ հոգի ձերբակալվել է:
https://iravunk.com/sim/?p=229514&l=am/